Հեղուկանավ

Նավթ տեղափոխող AbQaiq գերտանկերը։

Լցանավ, ծովային կամ գետային բեռնատար նավ է, որը նախատեսված է լցնովի բեռերի տեղափոխման համար (նավթ, բենզին, հալած ասֆալտ, սպիրտ, ճարպ, կաթ, գինի, ձեթ, հեղուկ գազ և այլն)։ Լցանավի կորպուսի իրենից կոշտ մետաղե կարկաս է ներկայացնում, որին մետաղե երեսվածք է կպցրած։ Կորպուսը բաժանվում է տարբեր մեկուսամասերի, որտեղ լցնովի բեռ է գտնվում։ Մեկ մեկուսամասի ծավալը կարող է լինել 600-ից մինչև 10 000 մ³ և ավելին մեծատոննաժ լցանավերի համար։

Գրականություն

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 349