Ստրինբերգ թանգարան (շվեդ.՝ Östasiatiska museet), 1926 թվականին Շվեդիայի կառավարության և թանգարանի հիմնադիր-տնօրեն շվեդ հնագետ Յոհան Գունար Անդերսոնի (1874-1960) նախաձեռնությամբ հիմնադրված թանգարան Ստոկհոլմում։ Թանգարանը գտնվում է Սկեպպսհոլմեն շրջանի Տիգուսեթ (շվեդ.՝ Tyghuset) շենքում, և 1999 թվականից թանգարանը հանդիսանում է Համաշխարհային մշակույթի հանրային շվեդական ազգային թանգարանների մի մասը։
Պատմություն
Թանգարանն ի սկզբանե հիմնված էր հիմնականում Անդերսոնի 1920-ականների ընթացքում Չինաստանում կատարած հիմնարար բացահայտումների վրա, որը մինչև այժմ Արևելյան Ասիայի անհայտ նախապատմություն է[1]։ Թանգարանն ունի բազմազան հավաքածուներ Ճապոնիայից, Կորեայից, Հնդկաստանից և Չինաստանից։ Այն ցուցադրում է և՛ հնագիտություն, և՛ դասական արվեստը, և՛ ժամանակակից մշակույթ, հանրության համար ունի մեծ հետազոտական գրադարան։ 1963 թվականին թանգարանը տպագրել է համապարփակ պատկերագիրք (Հեռավոր Արևելքի հնությունների թանգարան. ալբոմ)։ Թանգարանը տպագրվում է նաև Արևելյան Ասիայի հետազոտություններին նվիրված ամենամյա Հեռավոր Արևելքի հնությունների թանգարանի տեղեկագիր-ամսագիրը։
Տնօրեններ
Յոհան Գունար Անդերսոն, 1926-1939
Բերնարդ Կարլգրեն, 1939-1959
Բո Գիլենսվարդ, 1959-1981
Յան Վիրգին, 1981-1998
Մագնուս Ֆիսկեսյո, 2000-2005
Սան Հոբի-Նիլսեն, 2005-2010 (նաև Միջերկրածովյան թանգարանի տնօրեն)
Միշել Լի (2016-)
Պատկերասրահ
Թիրթհակարայի քանդակը, կարմիր ավազաքար, Հնդկաստան, 8-րդ դար
Գանեշա, Հնդկաստան, Չոլայի դինաստիա, 12-րդ դար
Կապիկը մեղր է տալիս Բուդդա Շակյամունին, Հնդկաստան, Պալայի դինաստիա, մ. թ. 1000
Ամիտաբա Բուդդա, Չինաստան, Հյուսիսային Վեյի դինաստիա, մ. թ. 520
Զրահ, Ճապոնիա, 19-րդ դար
Կանգնած Բուդդա, Կորեա, Սիլայի միասնական դինաստիա, մ.թ. 8-րդ դար
Ավալոկիտեսվարա Ռիգ Սում Գոնպոյից, հավաքվել է Սվեն Հեդին 1930 թվականին, Էֆի Խալխա տաճար, Մոնղոլիա