Հետծննդյան արյունահոսություն
Հետծննդյան արյունահոսություն | |
---|---|
Ոչ պնևմատիկ հակաշոկային հագուստ | |
Տեսակ | ախտանիշ կամ նշան |
Պատճառ | Արգանդի կրճատման անբավարարություն, պլացենտան ամբողջովին իչ հեռացվել, արգանդի պատռվածք, արյան մակարդման հետ կապված խնդիրներ (կոագուլոպաթիաներ)[1] |
Հիվանդության ախտանշաններ | Ծննդաբերությունից հետո արյան առատ կորուստ, սրտի զարկերի հաճախականացում, շնչառության հաճախականացում[2][1] |
Բժշկական մասնագիտություն | Մանկաբարձություն |
ՀՄԴ-9 | 666 |
ՀՄԴ-10 | O72 |
Հոմանիշներ | Հետծննդյան հեմոռագիա |
Ռիսկի գործոններ | Անեմիա, ասիականազգություն, մեկից ավելի երեխաներ, ճարպակալում, 40 տարեկանից մեծ հասակ[1] |
Բուժում | Ներերակային հեղուկներ, ոչ սպեցիֆիկ հակաշոկային հագուստ, արյան փոխներարկում, էրգոտամին, տրանեքսամաթթու[1][3] |
Կանխարգելում | Օքսիտոցին, միզոպրոստոլ[1] |
Կանխատեսում | մահվան ռիսկը կազմում է 3% (զարգացող աշխարհում)[1] |
Հանդիպման հաճախականություն | 8.7 միլիոն (ամբողջ աշխարհում)[4] / ծննդաբերություններ 1,2%-ը (զարգացող աշխարհում)[1] |
Մահերի քանակ | 83,100 (2015 թվականին)[5] |
Postpartum bleeding Վիքիպահեստում |
Հետծննդյան արյունահոսություն կամ հետծննդյան հեմոռագիա (ՀԾՀ), հաճախ սահմանվում է, որպես ծննդաբերությունից հետո 24 ժամվա ընթացքում 500 մլ-ից կամ 1000 մլ-ից ավել արյան կորուստ[1]։ Որոշ հեղինակներ սրան ավելացրել են նաև արյան ցածր ճնշման նշանների և ախտանիշների անհրաժեշտությունը՝ այս վիճակի առկայությունը հաստատելու համար[6]։ Սկզբնական շրջանում նշաններն ու ախտանիշներն են՝ սրտի զարկերի հաճախացում, կանգնելիս գլխապտույտի առաջացում և շնչառության հաճախականության մեծացում[2]։ Արյան կորստի ավելացման հետ մեկտեղ կինը կարող է զգալ սառնություն, արյան ճնշումը կարող է ընկնել և նա կարող է դառնալ անհանգիստ և անգիտակից[2]։ Այս վիճակը կարող է զարգանալ ծննդաբերությունից հետո 6 շաբաթների ընթացքում[6]։
Ամենահաճախ հանդիպող պատճառը ծննդաբերությունից հետո արգանդի անբավարար կծկումն է[1]։ Այլ հնարավոր պատճառներից են ընկերքի ոչ լրիվ դուրս բերումը, արգանդի պատռվածքը կամ արյան մակարդելիության հետ կապված խնդիրները[1]։ Այն ավելի հաճախ հանդիպում է հետևյալ կանանց մոտ․ ովքեր ի սկզբանե ունեն արյան կարմիր բջիջների ցածր մակարդակ (անեմիա), ասիացիներ, խոշոր կամ մեկից ավելի պտղով հղիներ, ճարպակալումով կանայք, կամ 40 տարեկանից մեծ կանայք[1]։ Այն նաև ավելի հաճախ հանդիպում է կեսարյան հատումից հետո, նաև նրանց մոտ, ում մոտ օգտագործվել են դեղամիջոցներ՝ ծննդաբերությունը խթանելու համար, եթե կարիք է եղել վակուումի կամ աքցանադրման օգտագործման, և նրանց մոտ, ում մոտ իրականացվել է էպիզիոտոմիա[1][7]։
Կանխարգելումը ներառում է հայտնի ռիսկի գործոններից, այդ թվում նաև այս վիճակի հետ կապված միջամտություններից խուսափում (հնարավորության դեպքում), և երեխայի ծնվելուց անմիջապես հետո օքսիտոցին կոչվող դեղորայքի ներարկում՝ խթանելու համար արգանդի կծկումը[1]։ Օքսիտոցինի անհասանելիության դեպքում նրա փոխարեն կարելի է օգտագործել միզոպրոստոլ[1]։ Բուժումը ներառում է ներերակային հեղուկներ, արյան փոխներարկում և էրգոտամին կոչվող դեղամիջոց՝ արգանդի հետագա կծկումը ապահովելու համար[1]։ Եթե բուժման այլ մեթոդները չեն օգնում, կարելի է ձեռքերով սեղմել արգանդը՝ ինչը կարող է լինել արդյունավետ[1]։ Կարելի է նաև որովայնին սեղմելով՝ ճնշել աորտան[1]։ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը խորհուրդ է տվել օգտագործել ոչ-պնևմատիկ հակաշոկային հագուստ՝ որպես առաջին օգնություն, մինչ հնարավոր կլինի իրականացնել բուժական այլ միջոցառումներ, օրինակ՝ վիրահատություն[1]։ 2017 թվականին իրականացված հետազոտությունը ցույց տվեց, որ տրանեքսամաթթուն նվազեցնում է կանանց մահացելիության ռիսկը[3]։
Զարգացող աշխարհում ծննդաբերությունների մոտ 1,2%-ը բարդանում են ՀԾՀ-ով, և երբ առաջանում է ՀԾՀ, ապա կանանց 3%-ը մահանում են[1]։ Ամբողջ աշխարհում այն տարեկան հանդիպում է մոտ 8,7 միլիոն անգամ և բերում է 44000-ից 86000 մահերի, ինչը ՀԾՀ-ն դարձնում է ծննդաբերության ժամանակ մահվան հիմնական պատճառ[1][4][8]։ Միացյալ Թագավորություններում 100 000 ծննդաբերություններից մոտավորապես 0,4 կին մահանում է ՀԾՀ-ից, մինչդեռ Ենթասահարական Աֆրիկայում ամեն 100 000 ծննդաբերությանը բաժին է ընկնում 150 մահ[1]։ Ուշ 1800-ականներից սկսած Միացյալ Թագավորություններում մահերի հաճախականությունը սկսել է էապես նվազել[1]։
Սահմանում
Կախված աղբյուրից, հետծննդյան առաջնային արյունահոսությունը համարվում է հեշտոցային ծննդաբերության դեպքում արյան 500 մլ-ից ավել իսկ կեսարյան հատման դեպքում 1000 մլ-ից ավել կորուստը՝ երեխայի ծնվելուց հետո առաջիկա 24 ժամերի ընթացքում[1]։ Երկրորդային հետծննդյան արյունահոսությունը առաջանում է ծննդաբերությունից հետո սկսած 2-րդ օրվանից մինչև 6-րդ շաբաթը[7]։
Նշաններ և ախտանիշներ
Հիմնական ախտանիշները հանդիսանում են ծանր արյունահոսությունը հեշտոցից, որը ժամանակի ընթացքում չի քչանում և չի դադարում[9]։ Սկզբնական շրջանում կարող է դիտվել սրտի զարկերի հաճախացում, կանգնելիս գլխապտույտի առաջացում և շնչառության հաճախականության մեծացում[2]։ Արյան կորստի ավելացման հետ մեկտեղ կինը կարող է զգալ սառնություն, արյան ճնշումը կարող է ընկնել և նա կարող է դառնալ անհանգիստ և անգիտակից[2]։
Հեմոռագիկ շոկի այլ նշաններն ու ախտանիշներն են՝ լղոզված տեսողություն, սառը և կպչուն մաշկ, շփոթություն, և քնկոտության կամ թուլության զգացում[2][9]։
Պատճառներ
Պատճառ | Հաճախականություն |
---|---|
Արգանդի ատոնիա | 70% |
Վնասվածք | 20% |
Չհեռացված հյուսվածք | 10% |
Կոագուլոպաթիա | 1% |
Հետծննդյան արյունահոսությունների պատճառներն են՝ արգանդի ատոնիան, ամբողջովին չհեռացված պլացենտան կամ ընկերքի այլ անոմալիաները և կոագուլոպաթիաները[10]։
- Տոնուս․ արգանդի ատոնիան արգանդի կծկվելու անհնարինությունն է, ինչը կարող է բերել չընդհատվող արյունահոսության։ Արգանդում մնացած ընկերքային հյուսվածքը կամ վարակը կարող է բերել արգանդի ատոնիայի։ Արգանդի ատոնիան հանդիսանում է հետծննդյան արյունահոսությունների ամենահաճախ հանդիպող պատճառը[11]։
- Տրավմա․ ծննդաբերական ուղիների՝ արգանդի, արգանդի պարանոցի, հեշտոցի և շեքի տրավմաները կարող են առաջանալ անգամ եթե ծննդաբերության վարումը ճիշտ է իրականցվել։ Քանզի այս բոլոր օրգանները հղիության ընթացքում ստանում են հավելյալ անոթավորում, ապա այս դեպքում արյունահոսությունը լինում է բավականին առատ։
- Հյուսվածք․ ընկերքային կամ պտղի հյուսվածքի մնացորդների առկայությունը արգանդում, ինչպես նաև ընկերքի ոչ նորմալ վիճակը, օրինակ՝ ընկերքի տարբեր աստիճանների սերտաճումը, կարող են բերել արյունահոսության։
- Թրոմբին․ կոագուլոպաթիաներ կոչվող հիվանդությունների ժամանակ, երբ արյան մակարդելիությունը տարբեր պատճառներով խախտված է, առաջանում են ծանր արյունահոսություններ
Այլ ռիսկի գործոններից են՝ ճարպակալումը, հղիության ընթացքում տարած տենդը, արյունահոսությունը ծննդաբերությունից առաջ, կամ սրտի հիվանդությունները[7]։
Կանխարգելում
Սովորաբար երեխայի ծնվելուց անմիջապես հետո օգտագործվում է օքսիտոցին՝ կանխելու համար ՀԾՀ-ն[1]։ Եթե օքսիտոցինը հասանելի չէ, ապա օգտագործում են միզոպրոստոլ[1]։ Պորտալարի վաղ հատումը չի իջեցնում արյունահոսության հավանականությունը և կարող է բերել երեխայի մոտ անեմիայի առաջացման, այդ իսկ պատճառով խորհուրդ չի տրվում իրականացնել այս միջոցառումը[1]։
3-րդ շրջանի ակտիվ վարումը իրենից ներկայացում է մի մեթոդ, որի շնորհիվ հնարավոր է լինում կարճացնել երեխայի ծնվելու և պլացենտայի ծնվելու միջև ժամանակահատվածը[12]։ 3-րդ շրջանը այն շրջանն է, երբ մայրը գտնվում է ՀԾՀ-ի առաջացման վտանգի տակ։ Այս շրջանի ակտիվ վարումը ներառում է արգանդի կրճատմանը նպաստող դեղորայքի օգտագործում՝ մինչև պլացենտայի ծնվելը, ինչը արագացնելու համար զգուշորեն բայց կայուն ուժով քաշում են պորտալարից՝ միաժամանակ վերևից ճնշում գործադրելով որովայնի վրա՝ արգանդը սեղմելու համար (պորտալարի վերահսկվող ձգում)[12]։
Այս վիճակի վարման մեկ այլ ակտիվ մեթոդ, որը հիմա չի կիրառվում, համարվում է արգանդի հատակի վրա ճնշման գործադրումը պլացենտայի ծննդաբերության ընթացքում։ Այս մեթոդի ուսումնասիրության արդյունքում որևէ հետազոտություն չի հայտնաբերվել և խորհուրդ է տրվում իրականացնել պորտալարի վերահսկվող ձգում, քանի որ ճնշումը արգանդի հատակի վրա կարող է մորը ավելորդ ցավ պատճառել[12]։ Պորտալարին դատարկվել թույլ տալը կարծես թե կարճացնում է երրորդ շրջանը և քչացնում է արյան կորուստը, բայց սրա վերաբերյալ փաստերը այդքան էլ ամուր չեն հստակ եզրակացություն իրականացնելու համար[13]։
Պտուկների ստիմուլյացիան և կրծքով կերակրելը նպաստում են կնոջ մարմնում օքսիտոցինի բնական արտադրության շատացմանը, այդպիսով համարվում է, որ ծնվելուց անմիջապես հետո երեխայի՝ կուրծք ուտելը կարող է նվազեցնել ՀԾՀ-ի ռիսկը մոր մոտ[14]։ Սակայն այս փաստի ուսումնասիրությունը չգտավ բավարար հետզոտություններ՝ հստակ ասելու համար, արդյոք պտուկների ստիմուլյացիան իջեցնում է ՀԾՀ-ն, թե ոչ։ Այս հարցին պատասխանելու համար հարկավոր են հավելյալ հետազոտություններ[14]։
Վարում
Արգանդի մերսումը համարվում է առաջին գծի թերապիայի ամենապարզ եղանակը, քանզի այն օգնում է արգանդին կծկվել՝ նվազեցնելով արյունահոսությունը[15]։ Չնայած նրան, որ արգանդի մերսման արդյունավետության վերաբերյալ կան հակասական կարծիքներ, այն բավականին հաճախ է օգտագործվում՝ պլացենտայի ծնվելուց հետո[15]։
Դեղամիջոցներ
Ներերակային օքսիտոցինը հանդիսանում է հետծննդյան արյունահոսության բուժման առաջին ընտրության դեղամիջոց[16]։ Էրգոտամինը նույնպես կարող է արդյունավետ լինել[1]։
Օքսիտոցինը օգնում է արգանդին ավելի արագ կծկվել և երկարացնում է կծկումների միջև ընկած ժամանակահատվածը[17]։ Այն հանդիսանում է ՀԾՀ-ի բուժման առաջին ընտրության մեթոդ, երբ դրա պատճառը արգանդի անբավարար կծկումն է[18]։ Սինտոցինոնի և էրգոտամինի կոմբինացիան շատ հաճախ օգտագործվում է ծննդաբերության երրորդ շրջանի ակտիվ վարման համար[19]։ Այդ կոմբինացիան կոչվում է սինտոմետրին։ Սինտոցինոնը ինքնին նվազեցնում է ՀԾՀ-ի ռիսկը[20]։ Հիմնվելով սակավ հետազոտություններ վրա շատ դժվար է ասել թե որն է ՀԾՀ-ի կանխարգելման համար ավելի արդյունավետ՝ սինտոցինինը թե սինտոմետրինը, սակայն սինտոմետրինի կողմնակի ազդեցությունները ավելի ծանր են, ինչը դարձնում է սինտոցինինը ավելի գրավիչ տարբերակ[20]։ Էրգոտամինը պետք է պահել սառը և մութ պայմաններում, որպեսզի այն անվնաս լինի օգտագործման համար[17]։ Այն իջեցնում է ՀԾՀ-ի առաջացման վտանգը՝ լավացնելով արգանդի տոնուսը, համեմատած ընդհանրապես բուժման բացակայության դեպքում արգանդի տոնուսի հետ, սակայն այն պետք է օգտագործվի շատ զգուշորեն, քանզի այն կարող է բարձրացնել արյան ճնշումը և ուժեղ ցավերի առաջացման պատճառ հանդիսանալ[17]։
Հարկավոր է իրականացնել ավելի շատ հետազոտություններ՝ որոշելու համար էրգոտամինի[17] և սինտոցինոնի[19] ամենաարդյունավետ դեղաչափերը։
Օքսիտոցինը պետք է պահել սառնարանում, ինչը ոչ միշտ է հնարավոր, հատկապես ռեսուրսների սղության պարագայում[21]։ Եթե օքսիտոցինը անհասանելի է, ապա կարելի է օգտագործել միզոպրոստոլ[18]։ Միզոպրոստոլը հարկավոր չէ պահել ցածր ջերմային պայմաններում, և նրա արյահոսության դադարեցման արդյունավետությունը, համեմատած պլացեբոյի հետ, շատ խոստումնալից է, այն դեպքերում, երբ օքսիտոցինի օգտագործումը հնարավոր չէ[21]։ Միզոպրոստոլը կարող է առաջացնել շատ անցանկալի կողմնակի ազդեցություններ՝ մարմնի բարձր ջերմաստիճան և դողէրոցք[22]։ Միզոպրոստոլի ցածր դոզաները ավելի անվտանգ են և ունեն ավելի քիչ կողմնակի ազդեցություններ[22]։
Դեղամիջոցը միանգամից պլացենտայի և արգանդի մեջ արագ տեղափոխելու համար կարելի է օքսիտոցինի աղային լուծույթը միանգամից ներարկել պորտային երակի մեջ[23]։ Սակայն այս մեթոդի արդյունավետության փաստերը շատ քիչ են և այն խորհուրդ չի տրվում օգտագործել որպես երրորդ շրջանի վարման ռուտին մեթոդ[23]։ Հարկավոր են հավելյալ հետազոտություններ՝ պարզելու համար այս տեխնիկայի արդյունավետությունը ուտերոտոնիկ դեղամիջոցներ ներմուծման համար[23]։ Ամբողջովին դուրս չբերված պլացենտայի բուժման համար այս եղանակը վտանգավոր չէ, սակայն ցույց չի տվել որևէ արդյունավետություն[24]։
Կարբեկտոինը համեմատած օքսիտոցինի հետ ավելի արդյունավետ է կեսարյան հատում ունեցող կանանց դեպքում, և իջեցնում է նրանց մոտ արգանդի մերսման և հետագա արգանդի կծկողականությանը նպաստող դեղորայքի անհրաժեշտությունը[25]։ Կարբեկտոինի կիրառման դեպքում չկա ՀԾՀ–ի առաջացման հաճախականության որևէ տարբերություն կեսարյան հատումով ծննդաբերած կանանց և հեշտոցային ճանապարհով ծննդաբերած կանանց միջև[25]։ Կարբեկտոինը ունի ավելի քիչ կողմնակի ազդեցություններ։ Անհրաժեշտ է իրականացնել հավելյալ հետազոտություններ պարզելու համար կարբեկտոինի արժեք/արդյունավետությունը[25]։
Ցածր ռիսկի խմբում գտնվող կանանց մոտ արյան կորուստը և արյան փոխներարկումը նվազեցնելու համար կարելի է օգտագործել մակարդումը ստաբիլիզացնող դեղամիջոց տրանեքսամաթթուն[26], սակայն դրա արդյունավետության փաստերը 2015 թվականի տվյալներով այդքան էլ հուսալի չեն[1]։ 2017 թվականին իրականացված հետազոտության արդյունքում պարզվեց, որ այն իջեցնում է հետծննդյան արյունահոսություններով կանանց արյունահոսությունից ծագող մահերի հաճախականությունը 1․9 տոկոսից մինչև 1․5 տոկոսի[3]։ Դեղամիջոցը ամենարդյունավետն է, երբ այն տալիս են երեք ժամվա ընթացքում[3]։
Որոշ երկրներում, օրինակ Ճապոնիայում, պլացենտայի ծնվելուց հետո կնոջը տալիս են մեթիլէրգոմետրին կամ այլ բուսական միջոցներ, ինչը կանխում է ծանր արյունահոսությունը ծննդաբերությունից հետո ավելի քան մեկ օրվա ընթացքում։ Սակայն չկան բավարար փաստեր, որպեսզի հստակ ասել, որ այս միջոցները արդյունավետ են[27]։
Վիրահատություն
Դեղորայքի անարդյունավետության կամ արգանդի պարանոցի պատռվածքի կամ միզուկի պատռվածքի դեպքում պետք է դիմել վիրահատական միջամտության։ Օգտագործվող միջոցներն են՝ արգանդային զարկերակի կապումը, ձվարանային զարկերակի կապումը, ներքին զստային զարկերակի կապումը, ընտրողական զարկերակային էմբոլիզացիա, Բ-Լինչի Կար և հիստերէկտոմիա (արգանդի հեռացում)[28][29][30][31]։ Վնասվածքի հետևանքով առաջացող արյունահոսությունները պետք է բուժվեն վիրահատական եղանակով։ Եթե կա արգանդի պատռվածք, հնարավոր է այն վերականգնել կարերի միջոցով, սակայն շատ հաճախ հարկավոր է լինում հեռացնել արգանդը։
Բժշկական սարքեր
Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը արտահիվանդանոցաին պայմաններում ծննդաբերության ժամանակ խորհուրդ է տվել օգտագործել ոչ-պնևմատիկ հակաշոկային հագուստ կոչվող սարքը, որը միտված է նվազեցնել կնոջ մոտ արյունահոսությունից զարգացող շոկի վիճակը՝ մինչև հիվանդանոց հասնելը[32]։ Կարելի է նաև օգտագործել աորտայի արտաքին սեղմման սարքեր[33][34]։
Արգանդի բալոնային տամպոնադան կարող է մեղմացնել կամ դադարեցնել հետխննդյան արյունահոսությունը։ Դեղորայքների նկատմամբ կայուն և ատոնիկ ծագում ունեցող հետխննդյան արյունահոսության դեպքում արգանդի մեջ Սենգշատկեն-Բլեքմորի խողովակի տեղադրումը շատ արդյունավետ է՝ դեպքերի 80 տոկոսում[35]։ Այս միջոցառումը համեմատաբար ավելի պարզ է, էժան և ունի շատ ցածր հետվիրահատական մահացելիություն[35]։ Բակրիի բալոնը հատուկ արգանդի հետխննդյան արյունահոսություններ համար մշակված բալոնային տամպոնադայի տեսակ է[36]։
Ուղեցույց
Հետխննդյան արյունահոսության վարման ուղեցույցները խորհուրդ են տալիս ապահովել արյան համար անհրաժեշտ միջոցները անհրաժեշտության դեպքում դրանք արագորեն կիրառելու համար[37]։ Մանրակրկիտ, քայլ առ քայլ վարման ուղեցույցը մշակվել է Կալիֆորնիայի Մայրական Որակյալ Խնամքի Համագործակցության կողմից[38]։ Նկարագրվել է ծննդաբերությունից հետո ծագող մանկաբարձական արյունահոսությունների 4 աստիճան, որոնց շնորհիվ հնարավոր է իջեցնել մայրական մահացելիությունը[39]։
- 0 շրջան․ նորմալ՝ բուժվում է հատակի մերսումով և օքսիտոցինով։
- 1-ին շրջան․ նորմալ արյունահոսությունից ավելի՝ ունենալ լայն տրամագծով ներերակային մուտք, հավաքել աշխատակազմը, ներարկել օքսիտոցին, դիտարկել մեթէրգինի օգտագործումը, իրականացնել արգանդի հատակի մերսում, պատրաստել 2 միավոր արյան կարմիր բջիջների պարկ։
- 2-րդ շրջան․ արյունահոսությունը շարունակվում է՝ ստուգել մակարդելիության վիճակը, հավաքել համապատասխան անձնակազմ, տեղափոխվել վիրահատական սենյակ, տեղադրել ներարգանդային բալոն, ներարկել հավելյալ ուտերոտոնիկներ (միզոպրոստոլ, կարբոպրոստ տրոմեփամին), դիտարկել հետևյալ միջամտությունների հավանականությունը․ արգանդային զարկերակի էմբոլիզացիա, դիլատացիա և կյուրետաժ, և լապարոտոմիա՝ արգանդի ճնշումային կարերով կամ հիստերէկտոմիայով։
- 3-րդ շրջան․ արյունահոսությունը շարունակվում է՝ ծավալուն տրանսֆուզիա ըստ ուղեցույցերի, կանչել հավելյալ աշխատակազմ, վերստուգել լաբորատոր թեստրեը, իրականացնել լապարոտոմիա, իրականացնել արգանդի հեռացում։
Ծանոթագրություններ
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 Weeks, A (2015 թ․ հունվար). «The prevention and treatment of postpartum haemorrhage: what do we know, and where do we go to next?». BJOG : An International Journal of Obstetrics and Gynaecology. 122 (2): 202–10. doi:10.1111/1471-0528.13098. PMID 25289730.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Lynch, Christopher B- (2006). A textbook of postpartum hemorrhage : a comprehensive guide to evaluation, management and surgical intervention. Duncow: Sapiens Publishing. էջեր 14–15. ISBN 9780955228230. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Shakur, Haleema; Roberts, Ian; Fawole, Bukola (2017 թ․ ապրիլ). «Effect of early tranexamic acid administration on mortality, hysterectomy, and other morbidities in women with post-partum haemorrhage (WOMAN): an international, randomised, double-blind, placebo-controlled trial». The Lancet. 389 (10084): 2105–2116. doi:10.1016/S0140-6736(17)30638-4. PMC 5446563. PMID 28456509.
- ↑ 4,0 4,1 GBD 2015 Disease and Injury Incidence and Prevalence, Collaborators. (2016 թ․ հոկտեմբերի 8). «Global, regional, and national incidence, prevalence, and years lived with disability for 310 diseases and injuries, 1990-2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015». Lancet. 388 (10053): 1545–1602. doi:10.1016/S0140-6736(16)31678-6. PMC 5055577. PMID 27733282.
{cite journal}
:|first1=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ GBD 2015 Mortality and Causes of Death, Collaborators. (2016 թ․ հոկտեմբերի 8). «Global, regional, and national life expectancy, all-cause mortality, and cause-specific mortality for 249 causes of death, 1980-2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015». Lancet. 388 (10053): 1459–1544. doi:10.1016/s0140-6736(16)31012-1. PMC 5388903. PMID 27733281.
{cite journal}
:|first1=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ 6,0 6,1 Gibbs, Ronald S (2008). Danforth's obstetrics and gynecology (10th ed.). Philadelphia: Lippincott Williams & Wilkins. էջ 453. ISBN 9780781769372. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 5-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 Lockhart, E (2015). «Postpartum hemorrhage: a continuing challenge». Hematology. American Society of Hematology. Education Program. 2015: 132–7. doi:10.1182/asheducation-2015.1.132. PMID 26637712.
- ↑ GBD 2013 Mortality and Causes of Death, Collaborators (2014 թ․ դեկտեմբերի 17). «Global, regional, and national age-sex specific all-cause and cause-specific mortality for 240 causes of death, 1990-2013: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2013». Lancet. 385 (9963): 117–71. doi:10.1016/S0140-6736(14)61682-2. PMC 4340604. PMID 25530442.
{cite journal}
:|first1=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ 9,0 9,1 «Postpartum hemorrhage». www.marchofdimes.org (english). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին.
{cite web}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 10,0 10,1 Anderson JM, Etches D (2007 թ․ մարտ). «Prevention and management of postpartum hemorrhage». American Family Physician. 75 (6): 875–82. PMID 17390600.
- ↑ «Overview of postpartum hemorrhage». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 15-ին.
- ↑ 12,0 12,1 12,2 Peña-Martí, G; Comunián-Carrasco, G (2007 թ․ հոկտեմբերի 17). «Fundal pressure versus controlled cord traction as part of the active management of the third stage of labour». The Cochrane Database of Systematic Reviews (4): CD005462. doi:10.1002/14651858.CD005462.pub2. PMID 17943858.
- ↑ Soltani, H; Poulose, TA; Hutchon, DR (2011 թ․ սեպտեմբերի 7). «Placental cord drainage after vaginal delivery as part of the management of the third stage of labour». The Cochrane Database of Systematic Reviews (9): CD004665. doi:10.1002/14651858.CD004665.pub3. PMID 21901693.
- ↑ 14,0 14,1 Abedi, P; Jahanfar, S; Namvar, F; Lee, J (2016 թ․ հունվարի 27). «Breastfeeding or nipple stimulation for reducing postpartum haemorrhage in the third stage of labour». The Cochrane Database of Systematic Reviews. 1 (1): CD010845. doi:10.1002/14651858.CD010845.pub2. PMC 6718231. PMID 26816300.
- ↑ 15,0 15,1 Hofmeyr, GJ; Abdel-Aleem, H; Abdel-Aleem, MA (2013 թ․ հուլիսի 1). «Uterine massage for preventing postpartum haemorrhage». The Cochrane Database of Systematic Reviews. 7 (7): CD006431. doi:10.1002/14651858.CD006431.pub3. PMID 23818022.
- ↑ WHO recommendations for the prevention and treatment of postpartum haemorrhage. Geneva: World Health Organization. 2012. ISBN 9789241548502.
- ↑ 17,0 17,1 17,2 17,3 Liabsuetrakul, T; Choobun, T; Peeyananjarassri, K; Islam, QM (2007 թ․ ապրիլի 18). «Prophylactic use of ergot alkaloids in the third stage of labour». The Cochrane Database of Systematic Reviews (2): CD005456. doi:10.1002/14651858.CD005456.pub2. PMID 17443592.
- ↑ 18,0 18,1 Mousa, HA; Blum, J; Abou El Senoun, G; Shakur, H; Alfirevic, Z (2014 թ․ փետրվարի 13). «Treatment for primary postpartum haemorrhage». The Cochrane Database of Systematic Reviews. 2 (2): CD003249. doi:10.1002/14651858.CD003249.pub3. PMC 6483801. PMID 24523225.
- ↑ 19,0 19,1 McDonald, S; Abbott, JM; Higgins, SP (2004). «Prophylactic ergometrine-oxytocin versus oxytocin for the third stage of labour». The Cochrane Database of Systematic Reviews (1): CD000201. doi:10.1002/14651858.CD000201.pub2. PMC 6491201. PMID 14973949.
- ↑ 20,0 20,1 Salati, JA; Leathersich, SJ; Williams, MJ; Cuthbert, A; Tolosa, JE (2019 թ․ ապրիլի 29). «Prophylactic oxytocin for the third stage of labour to prevent postpartum haemorrhage». The Cochrane Database of Systematic Reviews. 4: CD001808. doi:10.1002/14651858.CD001808.pub3. PMC 6487388. PMID 31032882.
- ↑ 21,0 21,1 Tunçalp, Ö; Hofmeyr, GJ; Gülmezoglu, AM (2012 թ․ օգոստոսի 15). «Prostaglandins for preventing postpartum haemorrhage». The Cochrane Database of Systematic Reviews. 8 (8): CD000494. doi:10.1002/14651858.CD000494.pub4. PMID 22895917.
- ↑ 22,0 22,1 Hofmeyr, GJ; Gülmezoglu, AM; Novikova, N; Lawrie, TA (2013 թ․ հուլիսի 15). «Postpartum misoprostol for preventing maternal mortality and morbidity». The Cochrane Database of Systematic Reviews. 7 (7): CD008982. doi:10.1002/14651858.CD008982.pub2. PMID 23857523.
- ↑ 23,0 23,1 23,2 Mori, R; Nardin, JM; Yamamoto, N; Carroli, G; Weeks, A (2012 թ․ մարտի 14). «Umbilical vein injection for the routine management of third stage of labour». The Cochrane Database of Systematic Reviews. 3 (3): CD006176. doi:10.1002/14651858.CD006176.pub2. PMID 22419311.
- ↑ Nardin, JM; Weeks, A; Carroli, G (2011 թ․ մայիսի 11). «Umbilical vein injection for management of retained placenta». The Cochrane Database of Systematic Reviews (5): CD001337. doi:10.1002/14651858.CD001337.pub2. PMID 21563129.
- ↑ 25,0 25,1 25,2 Su, LL; Chong, YS; Samuel, M (2012 թ․ ապրիլի 18). «Carbetocin for preventing postpartum haemorrhage». The Cochrane Database of Systematic Reviews. 4 (4): CD005457. doi:10.1002/14651858.CD005457.pub4. PMID 22513931.
- ↑ Novikova, N; Hofmeyr, GJ; Cluver, C (2015 թ․ հունիսի 16). «Tranexamic acid for preventing postpartum haemorrhage». The Cochrane Database of Systematic Reviews. 6 (6): CD007872. doi:10.1002/14651858.CD007872.pub3. hdl:10019.1/104305. PMID 26079202.
- ↑ Yaju, Y; Kataoka, Y; Eto, H; Horiuchi, S; Mori, R (2013 թ․ նոյեմբերի 26). «Prophylactic interventions after delivery of placenta for reducing bleeding during the postnatal period». The Cochrane Database of Systematic Reviews. 11 (11): CD009328. doi:10.1002/14651858.CD009328.pub2. PMID 24277681.
- ↑ O'Leary JA (1995 թ․ մարտ). «Uterine artery ligation in the control of postcesarean hemorrhage». The Journal of Reproductive Medicine. 40 (3): 189–93. PMID 7776302.
- ↑ Vedantham S, Goodwin SC, McLucas B, Mohr G (1997 թ․ ապրիլ). «Uterine artery embolization: an underused method of controlling pelvic hemorrhage». American Journal of Obstetrics and Gynecology. 176 (4): 938–48. doi:10.1016/S0002-9378(97)70624-0. PMID 9125624.
- ↑ Price N, B-Lynch C (2005). «Technical description of the B-Lynch brace suture for treatment of massive postpartum hemorrhage and review of published cases». International Journal of Fertility and Women's Medicine. 50 (4): 148–63. PMID 16405100.
- ↑ Plauche, WC (1992). Peripartal Hysterectomy. Philadelphia, Pa: WB Saunders. էջեր 447–65.
- ↑ Craig, Elise (2013 թ․ դեկտեմբեր). «A Life Preserver For New Moms». Alpha. WIRED. էջ 52.
- ↑ Soltan MH, Faragallah MF, Mosabah MH, Al-Adawy AR (2009 թ․ հունիս). «External aortic compression device: the first aid for postpartum hemorrhage control». The Journal of Obstetrics and Gynaecology Research. 35 (3): 453–8. doi:10.1111/j.1447-0756.2008.00975.x. PMID 19527382.
- ↑ Soltan MH, Sadek RR (2011 թ․ նոյեմբեր). «Experience managing postpartum hemorrhage at Minia University Maternity Hospital, Egypt: no mortality using external aortic compression». The Journal of Obstetrics and Gynaecology Research. 37 (11): 1557–63. doi:10.1111/j.1447-0756.2011.01574.x. PMID 21676082.
- ↑ 35,0 35,1 Doumouchtsis, S. K.; Papageorghiou, A. T.; Vernier, C.; Arulkumaran, S. (2008). «Management of postpartum hemorrhage by uterine balloon tamponade: Prospective evaluation of effectiveness». Acta Obstetricia et Gynecologica Scandinavica. 87 (8): 849–855. doi:10.1080/00016340802179822. PMID 18704777.
- ↑ Chapter 89 - Balloon tamponade and uterine packing for major PPH Արխիվացված 2016-04-08 Wayback Machine from South Australia, Department of Health. 2005
- ↑ Ducloy-Bouthors, Anne-Sophie; Susen, Sophie; Wong, Cynthia A.; Butwick, Alex; Vallet, Benoit; Lockhart, Evelyn (2014 թ․ նոյեմբեր). «Medical advances in the treatment of postpartum hemorrhage». Anesthesia and Analgesia. 119 (5): 1140–1147. doi:10.1213/ANE.0000000000000450. ISSN 1526-7598. PMID 25329026.
- ↑ Sheikh L, Zuberi NF, Rizvi JH. «Massive primary postpartum haemorrhage: setting up standards of care». CMQCC. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 22-ին. CMQCC guidelines, accessed August 10, 2009
- ↑ Barbieri RL (2009). «Planning reduces the risk of maternal death. This tool helps». OBG Management. 21 (8): 8–10.
Արտաքին հղումներ
- WHO recommendations for the prevention and treatment of postpartum haemorrhage. Geneva: World Health Organization. 2012. ISBN 9789241548502. (անգլ.)
- Postpartum hemorrhage and the B-Lynch technique Արխիվացված 2018-09-21 Wayback Machine (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հետծննդյան արյունահոսություն» հոդվածին։ |
|