Հերեկ
Գյուղաքաղաք | ||
---|---|---|
Հերեկ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Սեբաստիայի վիլայեթ | |
Գավառակ | Հերեկի գավառակ | |
Այլ անվանումներ | Դաշօվա, Եվպատորիա, Էրպաա, Հերեկե, Հերեք, Մագնոպոլիս, Մանոպոլիս, Միհրդատյան Եվպատորիա, Տաշօվա, Տոշապատ, Փանավորեա | |
ԲԾՄ | 320 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 95 361 մարդ (2018) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
| ||
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/fe/Erbaa_Belediyesi.jpg/300px-Erbaa_Belediyesi.jpg)
Հերեկ, գյուղաքաղաք պատմական Փոքր Հայքում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Հերեկի գավառակում[1]։ Գտնվում էր Եվդոկիա քաղաքից 44 կմ հյուսիս-արևելք, Իրիս գետի ձախ ափին։
Աշխարհագրություն
Տարածքը հարթավայրային էր։
Պատմություն
Հերեկը կառաուցել է Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորը (113-63 թթ մթա) և իր անունով կոչել է Եվպատորիա։ Մթա 60-ական թվականներին բնակավայրը ավերվել է հռոմեական զորավար Լուկոլլոսի կողմից։
Տեղի հայությունը զանգվածաբար կոտորվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Շատ քչերին է հաջողվել փրվել և գաղթել այլ երկրներ։
Բնակչություն
1878 թվականին ուներ 4702 թուրք և 1126 հայ բնակիչ։
Պատմամշակութային կառույցներ
Հայերն ունեին Ս. Ստեփանոս (կամ Ս. Աստվածածին) անունով եկեղեցի։
Կրթություն
Գյուղում գործում էր Ս. Մեսրոպյան և Մարինոսյան հայկական վարժարանները[2]։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ «Սեբաստիայի նահանգի Եվդոկիայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 405
Աղբյուրներ
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 378)։ ![]() |
|