Հիմնադրել և խմբագրել է «Դե Ցոնգ Գիդս» («De, Jonge Gids», 1897—1901) հանդեսը։ Հեյերմանսի արձակ գործերին, առանձնապես «Ադամանդների քաղաք» (1904) վեպին բնորոշ է սոցիալ-քննադատական ուղղվածությունը։ «Գետտո» (1899), «Ցոթերորդ պատվիրանը» (1900), «Բոլոր վշտացյալներին» (1905) դրամաներում քննադատել է բուրժուական հասարակության բարոյական հիմքերը։ Աշխատավորության պայքարին են նվիրված «Բարի հույս» (1901), «Գլյուքաուֆ» (1911) պիեսները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 351)։