Հերֆորդ (քաղաք)
Հերֆորդ (գերմ. ՝ Herford [ˈhɛɐ̯fɔɐ̯t] , ստորին գերմաներեն ՝ Hiarwede ), քաղաք Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի Դետմոլդ օկրուգում։ Հանզայական քաղաք է, շրջանային կենտրոն։ 2010 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 64 088[ 2] ; Զբաղեցնում է 78,98 քառակուսի կիլոմետր տարածք։ Բաժանված է քաղաքային 12 շրջանների։
Հերֆորդում են ծնվել նշանավոր երգիչ, Alphaville երաժշտախմբի վոկալիստ Հարտվիգ Շիրբաումը, ով հայտնի է Մարիան Գոլդ բեմական անունով, կոմպոզիտոր Հայնց Ռյոտգերը, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակների գերմանացի ամենանշանավոր սուզանավորդներից մեկը՝ Օտտո Վեդդիգենը, ռուս պատմագիր, Սիբիրի հետազոտող Գերհարդ Միլլերը...
Քույր քաղաքներ
Վուարոն, Ֆրանսիա[ 3] [ 4]
Քվեդլինբուրգ, Գերմանիա
Հինքլի, Անգլիա[ 5]
Հերֆորդի հետ բարեկամացել են նաև հետևյալ քաղաքները.
Պատկերասրահ
«ՄԱՐՏա» թանգարանը (բացվել է 2005 թ.)
Թանգարանի տանիքը
Լյութերական առաջնորդանիստ տաճարը
Սբ. Հովհաննես լյութերական եկեղեցին
Ռատուշան
«Սագեր» շատրվանը
Վեռե գետը
Կայարանը
Հիվանդանոցը
Գրասենյակների շենքը
Գիբելհաուսը
Հանզաբրյուկե կամուրջը
Եկեղեցական երաժշտության ինստիտուտը
Ռոք երաժշտության ակադեմիան (հիմնադրվել է 2008 թ.)
«GO!PARC» դիսկոտեկը
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
The article is a derivative under the Creative Commons Attribution-ShareAlike License .
A link to the original article can be found here and attribution parties here
By using this site, you agree to the Terms of Use . Gpedia ® is a registered trademark of the Cyberajah Pty Ltd