Հիլզբորոյի ողբերգություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![]() |
«Հիլզբորոյի ողբերգություն» - այդ անունով է հայտնի (անգլ.՝ Hillsborough Disaster) Անգլիայի Շեֆիլդ քաղաքի Հիլզբորո ֆուտբոլային մարզադաշտում տեղի ունեցած ողբերգական դեպքերը, որոնց արդյունքում զոհվեցին 97 հոգի և մարմնական ծանր վնասվածքներ ստացան ևս հարյուրավոր մարդիկ (766)։
Միջադեպը
Հիլզբորոյի այս հայտնի միջադեպը տեղի ունեցավ 1989 թ. ապրիլի 15-ին անգլիական Ֆուտբոլի Անգլիայի գավաթի Նոթինգհեմ Ֆորեստ և Լիվերպուլ թիմերի խաղի ընթացքում։ Մահացածների մեծամասնության մահվան պատճառը արձանագրվել է որպես շնչահեղձուկ՝ հրմշտոցի պատճառով։ Բոլոր զոհվածները Լիվերպուլի կողմնակից մարզասերներն էին։