Հիմալայան արջ, կամ սպիտակակուրծք արջ, կամ սև հիմալայան արջ (լատին․՝ Ursus thibetanus[1]), արջերի ընտանիքի կաթնասուն։
Տարածվածություն
Հիմալայան արջերը ապրում են լեռնային անտառներում։ Նրանք տարածված են Իրանի և Աֆղանստանի հյուսիսային հատվածներում, Պակիստանում։ Դեպի արևելք, բնակվում են Ճապոնիայում և Կորեայում։ Ամենամեծ արեալը զբաղեցնում է Չինաստանինը։ Սպիտակակուրծք արջեր կան նաև Վիետնամում, ինչպես նաև Թայվան և Հոնգկոնգ կղզիներում։ Ամռանը այս տեսակները ապրում են 3000-4000 մետր բարձրության վրա և ձմռանը իջնում են լեռների ստորոտներին։
Գիշատիչ կենդանի է։ Արուների մարմնի երկարությունը 150-170 սմ է, բարձրությունը՝ 80 սմ, կենդանի զանգվածը՝ 120-140 կգ։ Էգերը ի տարբերություն րուների ավելի փոքր են։ Մորթին սև է և փայլուն[2]։
Ծանոթագրություններ
↑Վլադիմիր Ֆլինտ, Հնգալեզու բառարան կենդանիների մասին. անգլերեն, ռուսերեն, լատիներեն, գերմաներեն, ֆրանսերեն (խմբ. հրատարակություն =), 1994, էջ 96, ISBN 5-200-00643-0.։