Հիքմեթ Հասանով
Հիքմեթ Հասանով | |
---|---|
ադրբ.՝ Hikmət Həsənov | |
հոկտեմբերի 9, 1975 (48 տարեկան) - | |
Ծննդավայր | Pirəhmədli, Ֆիզուլիի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ադրբեջան |
Զորատեսակ | Ադրբեջանի ցամաքային զորքեր և ցամաքային զորքեր |
Կոչում | գեներալ և գեներալ-մայոր |
Մարտեր/ պատերազմներ | Արցախա-ադրբեջանական սահմանային պատերազմ (2016), 44-օրյա պատերազմ և Մատաղիսի ճակատամարտ |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Հիքմեթ Հուսեյն օղլու Հասանով (ադրբ.՝ Hikmət Hüseyn oğlu Həsənov, հոկտեմբերի 9, 1975, Pirəhmədli, Ֆիզուլիի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի գեներալ-մայոր, Առաջին բանակային կորպուսի հրամանատարը։ «Հայրենիքին մատուցած ծառայության համար» 3-րդ աստիճանի դափնեկիր։
Կենսագրություն
Հիքմաթ Հասանովը ծնվել է 1975 թվականի հոկտեմբերի 9-ին Պիրիմհադլիում, Ադրբեջանական ԽՍՀ-ի Ֆիզուլիի շրջանում։ 1992 թվականին ընդունվել է Բաքվի բարձրագույն համակցված զենքի հրամանատարական դպրոց[1]։
Իր ծառայությունը սկսել է Թարթառի շրջանի «N» զորամասում որպես վաշտի հրամանատար։ 1994 թվականին 6-ամսյա դասընթաց է անցել Թուրքիայի Թուզլա քաղաքում գտնվող հետևակի դպրոցի հրամանատարությունում։ 2002 թվականին ընդունվել Է Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ցամաքային զորքերի Նանկինի Բարձրագույն ռազմական ակադեմիա, որպեսզի շարունակի իր կրթությունը։ Ակադեմիան գերազանցությամբ ավարտելուց հետո պարգևատրվել է հատուկ կրծքանշանով[2]։ 1995 թվականին ավարտել է ռազմական դպրոցը և սկսել է ծառայել Աղդամի շրջանի «N» բրիգադում։ Եղել է ստորաբաժանման հրամանատարը, ապա՝ գումարտակի հրամանատարը[3]։
2013 թվականին մեկնել է Գերմանիա, որպեսզի շարունակի իր կրթությունը, անցել է ՆԱՏՕ-ի օպերատիվ պլանավորման դասընթացը և որպես շտաբային սպա ծառայե ՆԱՏՕ-ի օպերատիվ շտաբում։ 2014 թվականին Ադրբեջանի Հանրապետության նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հրամանագրով նշանակվել է Նախիջևանի նոր կազմավորված, վերակազմավորված հատուկ համազորային բանակի շտաբի պետ[3]։
2014 թվականի հունիսի 26-ին՝ Ադրբեջանի զինված ուժերի ստեղծման 96-րդ տարեդարձին, Ադրբեջանի նախագահի և գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հրամանով նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում[4]։
2016 թվականի Քառօրյա պատերազմի ժամանակ ղեկավարել է մարտերը Ակնայում, Թարթարում և Գորանբոյի շրջանում[4]։ 2020 թվականին ղեկավարել է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների գրոհը Մատաղիս բնակավայրի ուղղությամբ։
Ծանոթագրություններ
- ↑ «Erməni dilini mükəmməl bilən generalımız - Hikmət Həsənovun doğum günüdür». Femida.Az (ադրբեջաներեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Hərbi bloqerlər generalın müdafiəsinə qalxdılar...». Teref.az (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ 3,0 3,1 «Hərbi bloqerlər generalın müdafiəsinə qalxdılar...». https (ադրբեջաներեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 6-ին.
{cite web}
: Check|url=
value (օգնություն)(չաշխատող հղում) - ↑ 4,0 4,1 «Aprel qəhrəmanı: Azərbaycan Ordusunun 5 xarici dil bilən generalı – FOTOLAR». SumqayitXeber.Com (ադրբեջաներեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 6-ին.