Հյուսիսարևելյան Ասիա
Հյուսիսարևելյան Ասիա, Ասիա աշխարհամասի հյուսիսարևելյան մասն է, որը ունի առանձին տարածաշրջանի կարգավիճակ։
Սահմաններ
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/2/21/Northeast_Asia_map7845.png)
Հյուսիսարևելյան Ասիայի տարածքը (սովորաբար այն համարվում է Արևելյան Ասիա տարածաշրջանի ենթակա շրջան) աշխարհագրորեն ընդգրկում է Ճապոնական, Դեղին և Արևելաչինական ծովերը, Սիբիրի արևելյան հատվածի, Կորեա թերակղզին և Թայվան, Սիկոկու, Հոնսյու, Հոկայդո, Կյուսյու և այլ կղզիներ։
Աշխարհագրորեն ամբողջ տարածքով այս տարածաշրջանի կազմում են գտնվում Ճապոնիան, Հարավային Կորեան և Հյուսիսային Կորեան[1]։ Սակայն կան նաև պետություններ, որոնց տարածքի որոշակի մասը գտնվում է տարածաշրջանում (Ռուսաստան և Չինաստան), կամ դրանց որոշելը վիճելի խնդիր է (Մոնղոլիա, Հոնկոնգ, Չինաստանի Հանրապետություն, Մակաո)։
Այլ երկրների հետ համագործակցության նպատակներով տարածաշրջանի անդամ երկիր է համարվում նաև Չինաստանը[2][3] և Ռուսաստանը, չնայած նրան, որ նրանց դեպքում այդ տարածքը կազմում է մոտավորապես Չինաստանի 10 %-ը, իսկ Ռուսաստանի 4 %-ը։ Համաշխարհային բանկը այս տարածաշրջաններից առանձնացրել է երեք պետություն՝ Ճապոնիա, Հյուսիսային Կորեա և Հարավային Կորեա[4]։
Հաշվի չառնելով այս տարածաշրջանի երկրների աշխարհագրությունը, տարածաշրջանի երկրների թվին են դասվում նաև նոր ինքնավարություն ստացած այնպիսի երկրներ, ինչպիսիք են՝ Հոնկոնգը, Թայվանը և Մակաոն։ Ռուսաստանի տարածաշրջանային հիմնական հատվածը դա ռուսական Սիբիրն է[5]։
Պետություններ
Ծանոթագրություններ
- ↑ "Northeast Asia." Council on Foreign Relations. Retrieved on August 10, 2009.
- ↑ "Northeast Asia dominates patent filing growth Արխիվացված 2013-06-20 Wayback Machine." Retrieved on August 8, 2001.
- ↑ "Paper: Economic Integration in Northeast Asia Արխիվացված 2016-03-04 Wayback Machine." Retrieved on August 8, 2011.
- ↑ Gilbet Rozman (2004), Northeast asia's stunted regionalism: bilateral distrust in the shadow of globalization. Cambridge University Press, pp. 3-4
- ↑ Aminian, Nathalie; Fung, K.C.; Ng, Francis. «Integration of Markets vs. Integration by Agreements» (PDF). Policy Research Working Paper. World Bank.
|