Հնդկական կինոյի միջազգային ակադեմիայի մրցանակ
Հնդկական կինոյի միջազգային ակադեմիայի մրցանակ ( անգլ.` International Indian Film Academy Awards կամ IIFA Awards), հնդկական կինոյի միջազգային ակադեմիայի ամենամյա մրցանակաբաշխություն, որտեղ մրցանակը տրվում է հինդի լեզվով ֆիլմերին` գեղարվեստական և տեխնիկական մասնագիտական ձեռքբերումների համար։
Պատմությունը
Առաջին անգամ մրցանակը սահմանվել է 2000 թվականին։ Մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունենում աշխարհի տարբեր երկրներում։ Առաջին անգամ այն կայացել է Լոնդոնի Հազարամյակի գմբեթում։ Արարողության վայրը փոխվում է ամեն տարի, որն ըստ կազմակերպիչների, խորհրդանշում է Բոլիվուդի կինոարդյունաբերության համաշխարհային հաջողությունը։ Առաջին անգամ արարողությունը սահմանափակվել է մեկ երեկոյի շրջանակներում, սակայն հետագայում այն տևել է երեք օր` իր մեջ ընդգրկելով տարաբնույթ դիտումներ, հանդիպումներ և սեմինարներ։
2009 թվականից սկսած, յուրաքանչյուր տասներորդ տարում, ներկայացվում են հինգ հատուկ պարգևներ` «Տասնամյակի աստղ» (դերասան և դերասանուհի), «Տասնամյակի ֆիլմ», «Տասնամյակի երաժշտություն» և «Տասնամյակի ռեժիսոր»[1][2]։ 2016 թվականին, Մադրիդում կայացած մրցանակաբաշխության 17-րդ արարողությունը տևել է չորս օր` 20 000 հանդիսականների ներկայությամբ։ Բոլիվուդը ներկայացնում էին 150 հայտնի դերասաններ և դերասանուհիներ[3]։ Չնայած արարողության բարձր կոմերցիոն հաջողությանը, մի շարք հնդիկ քննադատներ և դերասաններ նշում են Filmfare Awards ազգային մրցանակի համեմատ` նրա երկրորդական դերի մասին[4][5][6]։
2009 թվականի տասնամյակի հաղթողները
- «Տասնամյակի ֆիլմ» - «Լագաան. Մի անգամ Հնդկաստանում» (2001 թ.)
- «Տասնամյակի դերասան» - Շահրուխ Խան (թեկնածուներ` Աամիր Խան, Սալման Խան, Ակշայ Կումար, Հրիթիկ Ռոշան, Աբհիշեկ Բաչչան)
- «Տասնամյակի դերասանուհի» - Այշվարիա Ռայ (թեկնածուներ` Կարինա Կապուր, Ռանի Մուքհերջի, Պրեիտի Զինտա, Պրիյանկա Չոպրա)
- «Տասնամյակի ռեժիսոր» - Ռաքեշ Ռոշան (թեկնածուներ` Սանջայ Լիլա Բհանսալի, Աշուտոշ Գովարիկեր, Յաշ Չոպրա, Ռաջկումար Հիրանի, Շիմիթ Ամին)
- «Տասնամյակի կոմպոզիտոր» - Ալլահ Ռաքհա Ռահման
Մրցանակաբաշխության արարողություն
Թվական | Լավագույն ֆիլմ | Հանդիսավար | Վայրը |
---|---|---|---|
2000 | Հավերժ քոնը | Յուկտա Մուքհի, Անուպամ Կհեր | Լոնդոն, Մեծ Բրիտանիա |
2001 | Ասա, որ սիրում ես | Պրիյանկա Չոպրա, Կաբիր Բեդի | Սան Սիթի, Հարավաֆրիկյան Հանրապետություն |
2002 | Լագաան. Մի անգամ Հնդկաստանում | Լարա Դատտա | Գենտինգ Հայլենդ, Մալայզիա |
2003 | Դևդաս | Անիլ Կապուր, Դիա Միրզա | Յոհաննեսբուրգ, Հարավաֆրիկյան Հանրապետություն |
2004 | Կգա վաղը թե ոչ | Ռահուլ Կհաննա | Սինգապուր |
2005 | Վիրն ու Զառան | Շահրուխ Խան, Ֆարդին Խան, Կարան Ջոհար | Ամստերդամ, Նիդերլանդներ |
2006 | Վերջին հույսը | Ֆարդին Խան, Լարա Դատտա | Դուբայ, Արաբական Միացյալ Էմիրություններ |
2007 | Քրքումի գույնը | Բոման Իրանի, Լարա Դատտա | Շեֆիլդ, Մեծ Բրիտանիա |
2008 | Հնդկաստան, առաջ | Բոման Իրանի, Ռիտեյշ Դեշմուք | Բանգկոկ, Թաիլանդ |
2009 | Ջոդհան և Աքբարը | Բոման Իրանի, Ռիտեյշ Դեշմուք, Լարա Դատտա | Մակաո, Չինաստան |
2010 | Երեք ապուշ | Բոման Իրանի, Ռիտեյշ Դեշմուք, Լարա Դատտա | Կոլոմբո, Շրի Լանկա |
2011 | Անվախը | Բոման Իրանի, Ռիտեյշ Դեշմուք | Տորոնտո, Կանադա |
2012 | Կյանքը ձանձրալի չի կարող լինել | Շահիդ Կապուր, Ֆարհան Ախտար | Սինգապուր |
2013 | Բարֆի | Շահրուխ Խան, Շահիդ Կապուր | Մակաո, Չինաստան |
2014 | Վազիր, Միլքհա, վազիր | Շահիդ Կապուր, Ֆարհան Ախտար | Տամպա, ԱՄՆ |
2015 | Թագուհին | Արջուն Կապուր, Ռանվիր Սինգհ | Կուալա Լումպուր, Մալայզիա |
2016 | Եղբայր Բաջրանգի | Շահիդ Կապուր, Ֆարհան Ախտար | Մադրիդ, Իսպանիա |
2017 | Նիրջա | Կարան Ջոհար, Սաիֆ Ալի Խան | Իստ Ռատերֆորդ, ԱՄՆ |
2018 | Քո՝ Սուլու | Կարան Ջոհար, Ռիտեյշ Դեշմուք | Բանգկոկ, Թաիլանդ |
2019 | Դավադրություն | Այուշման Կհուրանա, Ապարշակտի Կհուրանա | Մումբայ, Հնդկաստան |
2021 | Կաբիր Սինգհ | Արարողությունը չեղարկվել է COVID-19 համավարակի պատճառով | |
2022 | Շերշահ | Սալման Խան, Ռիտեշ Դեշմուխ | Աբու Դաբի, Արաբական Միացյալ Էմիրություններ |
2023 | Տեսանելիություն 2 | Վիկի Կաուշալ, Աբհիշեկ Բաչչան | Աբու Դաբի, Արաբական Միացյալ Էմիրություններ |
Այլ փաստեր
Ամենաշատ պարգևատրված ֆիլմեր
- Դևդաս (2002 թ.) - 16
- Երեք ապուշ (2009 թ.) - 16
- Կգա վաղը թե ոչ (2003 թ.) - 14
- Բարֆի (2012 թ.) - 14
- Վազիր, Միլքհա, վազիր (2013 թ.) - 14
Ամենաշատ պարգևատրված դերասաններ
- Հրիթիկ Ռոշան - 4
- Շահրուխ Խան - 4
Ամենաշատ պարգևատրված դերասանուհիներ
- Ռանի Մուքհերջի - 4
- Ջայա Բհադուրի - 3
- Վիդյա Բալան - 3
Ամենաշատ պարգևատրված ռեժիսորներ
- Սանջայ Լիլա Բհանսալի - 4
- Ռաջկումար Հիրանի - 3
- Աշուտոշ Գովարիկեր - 2
- Ռաքեշ Ռոշան - 2
Ամենաշատ պարգևատրված կոմպոզիտորներ
- Ալլահ Ռաքհա Ռահման - 10
Ամենաշատ պարգևատրված երգիչներ
- Շրեյա Գհոշալ - 7
- Սոնու Նիգամ - 4
Ծանոթագրություններ
- ↑ Wire S. (23.05.2009). «Golden Decade Honours to be given at IIFA 2009» (անգլերեն). Thaindian News. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ 10F IIFA Awards, 2009 // Competition Science Vision. — Pratiyogita Darpan, VIII, 2009. — С. 671.
- ↑ «В Мадриде прошла ежегодная церемония награждения Академии индийского кино IIFA» (ռուսերեն). News-RBK. 02.08.2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Lederman M. (26.01.2013). «B.C. enters the battle for Bollywood North» (անգլերեն). The Globe and Mail Inc. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ Suresh Rai В. (27.11.2012). «Bollywood awards: Real deal or rigged? Why Amitabh Bachchan (and Aamir) have their doubts» (անգլերեն). Dubai Media Incorporated. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ Sudhakaran S. (30.01.2016). «It's time to STOP pleasing Salman Khan, Shah Rukh Khan!» (անգլերեն). IWPL. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.