Հոակին Արդաիս
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 11, 1999 (26 տարեկան) | ||
Ծննդավայր | Սալտո, Ուրուգվայ | ||
Հասակ | 184 սանտիմետր | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Խոակին Մատիաս Արդաիս դե լոս Սանտոս (իսպ.՝ Joaquín Matías Ardaiz de los Santos, հունվարի 11, 1999, Սալտո, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, «Լուգանո» ակումբի հարձակվող։
Ակումբային կարիերա
Արդաիսը «Դանուբիո» ակումբի սան է։ 2016 թվականի փետրվարի 14-ին մայրաքաղաքային «Սերո» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել Ուրուգվայի ֆուտբոլի առաջնությունում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Մարսելո Սարաչիին[1]։ Մեկ շաբաթ անց «Էլ Տանկե Սիսլեյ»–ի դեմ խաղում Խոակինը խփել է իր առաջին գոլը «Դանուբիո» ակումբի կազմում[2]։ 2017 թվականի ամռանը Արդաիսը տեղափոխվել է «Էլ Տանկե Սիսլեյ» ակումբ։ Տրանսվերի գումարը կազմել է 2 միլիոն եվրո։ Ակումբը միանգամից ֆուտբոլիստին վարձույթով է տվել Բելգիայի «Անտվերպեն» ակումբին։ Սեպտեմբերի 22-ին «Կորտրեյկա» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել Ժյուպիլեր լիգայում[3]։ Հոկտեմբերի 29-ին «Մուսկրոն Պերյուվելզ» ակումբի դեմ մրցախաղում Խոակինը խփել է իր առաջին գոլը «Անտվերպեն» ակումբի կազմում[4]։
2018 թվականի ամռանը Արդաիսը տեղափոխվել է Շվեյցարիայի «Կյասո» ակումբ[5]։ Օգոստոսի 17-ին նա, մինչև 2018/2019 խաղաշրջանի ավարտը, վարձույթի է հանձնվել իտալիայի Սերիա A-ի «Ֆրոզինոնե» ակումբին[6]։ Սեպտեմբերի 2-ին Խոակինը նորամուտ է ունեցել Իտալիայի առաջնությունում «Լացիո» ակումբի հետ մրցախաղում[7]։ 2019 թվականի փետրվարի 8-ին MLS «Վանկուվեր Ուայթկեփս» ակումբը հայտարարել է Արդաիսի մեկ տարի ժամկետով վարձույթով տրվելու իրավունքի մասին[8][9]։ Մարտի 2-ին կանադական ակումբի կազմում նա նորամուտ է ունեցել 2019 թվականի մեկնարկային մրցախաղում «Մինեսոտ Յունայթեդ» ակումբի դեմ մրցախաղում։ 2019 թվականի խաղաշրջանի վերջում Արդաիսը «Ուայթկեփս» ակումբից վերադարձել է «Կյասո» ակումբ[10]։
2020 թվականի ամռանը Արդաիսը տեղափոխվել է «Լուգանո» ակումբ[11]։
Միջազգային կարիերա
2017 թվականին Արդաիսը Ուրուգվայի երիտասարդական հավաքականի կազմում հաղթել է Էկվադորում Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությունում։ Մրցախաղում նա խաղացել է Պերուի[12], Բոլիվիայի[13], Կոլումբիայի[14], Էկվադորի[15], Վենեսուելայի[16] և Արգենտինայի[17] թիմերի դեմ մրցախաղում։ Եզրափակիչ խաղում էկվադորցիների դեմ Խոակինը երկու անգամ գրավել է դարպասը։
Այդ նույն տարում Արդաիսը մասնակցել է Հարավային Կորեայում Աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Մրցախաղում նա խաղացել է Ճապոնիայի[18], Հարավային Աֆրիկայի[19], Սաուդյան Արաբիայի[20], Պորտուգալիայի[21], Վենեսուելայի[22] և երկու անգամ Իտալիայի[23][24] թիմերի դեմ մրցախաղում։
Ձեռքբերում
Միջազգային
Ուրուգվայ (մինչև 20)
- Հարավային Ամերիկայի Երիտսարդական առաջնություն՝ 2017
Ծանոթագրություններ
- ↑ «Серро VS. Данубио 1:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ փետրվարի 14.
- ↑ «Данубио VS. Эль Танке Сислей 3:3» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ փետրվարի 21.
- ↑ «Антверпен VS. Кортрейк 3:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ սեպտեմբերի 22.
- ↑ «Мускрон-Перювельз VS. Антверпен 2:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հոկտեմբերի 29.
- ↑ «Il Chiasso punta Joaquín Ardaiz» (իտալերեն). TicinOnline. 2018 թ․ հուլիսի 19. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «Calciomercato Frosinone, ora è ufficiale: ecco Joaquin Ardaiz in prestito dal Chiasso» (իտալերեն). Mediagol. 2018 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Stefano Dolci (2018 թ․ սեպտեմբերի 2). «Le pagelle di Lazio-Frosinone 1-0: Lulic indemoniato, Immobile ha le polveri bagnate» (իտալերեն). Eurosport. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «WFC add Uruguayan striker Joaquín Ardaiz as Young Designated Player» (անգլերեն). Vancouver Whitecaps FC. 2019 թ․ փետրվարի 8. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ Alicia Rodriguez (2019 թ․ փետրվարի 8). «Vancouver Whitecaps FC sign Uruguayan forward Joaquin Ardaiz as Young DP» (անգլերեն). MLSsoccer.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «Whitecaps FC announce first roster moves ahead of 2020» (անգլերեն). Vancouver Whitecaps FC. 2019 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Primi movimenti di mercato in casa Lugano» (իտալերեն). RSI Radiotelevisione svizzera. 04 agosto 2020. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Уругвай (до 20) VS. Перу (до 20) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 26.
- ↑ «Уругвай (до 20) VS. Боливия (до 20) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 27.
- ↑ «Уругвай (до 20) VS. Колумбия (до 20) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 6.
- ↑ «Эквадор (до 20) VS. Уругвай (до 20) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 12.
- ↑ «Уругвай (до 20) VS. Венесуэла (до 20) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 19.
- ↑ «Уругвай (до 20) VS. Аргентина (до 20) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 31.
- ↑ «Уругвай (до 20) VS. Япония (до 20) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մայիսի 24.
- ↑ «Уругвай (до 20) VS. ЮАР (до 20) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մայիսի 27.
- ↑ «Уругвай (до 20) VS. Саудовская Аравия (до 20) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մայիսի 31.
- ↑ «Уругвай (до 20) VS. Португалия (до 20) 2:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 4.
- ↑ «Уругвай (до 20) VS. Венесуэла (до 20) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 8.
- ↑ «Италия (до 20) VS. Уругвай (до 20) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մայիսի 21.
- ↑ «Уругвай (до 20) VS. Италия (до 20) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 11.