Հովանոցով տիկինը (նկար, Կլոդ Մոնե)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Կլոդ Մոնե[1] |
տարի | 1886 |
բարձրություն | 131 սանտիմետր |
լայնություն | 88 սանտիմետր |
ուղղություն | իմպրեսիոնիզմ |
ժանր | դիմապատկեր և մարդու ձևի գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Օրսե թանգարան |
հավաքածու | Օրսե թանգարան |
սեփականատեր | Միշել Մոնե և Ֆրանսիական պետություն |
մակագրություն | Claude Monet 86 |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Հովանոցով տիկինը՝ ձախ շրջված» (ֆր.՝ Femme à l'ombrelle tournée vers la gauche) և «Հովանոցով տիկինը՝ աջ շրջված» (ֆր.՝ Femme à l'ombrelle tournée vers la droite), Կլոդ Մոնեի երկու նկարները՝ ստեղծված 1886 թվականին։ Ներկայումս գտնվում են Փարիզի Օրսե թանգարանի հավաքածուում[2]։
Պատմություն
1875 թվականին Մոնեն ստեղծել է «Զբոսանք։ Հովանոցով տիկինը» կտավը, որտեղ պատկերված էր նրա առաջին կինը՝ Կամիլ Դոնսյոն յոթամյա որդու՝ Ժանի հետ։ 1886 թվականին՝ Կամիլի մահից հետո, Մոնեն վերադարձել է այդ սյուժեին։ Բնորդուհին դարձել է նրա որդեգրած դուստրը՝ Սյուզաննան՝ Մոնեի երկրորդ կնոջ՝ Ալիսա Օշեդեի դուստրը։ Սյուզաննայի մասնակցությամբ Մոնեն երկու նկար է վրձնել՝ «Հովանոցով տիկինը՝ ձախ շրջված» և «Հովանոցով տիկինը՝ աջ շրջված»։ Համարվում է, որ այս նկարներից առավել հաջողվածն այն է, որում կինը ձախ է շրջված և գույներն ավելի վառ ու լուսավոր են[2]։