Հովիկ Աբովյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբովյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովիկ Արամայիսի Աբովյան | ||
պետական և քաղաքական գործիչ | ||
| ||
---|---|---|
15 մայիսի 2014 - | ||
Նախորդող | Արմեն Ղուլարյան | |
Հաջորդող | ներկայումս պաշտոնավարում է | |
Կուսակցություն՝ | ՀՀԿ | |
Կրթություն՝ | Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Կիրովականի մասնաճյուղ | |
Գիտական աստիճան՝ | Տնտեսագիտության թեկնածու | |
Մասնագիտություն՝ | ինժեներ-մեխանիկ | |
Ծննդյան օր | 1 հունիսի 1964 թ. | |
Ծննդավայր | գ. Կողբ | |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Հովիկ Արամայիսի Աբովյան (հունիսի 1, 1964, Կողբ, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության Տավուշի նախկին մարզպետ։
Կրթություն
- 1986-1991 թթ. - սովորել և ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Կիրովականի մասնաճյուղը՝ ավտոճանապարհաշինարարական մեքենաների և սարքավորումների ինժեներ-մեխանիկի մասնագիտությամբ։
Աշխատանքային գործունեություն
- 1985 թ. - աշխատել է Նոյեմբերյանի ավտոտնտեսությունում որպես շինարարության բանվոր։
- 1991-1993 թթ. - Նոյեմբերյանի «Մարինա» կոոպերատիվի նախագահ։
- 1993-1994 թթ. - ՀՀ հարկային պետական տեսչության Նոյեմբերյանի հարկային տեսչության տեսուչ։
- 1994-1998 թթ. - ՀՀ մաքսային վարչության Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Բագրատաշենի մաքսային տեսուչ, մաքսակետի պետի տեղակալ, ապա՝ մաքսակետի պետ։
- 1998-2001 թթ. - ՀՀ պետական եկամուտների նախարարության Շիրակի տարածաշրջանային մաքսատան Բավրայի մաքսակետի պետ, այնուհետև՝ Բագրատաշենի մաքսակետի պետ, ապա՝ Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսակետի պետ։
- 2002 թ. մայիսի 25-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր թիվ 75 ընտրատարածքից։ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Ագրոարդյունաբերական ժողովրդավարական միավորում» պատգամավորական խմբի անդամ։ «Հայխնայբանկում» ավանդադրված ՀՀ քաղաքացիների խնայողական ավանդները վերականգնելու և փոխհատուցելու հնարավորություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի քարտուղար։
- 2003 թ. մայիսի 25-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր թիվ 56 ընտրատարածքից։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի, ապա պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Հայխնայբանկում» ավանդադրված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնայողական ավանդները վերականգնելու եւ փոխհատուցելու հնարավորություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի քարտուղար։
- 2007-2009 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Բագրատաշենի մաքսակետի պետ։
- 2009-2014 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Գուգարքի տարածաշրջանային մաքսատան պետ։
- 2014-2018 թթ. ֊ ՀՀ Տավուշի մարզպետ։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Պարգևներ
- «Ֆրիտյոֆ Նանսեն» մեդալ և պատվոգիր (1998)։
Նախորդող Արմեն Ղուլարյան |
ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյան 2014 - 2018 |
Հաջորդող Վահե Ղալումյան |
|