Հովիկ Մուսայելյան
Հովիկ Մուսայելյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 3, 1958 (66 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | գիտնական |
Պարգևներ | |
Կայք | hovikmusayelyan.com |
Հովիկ Զավենի Մուսայելյան (հունիսի 3, 1958, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն, Երևանի պետական համալսարանի կառավարման խորհրդի անդամ, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ, Հանրային խորհրդի անդամ[1][2][3]։
Կենսագրություն
Հովիկ Զավենի Մուսայելյանը ծնվել է 1958 թվականի հունիսի 3-ին Երևանում։ Մինչև 1972 թվականը սովորել է Պարույր Սևակի անվան միջնակարգ դպրոցում։ 1975 թվականին ավարտել է ԵՊՀ-ին առընթեր ֆիզիկամաթեմատիկական դպրոցը։ 1975 թվականին ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ։ 1980 թվականին ավարտել է ԵրՊԻ-ի Ճարտարապետա-շինարարական ֆակուլտետը։ 1984-1987 թվականներին սովորել է Մոսկվայի Բուդնիկովի անվան շինարարական նյութերի և կոնստրուկցիաների գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրայում։ 2008 թվականին ԱՄՆ-ի Ստենֆորդի համալսարանում անցել է բիզնեսի բարձրագույն կառավարման դասընթացներ[1][2][3]։
Աշխատանքային գործունեություն
1980 թվականից աշխատել է Էջմիածնի տնաշինական կոմբինատում՝ որպես ավագ ինժեներ, բաժնի պետ, ապա կոմբինատի արտադրության պետ։ 1988-1989 թվականներին եղել է «Էջմիածինշին» տրեստի հատուկ էքսպերիմենտալ բյուրոյի պետ։ 1989-1992 թվականներին զբաղվել է մասնավոր բիզնեսով։ 1993-1995 թվականներին եղել է ՀՀ փոխվարչապետի օգնական, արտաքին կապերի գլխավոր մասնագետ։ 1996-1997 թվականներին՝ Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ։ 1998-2003 թվականներին՝ «Լեդա Սիսթեմս» ամերիկյան ընկերության գլխավոր տնօրեն։ 2004 թվականից առ այսօր «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրենն է։ 2019 թվականի հունվարի 23-ին ընտրվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի նախագահ[1][2][3]։
Գիտական կոչումներ
- 1989 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
- 2011 թվականին արժանացել է Հայաստանի Եվրոպական ակադեմիայի պատվավոր պրոֆեսորի կոչման։
Հանրային գործունեություն և Անդամակցություն
- ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակի հանձնաժողովի նախագահ,
- ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող,
- Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեի փոխնախագահ,
- Երևանի քաղաքապետարանի «Երևան՝ խելացի քաղաք» հանձնաժողովի նախագահ,
- Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի Հոգաբարձուների խորհրդի անդամ,
- Երևանի պետական համալսարանի կառավարման խորհրդի անդամ,
- Տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների գործատուների միության խորհրդի անդամ,
- «Հայ Թեք կիբեռանվտանգության կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ,
- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ,
- ՀՀ կրթության և գիտության նախարարության կոլեգիայի հասարակական խորհրդի անդամ,
- Հայաստանի և Ռուսաստանի Ճարտարագիտական ակադեմիաների անդամ,
- Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ,
- Հանրային խորհրդի անդամ,
- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կառավարման խորհրդի անդամ,
- ՀՀ ֆիլատելիստների միության նախագահ։
Պարգևներ, մրցանակներ
- 2006 թվականին ՀՀ անկախության 15-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով։
- 2008 թվականին՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ոսկե մեդալով։
- 2008 թվականին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալով։
- 2008 թվականին՝ Առևտրաարդյունաբերական պալատի կողմից «Մերկուրի» մրցանակով։
- 2009 թվականին՝ ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» հուշամեդալով։
- 2009 թվականին՝ Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալով։
- 2011 թվականին՝ Արցախի Հանրապետության անկախության 20-ամյակի հուշամեդալով։
- 2012 թվականին՝ Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի Երախտագիտության շարք անվանակարգով՝ «Ֆրիտյօֆ Նանսեն» ոսկե հուշամեդալով։
- 2012 թվականին՝ Հայաստանի գործարարների միության ոսկե մեդալով։
- 2012 թվականին՝ Եվրոպական ակադեմիայի Հոգաբարձուների խորհրդի ոսկե մեդալով։
- 2013 թվականին՝ Երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակության մեջ ունեցած ավանդի համար՝ ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալով։
- 2014 թվականին՝ Մանկավարժական համալսարանի ոսկե մեդալով։
- 2014 թվականին՝ ՀՀ անկախության 23-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է Երախտագիտություն մեդալով։
- 2015 թվականին՝ Արցախի համալսարանի ոսկե մեդալով։
- 2017 թվականին՝ Ռուսաստանի ինժեներական ակադեմիայի ոսկե հուշանշանով։
Շուրջ 23 գիտական աշխատանքների և մեկ գյուտի հեղինակ է։
Ամուսնացած է ունի 2 որդի։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 «Հովիկ Զավենի Մուսայելյան -». npua.am. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.(չաշխատող հղում)
- ↑ 2,0 2,1 2,2 «Հովիկ Մուսայելյան -». epua.am. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.(չաշխատող հղում)
- ↑ 3,0 3,1 3,2 «Հովիկ Մուսայելյան -». hovikmusayelyan.com. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
|
|