Հովհաննես Մինասյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Մինասյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 10, 1928[1] |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Վախճանվել է | հունիսի 5, 1972[1] (44 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1946)[1] և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1958)[1] |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ |
Հովհաննես Մարտիրոսի Մինասյան (հունվարի 10, 1928[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հունիսի 5, 1972[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային նկարիչ։ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1970)։
Կենսագրություն
- 1944-1946 թթ. սովորել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում
- 1949-1954 թթ.՝ Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում
- 1955-1958 թթ.՝ նույն ինստիտուտի ասպիրանտուրայում[2]
Ստեղծագործական ուղի
Հովհաննես Մինասյանը բազմաժանր նկարիչ է։ Աշխատել է հաստոցային և մոնումենտալ-դեկորատիվ գեղանկարչության ասպարեզներում։ Ինչպես արդիական, այնպես էլ պատմական թեմատիկայով ստեղծված նրա աշխատանքներին բնորոշ են գեղանկարչության ազգային ավանդների և ժամանակակից ձևամտածողության զուգորդումները, առողջ կենսալիությունը, էպիկականությունը, գույնի և ծավալի կառուցվածքային ներդաշնակությունը։ Կտավներ՝
- «Սրինգ», 1963
- «Գեղարդ», 1966[3]
- «Վահագն վիշապաքաղ», 1967
- «Լուսինե», 1968[4]
- «Հիդրոշինարարներ», 1970
- «Աշտարակ», 1970
- «Վերածնունդ», 1971
- «Գարնանային բնանկար», 1972[5]
- «Բնանկար ծառով», 1972[6]
- «Փառք հայ գրի ու դպրության» որմնանկարաշար Օշականի Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, 1962-1965, հեղինակակից՝ Հ․ Մամյան[7]
- Երևանի մաթեմատիկ․ մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի խճանկարաշարը, 1968-1970
Ցուցահանդեսներ
Մասնակցել է երիտասարդության համաշխարհային 5-րդ (1955, Հ․ Մինասյան, «Վահագն վիշապաքաղ» (1967, Ժամանակակից արվեստի թանգարան (Երևան), Վարշավա), 6-րդ (Մոսկվա, 1957), 7-րդ (Վիեննա, 1959) փառատոներին, հանրապետական, միութենական, միջազգային ցուցահանդեսների։
Անհատական ցուցահանդեսներ
Փառք հայ գրի և դպրության որմնանկարի վերականգնում
Նախագահ Սարգսյանի աջակցությամբ վերականգնվել է Օշականի եկեղեցու «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը։ Որմնանկարը վերականգնելուն օժանդակելու խնդրանքով դեռևս անցած տարի Հանրապետության նախագահին էր դիմել Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը։ Քսաներորդ դարի հայկական մոնումենտալ արվեստի լավագույն ստեղծագործություններից մեկը համարվող եռապատկեր հորինվածքով որմնանկարը 1964–1966 թթ., հեղինակել են նկարիչներ Հովհաննես Մինասյանը և Հենրիկ Մամյանը։ Տարիների ընթացքում խոնավության հետևանքով այն զգալիորեն վնասվել էր, որոշ հատվածներում ներկաշերտը փոշիացել էր և թափվել, փոշու շերտը մգեցրել և խամրեցրել էր որմնանկարների գույները։
Վերականգնողական աշխատանքներն իրականացրած Որմնանկարների վերականգնման գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Արժանիկ Հովհաննիսյանը ներկայացնելով վերականգնված աշխատանքները՝ նշել է, որ «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը 20-րդ դարի հայկական որմնանկարչության լավագույն նմուշներից մեկն է[8]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1981. — հատոր 7. — էջ 555.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Գեղարդ», Հովհաննես Մինասյան
- ↑ «Լուսինե», Հովհաննես Մինասյան
- ↑ ««Գարնանային բնանկար», Հովհաննես Մինասյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Բնանկար ծառով», Հովհաննես Մինասյան(չաշխատող հղում)
- ↑ «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարի էսքիզ, Հովհաննես Մինասյան
- ↑ https://president.am/hy/press-release/item/2020/08/22/President-Armen-Sarkissian-visited-Oshakan/
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 555)։ |