Հորս

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հորս (այլ կիրառումներ)
Գյուղ
Հորս
Իշխան Չեսար Օրբելյանի ապարանքը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձորի մարզ
ՀամայնքՎայոց Ձորի մարզ և Եղեգնաձորի շրջան
ԲԾՄ1660 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն321[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հորս (Հայաստան)##
Հորս (Հայաստան)
Հորս (Վայոց ձորի մարզ)##
Հորս (Վայոց ձորի մարզ)

Հորս, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում[2], մարզկենտրոնից 24 կմ հյուսիս-արևմուտք, Սելիմագետի աջակողմյան Հորս վտակի ափին, Սելիմագետ և Եղեգիս գետերի գետախառնուրդից 6-7 կմ հյուսիս-արևմուտք։

Աշխարհագրություն

Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1650 մ բարձրության վրա։

Գյուղից վերև Գնդասար լեռն է՝ 2960 մ բարձրությամբ։ Գնդասար և հարակից լեռների աղբյուրները ջրով ապահովում են գյուղը։ Գյուղը սահնմանակից է Շատին, Սալլի և Թառաթումբ համայնքներին, հեռավորությունը մարզկենտրոնից 20 կմ է։

Կլիմա

Ձմռանը ցուրտ է, ամռանը՝ զով։

Պատմություն

Վայոց ձոր մարզի Հորս գյուղը վերաբնակեցվել է 1918 թվականին Նախիջևանի Մեծոփ կամ Օծոփ (այժմ՝ Բադամլու) գյուղից ներգաղթած ընտանիքներով։ Խոսում է Վայոց ձորի և Հյուսիսային Նախիջևանի տեղաբնիկ բարբառով՝ Ճահուկ-Վայքի միջբարբառով։ Գյուղն ավելի հին է, քան ենթադրվում է, որի վկայությունն է գյուղի կենտրոնում կառուցված զարդաքանդակներով, սրբատաշ պատերով, 13–րդ դարի կիսավեր «Չեսարի Դարպաս» կառույցը և հարակից՝ վարդագույն քարերով կերտած եկեղեցիական համալիրը։

Բնակչություն

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Հորսի մշտական բնակչությունը կազմել է 321, առկա բնակչությունը՝ 257 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 219 1136 551 938 649 607 474 286 317 321[1]

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, խաղողագործությամբ և ծխախոտագործությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Հորսում պահպանվել են XIII-XIV դարերի խաչքարեր և XIV դարի եկեղեցի։

Հասարակական կառույցներ

Գյուղն ունի մշակույթի տուն, հիմնական դպրոց, բուժկետ։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ