Հուդայականությունն Ալբանիայում

Հուդայականությունն Ալբանիայում, հրեաների կրոնը Ալբանիայի ու Կոսովոյի տարածքներում։

Պատմություն

Ալբանիայում հրեաների բնակության մասին առաջին հիշատակությունները վերագրվում են մեր թվարկության 12-րդ հարյուրամյակին։ 14-րդ դարի սկզբում Ալբանիայի խոշոր քաղաքների մեծամասնությունում (Բերատ, Էլբասան, Վլորա, Դուրրաս) կային հրեաների թաղամասեր, նրանց մասին տվյալներ կան նաև Կոսովոյում։ Ալբանիայում բնակություն հաստատած հրեա ընտանիքների մեծ մասը սեֆարդյան ծագում ուներ և սերում էր Իսպանիայի կամ Պորտուգալիայի հրեաներից։

Արտաքին հղումներ