Հուլ (կոմունա)
Հուլ նորվ.՝ Hol | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Կարգավիճակ | Կոմունա | ||||
Մտնում է | ![]() | ||||
Վարչկենտրոն | Հուլ գյուղ | ||||
Էրիկ Կաուպվանգ | |||||
Հիմնական լեզու | չեզոք (այսինքն կոմունան չի ընտրել լեզուներից որևէ մեկը) | ||||
Բնակչություն (2007) | 4438 (211 տեղ) | ||||
Խտություն | 3 | ||||
Տարածք | 1858.4 (36 տեղ) | ||||
![]() | |||||
Հիմնադրված է | հունվարի 1, 1877[1] թ. | ||||
Սահմանակցում է | Նուրե օգ Ուվդալ, Օլ, Էյդֆյորդ, Aurland Municipality?, Ulvik Municipality? և Լերդալ | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
ISO 3166-2 կոդ | 0620 | ||||
hol.kommune.no | |||||
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/72/NO_0620_Hol.svg/200px-NO_0620_Hol.svg.png)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d3/Norway_Counties_Buskerud_Position.svg/200px-Norway_Counties_Buskerud_Position.svg.png)
Հուլ (նորվ.՝ Hol), կոմունա Նորվեգիայի Բուսկերուդ ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Հուլ բնակավայրն է։ Պաշտոնական լեզուների ընտրության ժամանակ 3 լեզուներից որևէ մեկը չի ընտրել, այսինքն՝ չեզոք է։ Զբաղեցնում է 1858.4 կմ² տարածք։ Որպես Նորվեգիայի ֆյուլքե՝ ստեղծվել է 1877 թվականին։ Կոմունայի տարածքում է գտնվում 13-րդ դարում կառուցված Հուլի եկեղեցին[2]։
Հուլի զինանշանը
Հուլ կոմունայի զինանշանը հաստատվել է 1991 թվականի հուլիսի 5-ին և իրենից ներկայացնում է կապույտ գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա ուղղահայաց կերպով վերից վար պատկերված դարբնի սպիտակ գույնի են երեք սալ։ Զինանշանի հեղինակն է Թրոնդ Անդերսենը։ Դարբնի սալի հայտնվելը զինանշանին պայմանավորված է այն հանգամանքով, որ դեռևս հին ժամանակներից կոմունային տարածքում լայն տարածում ունի դարբնագործությունը։ Այստեղի դարբինների կողմից պատրաստվել են ինչպես կենցաղային պարագաներ, այնպես էլ ռազմական գործիքներ՝ կացիններ, դանակներ, թրեր։ Դանակները սկսել են պատրաստել դեռևս վիկինգների ժամանակներից[2]։
Բնակչություն
Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Հուլ կոմունայում բնակվում է 4438 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում հիմնականում պահպանվել է նույն մակարդակի վրա՝ դրական շեղումով[2]։
Աշխարհագրություն
Հուլ կոմունայի տարածքում գտնվում են բազմաթիվ լճեր, ինչպիսիք են Ուստեվաթնը, Նուգարսվաթնեթը, Ստրանդավաթնեթը, Օրթերենը, Նուհելերվաթնեթը, Պասբուլյորդենը, Օվրե Հեյնը, Դյուպսվաթնեթը, Ֆլակավաթնեթը։ Կոմունայի տարածքով են հոսում Ուստա և Հոլսելվա գետերը։ Ռելիեֆը լեռնային է, որոշ հատվածներում ամբողջությամբ պատված կեչու և սոճու անտառներով։
Պատկերասրահ
Աղբյուրներ
Արտաքին հղումներ
- Կոմունայի վիճակագրական տվյալները վերցված Նորվեգիայի վիճվարչությունից: Արխիվացված 2009-08-05 Wayback Machine(նորվ.)
Ծանոթագրություններ
- ↑ Juvkam D. Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen — Statistics Norway, 1999. — P. 24. — ISBN 82-537-4684-9 — ISSN 0806-2056
- ↑ 2,0 2,1 2,2 Jukvam, Dag (1999). "Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen".(նորվ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուլ (կոմունա)» հոդվածին։ |
|