Հուլդրա
Հուլդրա | |
---|---|
Հուլդրա, նորվեգացի նկարիչ Թեոդոր Կիտելսենի (1857-1914) կտավը | |
Տեսակ | առասպելական էակ |
Ենթատեսակ | spirit of nature? |
Դիցաբանություն | Սկանդինավյան դիցաբանություն |
Սեռ | իգական |
Huldra Վիքիպահեստում |
Հուլդրա կամ Հյուլդրա, սկանդինավյան բանահյուսության կերպար, առասպելական արարած, որն ունի կովի պոչ ունեցող կնոջ տեսք։ Նորվեգական huldra բառը գալիս է հին նորվեգական hylja (թաքցնել) բայից։
Նկարագրություն, լեգենդներ
Հուլդրան ունի երիտասարդ գրավիչ, շիկահեր, երկար մազերով կնոջ տեսք։ Նա այնքան գեղեցիկ ու հմայիչ է, որ մարդ առաջին հայացքից սիրահարվում է։ Հուլդրան իրական աղջիկներից տարբերվում է իր կովի երկար պոչով, որը նա զգուշորեն թաքցնում է։ Հուլդրային կարելի է հանդիպել լեռներում կամ սովորաբար անտառներում, երբ նա արածեցնում է իր կովերին (ի տարբերություն տնային կովերի, նրանք անհամեմատ մեծ չափերի են)[1]։
Հուլդրային սիրահարված երիտասարդ, չամուսնացած տղամարդկանց բազմաթիվ պատմություններ կան։ Երբեմն մարդիկ լեռներում բնակվում էին հուլդրայի և նրա ընտանիքի հետ։ Հուլդրաները հարուստ են, ունեն շատ ձիեր, կովեր և ոչխարներ, սնունդ և ճոխ հագուստ։ Սակայն, եթե մարդն ապրում է հուլդրայի հետ, գրեթե անհնար է հետ վերադառնալը և մինչև կյանքի վերջ պետք է այնտեղ ապրի։ Հուլդրան բարի է այն անձի նկատմամբ, ով բարի է իր հանդեպ, չի հակասում իրեն. այդ դեպքում նրանք կարող են ապրել միասին երջանիկ։ Եթե անձը դադարել է սիրել իր հուլդրա-կնոջը և փորձում է հետ գնալ իր ժողովրդի մոտ, ապա հուլդրան կարող է հայտնվել տգեղ կնոջ տեսքով և դաժանորեն վնասել նրան[1]։
Ըստ հավատալիքների՝ եթե հուլդրան ամուսնանա եկեղեցում, կկորցնի պոչը և կդառնա սովորական կին[1]։
Հուլդրայի կերպարը մշակույթում և ժամանակակից կյանքում
2012 թվականին թողարկվել է ռեժիսոր Ալեքսանդր Նորդոսի «Պոչ» նորվեգական ֆիլմը։ Սյուժեում արծարծվում է հուլդրայի և մարդկանց փոխհարաբերությունների խնդիրը, իրադարձությունները տեղի են ունենում մեր օրերում։ Հուլդրայի դերում նկարահանվել է նորվեգացի դերասանուհի Սիլյե Ռեյնոմոն[2]։
Կին-հուլդրան Նիլ Գեյմանի «Լեռնային հովտի թագավորը» (2003) վեպի հերոսներից է։
Նա այնպիսին է, ինչպիսին, որ կա, անտառներում ձևավորված վայրի արարած։ Անկողնում, վերարկուի տակ նա թաքցնում է պոչը։ Նա շատ գեղեցիկ էր ... |
Մայքլ Սուենվիկի «Երկաթե վիշապի դուստրը» վեպում հուլդրան երկրորդական հերոսներից է։
Զբոսաշրջային գովազդային բրոշյուրներում ասվում է, որ հուլդրային կարելի է հանդիպել Նորվեգիայի որոշ վայրերում, մասնավորապես Կյոսֆոսեն ջրվեժի մոտ։ Զբոսաշրջիկների ժամանցի համար «Կյոսֆոսեն» կայանում հատուկ կազմակերպվում է «Հուլդրա» երաժշտական թատերական ներկայացումը, որտեղ հուլդրայի դերում հանդես են գալիս ալպինիստական պատրաստվածություն ունեցող դերասանուհիներ։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 Mikučionis
- ↑ Рутковский В. Хвост. Thale. Лесная сказка - дешёвая (в хорошем смысле) и сердитая // 3-й Фестиваля норвежского кино. 30.05-6.06.2012. — М., 2012. — С. 11-12. — 22 с.
Արտաքին հղումներ
- Mikučionis U. «Huldra» (doc) (նորվեգերեն). Vytauto Didžiojo universitetas. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 19-ին.
- Книжные иллюстрации к норвежским сказкам
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուլդրա» հոդվածին։ |
|