Հվարան
Հվարան (կորեերեն՝ 화랑, բառացիորեն՝ ծաղիկ երիտասարդներ), երիտասարդական սոցիալական համակարգ՝ Սիլլայի հին կորեական թագավորությունում, որը գոյություն է ունեցել մինչև 10-րդ դարը։ Հվարանում հավաքագրում էին 14-15 տարեկան պատանիների, ինչպես արիստոկրատների ընտանիքներից, այնպես էլ հասարակ ընտանիքներից, որոնք հետո հատուկ կրթություն էին ստանում։
Խաղաղ ժամանակ նրանք սովորում էին կանոնիկ կոնֆուցիոսական և բուդդիստական տեքստեր,ճանապարհորդում էին լեռներուվ և դաշտերով, այցելում սրբավայրեր, աշխարհի ներդաշնակությունը ամրապնդող արարողություններ կատարում, սովորում էին երկիր կառավարել։ Պատերազմի ժամանակ նրանք կռվում էին առաջին շարքում և շատ լավ պատրաստված մարտական ջոկատներ էին, որոնց քաջագործությունների մասին շատ տեղեկություններ էին պահպանվել կորեական մատյաններում՝ ինչպիսիք էին Սամգուկ սագին և Սամգուկ յուսան են։
Հվարանների հոգեբանական պատրաստվածությունը հիմնված էր հինգ կանոնների վրա, որը ձևակերպվել էր հվարանների առաջին հոգևոր ուսուցչի կողմից՝ բուդդիստ վանական Վոնգվանի կողմից, ով ապրել է Չինյոն-Վան արքայի ղեկավարման տարիներին (579-631)։
- Եղիր հավատարիմ պետությանդ ( կոր.՝ 사군이충, 事君以忠)
- Հարգիր ծնողներիդ (կոր.՝ 사친이효, 事親以孝)
- Անկեղծ եղիր ընկերներիդ հետ(կոր.՝ 교우이신, 交友以信)
- Մարտում եղիր խիզախ (կոր.՝ 임전무퇴, 臨戰無退)
- Եղիր դժվարահաճ (կոր.՝ 살생유택, 殺生有擇)
Հիերարխիա
- Վոնհվա (կորեերեն՝ 원화 «ծաղիկների աղբյուր») - ազնվական տիկին - հովանավորություն
- Կուկսոն (կորեերեն՝ 국선 «պետական սրբեր») - մեծ վարպետ
- Վոն Սոնհվա (կորեերեն՝ 원상화) - ավագ սպա, վերապատրաստման համար պատասխանատու
- Փունվոլչու(կորեերեն՝ 풍월주 «քամու և լուսնի տերեր») - գլխավոր սպա
- Նանդո(կորեերեն՝ 낭도 «ուղեկցող մարտիկներին») - հվարանների կրտսեր ենթակաները