Հրահատ Ա, (մ.թ.ա. մոտ 196–171 թթ) ՊարթևաստանիԱրշակունի հարստության արքա (մ.թ.ա. 176–171 թթ), Պրիապատիուսի որդին։ Պատերազմներ է վարել Հյուսիսային Իրանի Ալբորզ լեռնաշղթայի մոտ բնակվող մարդերի ցեղերի դեմ՝ ենթարկելով նրանց Պարթևաստանի իշխանությանը։ Մահացել է իր վարած արշավանքներից մեկի ընթացքում ստացած վերքից՝ 25 տարեկան հասակում։ Գահը կտակել է իր եղբորը՝ Միհրդատ Ա Պարթևին։