Հրաձգություն Թալի Zug 9364 գնացքում
Հրաձգություն Թալի Zug 9364 գնացքում | |
---|---|
Հարձակմանը ենթարկված գնացքի նման գնացք | |
Տեսակ | հրաձգություն, failed terrorism plot? և train attack? |
Երկիր | ![]() |
Գրոհի վայր | Արաս քաղաքի մոտակայք, Ֆրանսիա, Թալի Zug 9364 գնացքի վագուն |
Տեղադրանք | Oignies?[1] |
Գրոհի նպատակ | գնացք |
Տարեթիվ | օգոստոսի 21, 2015[1] |
Գրոհի միջոց | Հրաձգություն |
Զենք | Կալաշնիկով ավտոմատ Լյուգեր ատրճանակ դաշույն |
Զոհվածներ | 0 մարդ[1] |
Վիրավորներ | 3 |
Ահաբեկիչների քանակ | 1[2] |
Ահաբեկիչներ | Այուբ Էլ-Խազանի |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8d/150824-F-RN211-147.jpg/250px-150824-F-RN211-147.jpg)
Հրաձգություն Թալի Zug 9364 գնացքում, ահաբեկչություն, որ տեղի է ունեցել 2015 թվականի օգոստոսի 21-ին Թալի (ֆր.՝ Thalys) արագընթաց գնացքում, որն Ամստերդամից Փարիզ էր մեկնում Բրյուսելի տարածքով[3]։
Բուն ահաբեկչությունը
Ամստերդամից Փարիզ մեկնող արագընթաց Թալի Zug 9364 գնացքում, երբ այն անցնում էր Ֆրանսիայի հյուսիս-արևելքով՝ Արաս քաղաքի մոտակայքով[4][5], 26-ամյա մարոկկացի ծայրահեղ իսլամիստ 26-ամյա Այուբ Էլ-Խազանին վագոնում կրակ է բացել ուղևորների վրա[3][6][7]։ Երեք հոգի ծանր մարմնական վնասվածք են ստացել[3]։
Երբ ահաբեկիչը վագոնի զուգարանից զինված դուրս է եկել, նրան փորձել է դիմադրել Նիդերլանդներում ֆրանսիական բանկի 28-ամյա աշխատակիցը[6]։ Ահաբեկիչը սկսել է կրակել։ Սորբոնի համալսարանի 51–ամյա ամերիկահայ պրոֆեսոր Մարկ Մուղալյանը, ով ճանապարհորդում էր կնոջ՝ Իզաբելա Ռիսաչերի հետ[8], առաջինն է օգնության հասել ֆրանսիացի բանկիրին, ով դիմադրում էր ահաբեկչին։ Նա մի կողմ է քաշել իրեն ուղղված «Կալաշնիկով» ավտոմատը, ինչից հետո ահաբեկիչը հանել է ատրճանակն ու կրակել Մուղալյանի վզին։ Գնացքի մի քանի այլ ուղևորներ՝ ԱՄՆ երեք քաղաքացի, որոնցից երկուսը արձակուրդում եղող զինծառայողներ են եղել, օգնության են հասել, զինաթափել և վնասազերծել ահաբեկչին[3][8]։
Գնահատական և արձագանք
- Ֆրանսիացի դերասան Ժան Յուգ Անգլադը (ֆր.՝ Jean-Hugues Anglade) եղել է գնացքում կնոջ և երեխաների հետ։ Նա վնասել է ձեռքը, երբ փորձել է ջարդել կանգառձգանի պատուհանը գնացքը կանգնեցնելու համար։
![]() |
Ես մտածում էի, որ սա վերջն էր, մենք մահանալու էինք և նա սպանելու էր մեզ։ Այո, կմեռնեինք, որովհետև մենք այդ գնացքի բանտարկյալներն էինք, և անհնար էր փախչել այդ մղձավանջից։ Մենք փնտրում էինք այն ճանապարհը, որով կարելի էր փախչել։ Ես կոտրեցի ապակին, և իջեցրի կանգառձգանի բռնակը, և կանգնեցրի գնացքը։ Ապակին վատ կոտրվեց և վնասեց մատս մինչև ոսկոր։ - Ժան Յուգ Անգլադ[9]
|
![]() |
- Պատվո լեգեոնի սպայական շքանշաններով պարգևատրվել են ահաբեկչին վնասազերծած ամերիկացիներ 23-ամյա Սպենսեր Սթոունը (անգլ.՝ Spencer Stone), 22-ամյա Ալեք Սկառլատոսը (անգլ.՝ Alek Skarlatos), 23-ամյա Էնթընի Սադլերը (անգլ.՝ Anthony Sadler) և 62-ամյա բրիտանացի Քրիս Նորմանը (անգլ.՝ Chris Norman)[10][11][12]։
- Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ահաբեկչին առաջինը դիմադրած և վիրավորված Մարկ Մուղալյանին անձամբ հանձնել է Ֆրանսիայի Պատվո Լեգեոնի շքանշան[13]։ Մուղալյանը բարձր պարգևը ստացել է կազդուրվելուց հետո, ինչպես նրան խոստացել էր Ֆրանսիայի նախագահը[14]։ Ֆրանսուա Օլանդը նախապես կապվել էր Մարկ Մուղալյանին հետ և հրավիրել ճաշի, երբ վերջինս կապաքինվեր[8]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 http://www.20minutes.fr/societe/1670819-20150822-attentat-thalys-scenario-attaque-dejouee-minute-minute
- ↑ https://www.theguardian.com/world/2015/aug/25/france-train-gunman-extremist-video-before-attack-ayoub-el-khazzan
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Դասախոս Մարկ Մուգալյանը Ամստերդամ-Փարիզ գնացքի փրկիչներից մեկն է
- ↑ «Des militaires américains évitent un carnage dans un Thalys reliant Amsterdam à Paris [American soldiers avoid bloodshed in a Thalys train from Amsterdam to Paris]». Le Monde (French). 2015 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.
{cite web}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Landauro, Inti; Schechner, Sam (2015 թ․ օգոստոսի 21). «Three Wounded in Attack on French Train». WSJ. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ 6,0 6,1 Attentat dans un Thalys: Le scénario de l'attaque déjouée minute par minute
- ↑ «Ամստերդամ-Փարիզ գնացքում զինված տղամարդուն դիմադրած ուղևորը դասախոս Մարկ Մուգալյանն է. The Telegraph». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 Ամստերդամ-Փարիզ գնացքում զինված տղամարդուն դիմադրել է դասախոս Մարկ Մուգալյանը
- ↑ http://www.20minutes.fr/societe/1670707-20150822-attaque-thalys-pense-fin-allait-tous-tuer-confie-jean-hugues-anglade
- ↑ Դասախոս Մարկ Մուգալյանը Ամստերդամ-Փարիզ գնացքի փրկիչներից մեկն է
- ↑ Օլանդը պարգևատրեց Ամստերդամ-Փարիզ գնացքի հրաձիգին վնասազերծողներին
- ↑ Trois passagers héros du Thalys décorés par la mairie d'Arras (ֆր.)
- ↑ Ֆրանսիայի նախագահը պարգեւատրել է Մարկ Մուղալյանին
- ↑ Revealed: The mystery man who tackled AK-47 assault rifle from train gunman