«Հրաշքներ» (չինարեն 奇蹟, անգլ.՝ Miracles), 1989 թվականի ֆիլմ, ռեժիսոր՝ Ջեքի Չան։ Այլ աղբյուրներում հանդիպում է Հոնկոնգի կնքահայրը, Ավագ եղբայր և այլ անվանումներով։
Սյուժե
Լավ կյանք որոնելով՝ Չարլին (Ջեքի Չանը) մեկնում է Հոնկոնգ, որտեղ նրան միանգամից խաբում է մի խարդախ, ինչի հետևանքով Չարլին կորցնում է իր վերջին գրոշները։ Իր վերջին գումարը տալիս է աղքատ առևտրականի վարդերի համար, որոնք նրան հաջողություն պետք է բերեին։ Եվ «երջանիկ» իրադարձությունը երկար սպասեցնել չթողեց։ Չարլին դարձավ 2 մաֆիոզների փոխհրաձգության ակամա վկան և փամփուշտից փրկում է գանգստերական խմբի պարագլխին։ Մահանալով մաֆիայի պարագլուխը նշանակում է Չարլիին իր ժառանգորդը և մաֆիայի Ավագ եղբայրը։