Հրավիժակ

Առաջին տեսակի հրավիժակ

Հրավիժակ կամ ժայթքալեզու, Արեգակի մակերևույթին բարձրացող և մագնիսային դաշտով պահվող համեմատաբար սառը (համեմատած արևպսակի հետ) նյութի խիտ կուտակումներ։

Նկարագրություն

Հրավիժակների դիտման հնագույն հիշատակությունը կապված է 1185 թվականի մայիսի 1-ի Արեգակի ամբողջական խավարման հետ։ Հրավիժակների հետազոտությունները սկսվել է 1842 թվականի հուլիսի 8-ի Արեգակի խավարումից հետո, երբ Դոմինիկ Ֆրանսուա Արագոն, Ջորջ Բիդել Էրին և այլ աստղագետներ բաց վարդագույն ելուստներ են նկատել Լուսնի սև սկավառակի շուրջ։ 1868 թվականի օգոստոսի 18-ի Արեգակի խավարման դիտման ժամանակ Պիեռ Ժանսենը անկախ Ջոզեֆ Նորման Լոկիերից հրավիժակների դիտման նոր մեթոդ է կիրառել, բացահայտելով դրանց գազային վիճակը։ Արեգակնային հրավիժակների մասին բազմաթիվ արժեքավոր տեղեկություններ են ստացվել դանդաղեցված լուսանկարահանման միջոցով այժմ արեգակնային մթնոլորտում տեղի ունեցող գործընթացները դիտվում և հետազոտվում են արբանյակների և տիեզերակայանների օգնությամբ։

Հրավիժակները լավ երևում են Արեգակի ամբողջական խավարման ժամանակ։ Խավարման բացակայության դեպքում հրավիժակները հետազոտվում են հատուկ լուսապատկերային սարքավորումների՝ հրավիժակի լուսապատկերադիտակների[1], ինտերֆենցիոն ֆիլտրերի, արտախավարային կորոնոգրաֆների (Լիոի կորոնոգրաֆ), գունոլորտային հեռադիտակների միջոցով։ Արեգակնային սկավառակի վրա պրոյեկցիայի ժամանակ հրավիժակները նկատելի են սև թելիկների տեսքով։

Գրականություն

Ծանոթագրություններ

  1. Դրանք հրավիժակների դիտման համար նախատեսված հատուկ լուսապատկերադիտակներ են։ 1970-ականներին այդ սարքավորումները կորցնում են իրենց գիտական նշանակալիությունը