Հրաքոտ-Պերոժ
Հրաքոտ-Պերոժ (Հրաքոտպերոժ), գավառ Մեծ Հայքի Փայտակարան նահանգում։
Աշխարհագրություն
Հիշատակվում է «Աշխարհացոյց»-ում (ստույգ տեղադրությունն անորոշ է)։ Ուսումնասիրողների մի մասի կարծիքով, ընդգրկել է ներկայիս Միլի դաշտը՝ Փայտակարան քաղաքով հանդերձ։ Որոշ ուսումնասիրողներ Հրաքոտը և Պերոժը համարել են գավառներ։
Պատմություն
5-րդ դարի 1-ին կեսին Սասանյան Իրանը Հրաքոտ-Պերոժը Փայտակարանի հետ միացրել է Ատրպատականին։
Տես նաև
Արտաքին հղումներ
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 625)։ |