Ձյունանուշ

Վիկտոր Վասնեցով, «Ձյունանուշիկ», 1899։

Ձյունանուշ կամ Ձյունանուշիկ (ռուս.՝ Снегурочка), ամանորյա հեքիաթային աղջկա կամ աղջնակի կերպար։ Համարվում է Ձմեռ պապի թոռնուհին և օգնականը։ Ներկայացվում է մերթ փոքրիկ աղջնակի, մերթ երիտասարդ աղջկա կերպարանքով։ Երեխաների կողմից սիրված հեքիաթային կերպարներից է և հաճախ, ամանորյա տոնական հանդիսություններին հանդես է գալիս որպես միջնորդ Ձմեռ պապի և երեխաների միջև[1]։

Մշակույթում

Առաջին անգամ Ձմեռ պապը և Ձյունանուշը համատեղ հանդես են եկել 1937 թվականին՝ Մոսկվայի Միությունների տանը[1]։

Ըստ ռուսական բանահյուսության, Ձյունանուշը ծնվել կամ առաջացել է ձյունից և կենդանացել։ Ի սկզբանե Ձյունանուշի կերպարը ի հայտ է եկել ռուս ազգագրագետ և բանահավաք Ալեքսանդր Աֆանասևի աշխատություններում, այնուհետև ռուս դրամատուրգ Ալեքսանդր Օստրովսկու «Ձյունանուշը» դրամայում, որի հիման վրա ռուս կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը ստեղծել է իր հայտնի «Ձյունանուշիկը» օպերան։

Ձյունանուշի կերպարը իր արտացոլումն է գտել նաև խորհրդային և ռուսական բազմաթիվ մուլտֆիլմերում և գեղարվեստական կինոնկարներում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Գրականություն

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձյունանուշ» հոդվածին։