Ձորագյուղ փողոց
Ձորագյուղ փողոց | |
---|---|
Սերգեյ Փարաջանովի թանգարանը Ձորագյուղ փողոցում | |
Քաղաք | Երևան |
Համայնք(ներ) | Կենտրոն վարչական շրջան |
Սկիզբ | Պռոշյան փողոց |
Ձորագյուղ փողոց, փողոց Երևանում, նախկին Ձորագյուղ թաղամասում։ Սկիզբ է առնում Պարոնյան փողոցից։ Փողոցն անցնում է Հրազդանի կիրճի երիզով։ Բնակելի թաղամասի արևելյան սահմանը Կենտրոն վարչական շրջանն է։ Փողոցը կրում է նախկինում այստեղ տեղակայված գյուղի անունը։
Պատմություն
1988 թվականին Երևան ժամանած հանրահայտ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը ընտրում է փողոցի այս վայրը՝ տուն կառուցելու և թանգարան հիմնելու նպատակով։ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի և սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով թանգարանի բացումը հետաձգվել է մինչև 1991 թվականի հունիս, և այն տեղի է ունեցել արդեն Փարաջանովի մահվանից հետո[1]։
Տեսարժան վայրեր
- տ. 15/16 — Սերգեյ Փարաջանովի թանգարան
- տ. 13/14 — Լիբանանի Հանրապետության դեսպանություն[2][3]
Հայտնի բնակիչներ
- տ. 15/16 — Սերգեյ Փարաջանով
Ծանոթագրություններ
- ↑ 20-летие музея Параджанова // Вести.Ru от 27 июля 2011
- ↑ Լիբանանի Հանրապետության դեսպանություն Հայաստանում
- ↑ Լիբանանի Հանրապետության դեսպանություն
Արտաքին հղումներ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ձորագյուղ փողոց կատեգորիայում։ |