Ղազախստանի տնտեսություն
Նուր-Սուլթան, Ղազախստանի մայրաքաղաք | |
Արժույթ | Ղազախական տենգե |
---|---|
Վիճակագրություն | |
ՀՆԱ | 220 623 001 970 $[1] |
ՀՆԱ-ի աճ | 1,1 ± 0,1 տոկոս[2] |
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով | 11 243,7 $[3] |
Գնաճ (ՍԳԻ) | 8,5 ± 0,1 տոկոս[4] |
Ջինիի գործակից | 27,5[5] |
Մարդկային զարգացման ինդեքս | 0,817[6] |
Գործազրկություն | 4,9 տոկոս[7] |
Ղազախստանի տնտեսությունն ամենամեծն է Կենտրոնական Ասիայում և՛ բացարձակ, և՛ մեկ շնչի հաշվով, սակայն 2013-2016 թվականներին Ղազախստանի դրամը կտրուկ արժեզրկվել է։
Ղազախստանն ունի նավթի մեծ պաշարներ, ինչպես նաև օգտակար հանածոներ և մետաղներ։ Այն նաև ունի զգալի գյուղատնտեսական ներուժ՝ հսկայական տափաստանային հողեր, որտեղ զբաղվում են ինչպես անասնապահությամբ, այնպես էլ հացահատիկի մշակությամբ։ Հարավում գտնվող լեռներում կան խնձորի և ընկույզի վայրի ծառեր։ Ղազախստանի արդյունաբերությունը հիմնված է բնական պաշարների արդյունահանման և վերամշակման վրա։
ԽՍՀՄ փլուզումը և Ղազախստանի ծանր արդյունաբերության արտադրանքի պահանջարկի նվազումը 1991 թվականին հանգեցրին տնտեսության կտրուկ անկմանը 1991 թվականից ի վեր, իսկ ավելի կտրուկ անկում գրանցվեց 1994 թվականին։ 1995-1997 թվականներին տնտեսական բարեփոխումների տեմպը և սեփականաշնորհումն արագացավ, ինչը հանգեցրեց համակենտրոնացման։ 2000 և 2002 թվականներին Ղազախստանը ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից ստացել են «շուկայական տնտեսության երկրի» կարգավիճակ[8]։
1996 թվականի դեկտեմբերին Կասպյան նավթամուղի համաձայնագրով պետք է կառուցվեր նոր նավթամուղ Ղազախստանի արևմտյան Թենգիզ հանքավայրից դեպի Սև ծով. սա ուներ զգալի մեծ նավթարտահանման հեռանկարներ։ 1998 թվականին նավթի գնի անկման և Ռուսաստանում օգոստոսյան ֆինանսական ճգնաժամի հետևանքով Ղազախստանի տնտեսությունն անկում ապրեց. ՀՆԱ ցուցանիշը կրճատվեց 2.5%-ով։ 1999 թվականին միակ հույսը նավթի միջազգային գների վերականգնումն էր, ինչը դուրս կբերեր տնտեսությունը ռեցեսիայից։
1990-ական թվականներին ՀՆԱ մեկ շնչի ցուցանիշը կրճատվել է 26%-ով[9]։ 2000-ական թվականներին Ղազախստանի տնտեսությունը կտրուկ աճ գրանցեց, որին նպաստեց համաշխարհային շուկաներում Ղազախստանի արտահանած ապրանքի` նավթի, մետաղների և հացահատիկի գնաճը։ 2000 թվականին ՀՆԱ-ն աճեց 9,6%, մինչդեռ 1999 թվականին 1,7% էր։ 2006 թվականին, Ռուսաստանում և Չինաստանում Ղազախստանի հիմնած բիզնեսների, ինչպես նաև հարևան Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների շնորհիվ ՀՆԱ ցուցանիշը կայուն մնաց և նույնիսկ աճեց 10,6%-ով[10]։ Տնտեսական աճը հանգեցրեց ֆինանսային շրջադարձի. 1999 թվականին բյուջեն ուներ ՀՆԱ-ի 3.7% կանխիկ պակասուրդ, իսկ 2000 թվականին այն վերածվեց 0,1% հավելուրդի։ Երկրում տնտեսական աճի տեմպերը դադարեցին 2014 թվականից ի վեր, որը պայմանավորված էր նավթի գների անկմամբ և ուկրաինական ճգնաժամով[11]։ Դրամը 2014 թվականին արժեզրկվել էր 19%-ով, իսկ 2015 թվականին՝ 22%-ով։
2017 թվականին Համաշխարհային տնտեսական ֆորումը կազմել է իր Գլոբալ մրցունակության վարկանիշային աղյուսակը, որի համաձակյն Ղազախստանը 144-րդ տեղից անցել է 57-րդը[12]։ Վարկանիշի բարձրացման համար հաշվի է առնվել բազմաթիվ մակրոտնտեսական և ֆինանսական գործոններ, ինչպիսիք են շուկայի չափը, ՀՆԱ-ն, հարկերի դրույքաչափերը, ենթակառուցվածքային զարգացումը և այլն[13]։ 2012 թվականին Համաշխարհային տնտեսական ֆորումը կոռուպցիան համարեց երկրում բիզնես վարելու ամենամեծ խնդիրը[14], իսկ Համաշխարհային բանկը Ղազախստանին համարեց Անգոլային, Բոլիվիային, Քենիային, Լիբիային և Պակիստանին հավասար կոռուպցիոն թեժ կետ[15]։ 2018 թվականին «Transparency International»-ը Ղազախստանի Կոռուպցիայի տարածվածության գործակիցը գնահատեց 100-ից 31 միավոր, ինչը վկայում է երկրում կոռուպցիայի բարձր մակարդակի մասին[16]։
Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մասնաճյուղի փոխնախագահ Սիրիլ Մյուլլերը 2017 թվականի հունվարին այցելել է Աստանա (այժմ հայտնի է որպես Նուր-Սուլթան), որտեղ բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ 25-ամյա գործընկերության ընթացքում երկրի առաջընթացը[17]։ 2017 թվականին Համաշխարհային բանկի «Doing Business» զեկույցում Մյուլլերը հայտնել է նաև Ղազախստանի բարելավված դիրքի մասին։ Ըստ Մյուլլերի` Ղազախստանն աշխարհի 190 երկրների շարքում զբաղեցնում էր 35-րդ տեղը[18]։
2018 թվականին «Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության» գլոբալ ինովացիոն ինդեքսում Ղազախստանը Կենտրոնական և Հարավային Ասիայի տարածաշրջանային վարկանիշում զբաղեցրել է 3-րդ տեղը[19]։
Մակրոտնտեսական միտումներ
2014 թվականին The Heritage Foundation-ի կողմից Վաշինգտոնում տպագրված տնտեսական ազատության ինդեքսում Ղազախստանը վերջին 17 տարվա ընթացքում վաստակել է 22 միավոր, որի շնորհիվ հեղինակները Ղազախստանը դասում են 20 լավագույն երկրների շարքը, որոնք կատարել են լավագույն բարելավումները[20]։ Ղազախստանի տնտեսական ազատության միավորը 69.1 է, որը համարվում է «չափավոր ազատ»։ Ընդհանուր միավորն աճել է 0,1-ով, քանի որ ներդրումներ է կատարել և զգալիորեն բարելավել ֆինանսական վիճակը և դրամական ազատությունը։ Ղազախստանը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 43 երկրների շարքում զբաղեցնում է 11-րդ տեղը, և նրա ընդհանուր գնահատականը գերազանցում է տարածաշրջանային և աշխարհի միջին ցուցանիշը[20]։
Այս աղյուսակը ցույց է տալիս Ղազախստանի համախառն ներքին արդյունքը[21]։
Տարի | Համախառն ներքին արդյունք | ԱՄՆ դոլարի փոխանակում | Գնաճի ինդեքս (2000=100) |
Եկամուտը մեկ շնչի հաշվով (as % of USA) |
---|---|---|---|---|
1995 | 78,014,200 | 61.11 Թենգե | 64 | 3.81 |
2000 | 102,599,902 | 142.26 Թենգե | 100 | 3.53 |
2005 | 147,453,000 | 132.88 Թենգե | 140 | 9.01 |
2017 | 159,406,930 | 344.18 Թենգե |
Ստորև բերված աղյուսակը ցույց է տալիս 1980–2017 թվականներին տնտեսական հիմնական ցուցանիշները։ Կանաչով նշվածը 5%-ից ցածր գնաճն է[22]։
Տնտեսական աճ և ՀՆԱ
2014 թվականի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Ղազախստանի ՀՆԱ-ն աճել է 4,1%[23]։
Նախատեսվում էր, որ Ղազախստանի ՀՆԱ-ն 2014 թվականին կհասնի 4.3%-ի։ 2014 թվականին Ղազախստանում տնտեսության հիմնական շարժիչ ուժը ծառայությունների ոլորտն էր։ Ղազախստանում ծառայությունների ոլորտը հիմնականում խթանում է մանրածախ վարկերի տրամադրմանը[24]։
Ղազախստանի ՀՆԱ-ի աճը 2014 թվականի առաջին եռամսյակում կազմել է 3,8%[25]։
Ղազախստանի կառավարությունը 2014 թվականի մայիսի 1-ին ստորագրել է Framework Partnership համաձայնագիրը BRD-ի, IFC-ի, MIGA-ի հետ։ Ըստ սույն համաձայնագրի Համաշխարհային բանկը 2,5 միլիարդ դոլար պետք է հատկացներ Ղազախստանին` տնտեսության դիվերսիֆիկացման և կայուն զարգացման հասնելու համար[26]։
Համաշխարհային բանկի զեկույցը ցույց է տալիս, որ Ղազախստանը, 2015 թվականի դրությամբ, հասել է միջինից բարձր եկամուտ ունեցող (ՀՆԱ-ն` 170 միլիարդ) ԱՄՆ դոլար երկրի մակարդակի[27]։
2015 թվականին Ղազախստանի գյուղատնտեսական արդյունաբերության մեջ ուղղակի օտարերկրյա ներդրումներն աճել են 30%-ով, իսկ էլեկտրաէներգիայի ոլորտում` 80%-ով[28]։
2016 թվականին Ղազախստանի տնտեսությունը սկսեց վերականգնվել և դուրս գալ նավթի ցածր գների ու տենգեի արժեզրկման հետևանքով առաջացած ճգնաժամից։ Ըստ Ղազախստանի ազգային էկոնոմիկայի նախարարի, 2016 թվականի ինն ամսում ՀՆԱ-ի աճը հասել է 0,4%-ի։ Տնտեսության մեջ ամենաբարձր աճն ունեցած արդյունաբերական ճյուղերն էին շինարարությունը (6,9%), գյուղատնտեսությունը (4,9%) և տրանսպորտը (4,0%)[29]։
Համաշխարհային բանկի «Doing Business 2020» զեկույցում Ղազախստանը 190 երկրների մեջ 25-րդն էր։ Երկիրը նախորդ տարվա համեմատ զգալիորեն բարելավել էր իր տնտեսական վիճակը։ Արդյունքում Ղազախստանն առաջ էր նույնիսկ Իսլանդիայից (26-րդ տեղ), Ավստրիայից (27-րդ տեղ), Ռուսաստանից (28-րդ տեղ), Ճապոնիայից (29-րդ տեղ) և այլն[30]։
Ղազախստանն առաջնային է համարել տնտեսության ոչ նավթային ճյուղերի զարգացումը, որին բաժին է ընկել երկրի` 2019 թվականին ունեցած տնտեսական աճի 85%-ը[31]։
2020 թվականի առաջին յոթ ամիսներին Ղազախստանը զգալիորեն ավելի շատ ապրանքներ է արտահանել, քան նախորդ տարի, այդ թվում գրանցվել է նաև ավտոմեքենաների արտահանման յոթ անգամ ավելի մեծ աճ։ Երկրի ՀՆԱ-ն կրճատվել է 3%-ով` ծառայության ոլորտում COVID-19 համաճարակի պատճառով գրանցած անկման հետևանքով, բայց տնտեսության մնացած կարևոր ճյուղերը զգալիորեն աճել են։ Գյուղատնտեսությունը, շինարարությունը և արտադրությունը 2020 թվականի առաջին ութ ամիսներին արտադրության մեծ աճ են գրանցել[32]։
2020 թվականին ամենամեծ աճը գրանցվել է ավտոմոբիլային արդյունաբերության մեջ (+53,6%), դեղագործությունում (+39,7%), վերամշակված մետաղական արտադրանքներում (+19,5%), մեքենաշինությունում (+16,5%), ինչպես նաև թեթև արդյունաբերության ոլորտում (+16,4%)[33]:] Մեծ աճ են գրանցել նաև շինարարությունը (+10,7%) և տեղեկատվական ոլորտը (+8,2%)[33]:
Տնտեսության ճյուղեր
Գլխավոր
Էներգիա
Ղազախստանը ուրանի արտադրությամբ առաջատար է աշխարհում։ Ղազախստանում ուրանի արտադրությունը ապահովում է համաշխարհայինի 35%-ը[34]։ Երկիրն ուրանի պաշարներով երկրորդն է Ավստրալիայից հետո[35]։
Նավթ և գազ
Էներգետիկան առաջատար ճյուղ է Ղազախստանի տնտեսության մեջ։ 2000 թվականին Ղազախստանն արտահանել է 35,252,000 մ/տ նավթ, ինչը 17,4%-ով ավել էր 1999 թվականին արտահանած 30,025,000 տոննայից։ 2000 թվականին երկիրն արտահանել է 28,883,000 տոննա նավթ, 38,8%-ով ավելի, քան 1999 թվականին (20,813,000 տոննա) էր։ 2001 թվականին արտադրանքն աճում էր մոտ 20%-ով՝ նպատակ ունենալով բավարարել կառավարության նախատեսածը` 40,100,000 տոննա։ 2000 թվականին բնական գազի արդյունահանումը հասավ 11,5 կմ², մինչդեռ 1999 թվականին 8,2 կմ² էր։
Ղազախստանը համաշխարհային կարգի նավթ արտահանելու համար հեռանկարային ներուժ ունի։ Ղազախստանում նշանակալի օտարերկրյա ներդրում է կատարում «TengizChevroil» ձեռնարկությունը, որի բաժնետոմսերը 50%-ով պատկանում են ChevronTexaco-ին, 25%` ExxonMobil-ին, 20%` Ղազախստանի KazMunaiGas-ին և 5%` Ռուսաստանի LukArco-ին[36]։ Կարաչագանակի բնական գազի և գազի խտացման հանքավայրը զարգացվում է BG, Agip, ChevronTexaco և Lukoil ընկերությունների կողմից։ Agip-ի գլխավորած օֆշորային Ղազախստանի կոնսորցիումը Կասպից ծովի հյուսիսային շրջանում հայտնաբերել է Կաշագանի հսկայական նավթահանք։ Ղազախստանը տնտեսական մեծ հեռանկարներ ունի` նավթի և գազի պաշարներով պայմանավորված։ ՀՆԱ-ի աճը կախված կլինի նավթի գնից, ինչպես նաև նոր ավանդներ ստեղծելու հնարավորությունից։
Հանքարդյունաբերություն
Ղազախստանը բազմաթիվ օգտակար հանածոների, այդ թվում՝ աղի, ուրանի, ֆերոխրոմի, տիտանի, կադմիումի, կալիումի, մագնեզիումի, ռենիումի, պղնձի, բոքսիտի, գալիումի և ցինկի առաջատար արտահանող է[37]։
Արդյունաբերություն
Շարժիչային մեքենաներ
2014 թվականի հունիսին Ղազախստանի Կոստանայ քաղաքում մեկնարկեց Toyota Fortuner-ի CKD (Complete Knock-Down) մոդելի հավաքումը[38]։ Ակնկալվող տարեկան արտադրանքը շուրջ 3000 մեքենա պետք է լիներ[38]։
Ղազախստանի ավտոարդյունաբերությունն արագ զարգանում էր 2014 թվականին՝ տարեկան արտադրելով 2 միլիարդ դոլարի արտադրանք[39]։ Սակայն արդյունաբերությունն անկում ապրեց, 2016 թվականին վաճառքի ծավալները պակասեցին՝ կազմելով ընդամենը 46,000 դոլար[40]։
2020 թվականին, չնայած COVID-19 համաճարակին, Ղազախստանի տնտեսությունն ամենամեծ աճն (53,6%) ունեցավ իր ավտոմոբիլային արդյունաբերության մեջ[33]։
Երկաթուղիներ
GE Transport-ը ձեռք է բերել Lokomotiv Kurastyru Zauyty-ի բաժնետոմսերի 50%-ը Ղազախստանի ազգային երկաթուղային ընկերության Temir Zholy-ի հետ համատեղ ձեռնարկության մեջ[41]։
Ծառայությունների ոլորտ
Տեխնոլոգիաներ
2014 թվականի դեկտեմբերի 22-ին Համաշխարհային բանկը հաստատեց 88 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ, որով կաջակցեր Ղազախստանին` տեխնոլոգիական առևտրի զարգացման և սոցիալական կենսունակ նորարարությունների հարցում[42]։ Արդյունաբերական նորարարության խթանման նախագիծը նպատակ ունի բարելավել տեխնոլոգիական նորարարությանը նպաստող տնտեսության մնացյալ ճյուղերը[42]։
Մանրածախ առևտուր
Ըստ 2015 թվականի «A.T. Kearney»-ի մանրածախ առևտրի համաշխարհային գլոբալ ինդեքսի, Ղազախստանը 30 երկրներից 13-րդ տեղն է զբաղեցնում[43]։ 2016 թվականի մանրածախ առևտրի համաշխարհային գլոբալ ինդեքսում Ղազախստանը զբաղեցնում էր 4-րդ տեղը` վաստակելով 100-ից 56,5 միավոր[44]։ Ղազախստանի շուկան համալրվեց խոշոր միջազգային մանրածախ առևտրային կազմակերպությունների մասնաճյուղերով, ինչպիսիք են Carrefour-ի և Leroy Merlin-ի ֆրանսիական մանրածախ ցանցերը, ինչպես նաև [[McDonald’s]]-ի և KFC-ի սննդային ցանցերը[45]։
Զբոսաշրջություն
Ղազախստանն իր տարածքով իններորդ երկիրն է և ամենամեծ երկիրը, որ ելք չունի դեպի ծով։ Այսօր զբոսաշրջությունը տնտեսության գլխավոր բաղադրիչը չէ։ 2014 թվականի դրությամբ զբոսաշրջությանը բաժին է ընկնում Ղազախստանի ՀՆԱ-ի 0,3%-ը, սակայն կառավարությունը նախատեսում է մինչև 2020 թվականը այս ցուցանիշը հասցնել 3%-ի[46][47]։ Երկիրը ժառանգել է հին Մետաքսի ճանապարհի, քոչվորական և Խորհրդային Միության մշակույթը, և հենց դրանք էլ մեծ ազդեցություն ունեցան զբոսաշրջության ձևավորման ու զարգացման վրա։ Այս մշակութային խառնուրդի շնորհիվ Ղազախստանն առանձնանում է տարածաշրջանի և աշխարհի ցանկացած այլ երկրներից։
2017 թվականին համաշխարհային տնտեսական ֆորումի ճամփորդության և զբոսաշրջության մրցունակության վերաբերյալ զեկույցի համաձայն, Ղազախստանում ճամփորդությանը և զբոսաշրջությանը բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 3,08 միլիարդ դոլար կամ ընդհանուր ՀՆԱ-ի 1,6%-ը։ WEF-ն իր 2017 թվականի զեկույցում Ղազախստանին կարգել է 81-րդ տեղը, որը չորս հորիզոնականով բարձր է նախորդ շրջաններում երկրի զբաղեցրած դիրքերի համեմատ[48]։ Ղազախստանում 2016 թվականին եկել է 6,5 միլիոն զբոսաշրջիկ։
Մոլեխաղեր
Ղազախստանում մոլեխաղերը զարգացել են ցարական Ռուսաստանի ժամանակաշրջանից սկսած, հետո կազմակերպվել են նաև վիճակախաղեր։ 1698 թվականին Պետրոս Առաջին ցարը հրամանագիր է ստորագրել, որն առաջին անգամ օրենքով թույլատրեց վիճակախաղերի կազմակերպումը։ Հետագա տարիներին վիճակախաղեր կազմակերպվել են նաև խորհրդային երկրներում` այդ թվում և Ղազախստանում։ Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը մոլեխաղերի ազատ գործունեության վերաբերյալ լիցենզիաներ սկսել է տրամադրել միայն 1999 թվականից։ 2007 թվականին Ղազախստանի կառավարությունը մտցրեց նոր օրենք, որով արգելվեց մոլեխաղերի կազմակերպումը Ղազախստանի ողջ տարածքում, բացի երկու վայրերից, որոնք պետք է դառնային Ռուսաստանի հատուկ խաղային գոտիներ։ Այս տարածքներից դուրս գոյություն ունեցող խաղատները պետք է փակվեին կամ տեղափոխվեին այնպիսի վայրեր, ուր հնարավոր էր օրինական գործունեություն ծավալել։ Առաջին օրինական խաղատունը, որը բացվեց վերոնշյալ օրենքի սահմանումից հետո, Կազչագայի Ֆլամինգո խաղատունն էր, որը բացվեց 2008 թվականի հոկտեմբերի 1-ին։ 2018 թվականին Ղազախստանում մոլեխաղային ընկերություններից ստացված եկամուտները կազմում էին 19,5 միլիարդ տենգե։ Սա 16,1%-ով շատ է 2017 թվականի ցուցանիշից (շուրջ 16,8 միլիարդ տենգե)[49]։
Արտաքին առևտուր և կապիտալ ներդրումներ
Առևտուր
Ղազախստանն ունի 11 անդրմայրցամաքային երթուղիներ` երկաթուղային և ավտոմոբիլային, ինչպես նաև բազմաթիվ նավթատար ու գազատար խողովակներ։ Երկրի աշխարհագրական դիրքը թույլ է տալիս ապրանքները Չինաստանից Եվրոպա տեղափոխել երեք-չորս անգամ ավելի արագ, քան մյուս երթուղիները[50]։
Ղազախստանի առևտրաարդյունաբերական պալատի խորհրդական Շերին Սուժիկովան և Թայվանի արտաքին առևտրի զարգացման խորհրդի գլխավոր քարտուղար Չաո յոն-չուանը 2006 թվականի հոկտեմբերի 13-ին Թայպեյում համաձայնագիր են ստորագրել տնտեսական հարաբերությունները բարելավելու մասին. դա պետք է արվեր շուկայական տեղեկատվության փոխանակման և առևտրի մասնագետների այցելությունների միջոցով։ TAITRA-ն գրասենյակ ունի Ղազախստանի Ալմաթի քաղաքում[51]։
2006 թվականին Հյուսիսային Դակոտայի նախկին լեյտենանտ-նահանգապետ Ջեք Դալրիմփլը գլխավորել է Հյուսիսային Դակոտայի առևտրի գրասենյակի 18 հոգանոց պատվիրակությունը, որոնք ներկայացնում էին Հյուսիսային Դակոտայի յոթ ընկերություններ և Դիքինսոնի պետական համալսարանը Ղազախստանում, Ուկրաինայում և Ռուսաստանում։ Հյուսիսային Դակոտան հիմնականում մեքենաներ է արտահանում Ղազախստան, որը համարվում է Հյուսիսային Դակոտայի արտադրության արտահանման ութերորդ խոշորագույն ուղղությունը։ 2000-2005 թվականներին մեքենաների արտահանումից ստացված եկամուտը 22,000 ԱՄՆ դոլարից հասել է 25 մլն դոլարի[52]։
Բարձր տեխնոլոգիական արտահանումների տոկոսային բաժինը Ղազախստանում 2014 թվականին հասել է 37,17%-ի (1995 թվականին՝ 4,46%)։ Այս աճը խթանող հիմնական գործոններից մեկը Համաշխարհային բանկի խմբի և Ղազախստանի կառավարության կողմից մշակված և իրականացված տեխնոլոգիական առևտրայնացման նախագիծն էր։ Այս նախագծի միջոցով 65 ղազախական տեխնոլոգիական ստարտափեր ֆինանսավորում, ուսուցում և օգնություն ստացան՝ իրենց նորամուծությունները շուկա դուրս բերելու հարցում[53]։
Չինաստանը համարվում է Ղազախստանի կարևոր առևտրային գործընկերը։ 2015 թվականի մարտի վերջին երկու երկրները 33 գործարք են կնքել 23,6 մլրդ դոլար արժողությամբ[54]։ Գործարքները վերաբերում էին տարբեր արդյունաբերական ոլորտների, ինչպիսիք են նավթի վերամշակումը, մեքենաշինությունը, մետաղաձուլությունը[54]։
Ղազախստանի արտաքին առևտրի շրջանառությունը 2018 թվականին կազմել է 93,5 մլրդ դոլար, ինչը 19,7%-ով շատ է 2017-ի ցուցանիշից։ Արտահանված ապրանքից ստացված եկամուտը կազմել է 67 մլրդ դոլար (+25,7%), իսկ ներմուծումից ստացվածը` 32,5 մլրդ դոլար (+9,9%)[55]:
Ղազախստանի կառավարությունն աջակցում է ղազախ արտահանողներին, որոնք գործում են արտաքին շուկաներում իրենց QazTrade ինկուբատորի միջոցով։ 2019 թվականի սեպտեմբերից ծրագիրը ընտրում է բիզնեսը և աջակցում կառավարության ընտրած արտաքին շուկաներին` ինչպիսիք են Գերմանիան, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրանը և Չինաստանը, միանալու հարցում[56]։
Ազգային ներդրումային ռազմավարություն
Ղազախստանի կառավարությունը 2017 թվականի օգոստոսին հաստատեց ազգային ներդրումային ռազմավարությունը, որի նպատակն է 5 տարվա ընթացքում 26%-ով ավելացնել օտարերկրյա ներդրումները և ստեղծել առավել բարենպաստ ներդրումային պայմաններ։ Ռազմավարությունը նաև սահմանել է 27 երկրներ` որպես ներդրումների ամենակարևոր աղբյուրներ[57]։ Այս երկրների թվում են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Թուրքիան, Ճապոնիան, ԱՄԷ-ն, Հարավային Կորեան և այլն։ Ներդրումների և զարգացման նախարարությունն աշխատում է Արտաքին գործերի նախարարության հետ` յուրաքանչյուր երկրի հետ անհատապես ծրագրեր մշակելու համար[57]։
FDI-ի 26% աճին հասնելու համար Ղազախստանը տնտեսական դիվանագիտություն է իրականացրել։ Ղազախստանի արտաքին տնտեսական քաղաքականությամբ հիմնականում զբաղվում են Արտաքին գործերի նախարարությունը, Ղազախստանի առևտրի և ինտեգրման նախարարությունը, KazakhInvest-ը and Qaztrade-ն[58]։
Օտարերկրյա ուղղակի ներդրումներ
ԱՊՀ բոլոր երկրների ընդհանուր և տարեկան ուղղակի օտարերկրյա ներդրումներից ամենաշատը ստանում է Ղազախստանը։ OECD-ը նշել է այն քայլերը, որոնք կատարել է Ղազախստանի կառավարությունը` երկիրը միջազգային ներդրումների առաջ բաց անելու և ներդրումների համար քաղաքականության շրջանակը բարելավելու ուղղությամբ[59]։ 2017 թվականին Ղազախստանը OECD-ի կողմից հրավեր էր ստացել դառնալու OECD միջազգային ներդրումների և բազմազգ ձեռնարկությունների մասին հռչակագրի անդամ[60]։
2014 թվականի հունիսին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ստորագրել է արտասահմանյան ներդրումները խթանելու մասին հարկային կոնսեցիաներ, որոնք ներառում էին կետեր կորպորատիվ հարկից 10-ամյա, գույքային հարկից 8-ամյա ազատման և մյուս որոշ հարկերի սառեցման վերաբերյալ[61]։ Այլ միջոցառումներից է նաև արտադրական օբյեկտի շահագործումից հետո կապիտալ ներդրումների մաքսիմում 30%-ը վերադարձնելը[61]։ Կապիտալ ներդրումների թիվը շատացնելու համար Ղազախստանն իջեցրեց հարկաերը, որոնք վճարում էին օտարերկրյա ներդրողները։ Կորպորատիվ եկամտահարկի դրույքաչափը 30%-ից հասավ 20%-ի։ Կառավարությունը նաև 2009 թվականին իջեցրեց ԱԱՀ-ն մինչև 12%, մինչդեռ 2006 թվականին 16% էր[62]։
2014 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ, Ղազախստանում օտարերկրյա ընդհանուր ներդրումները հասել են 211,5 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Այդ ընդհանուր գումարից զուտ օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմում էին 129,3 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ այլ ներդրումները` մնացած 82,2 միլիարդ ԱՄՆ դոլարը[62]։
2015 թվականի հուլիսի դրությամբ Ղազախստանը վերջին հինգ տարվա ընթացքում արտադրական արդյունաբերության մեջ ներդրել է 16 միլիարդ դոլար, ինչը 2,5 անգամ ավելին է նախորդ հինգ տարիների ընթացքում ներդրած գումարից[63]։ Ղազախստանը շահագործման է հանձնել չորս հարյուր նոր արտադրանք, ինչպիսիք են ավտոարդյունաբերությունը, երկաթուղային ճարտարագիտությունը, քիմիական, ուրանի և հազվագյուտ մետաղների արդյունաբերությունները[63]։ Նոր ձեռնարկությունների ծավալը կազմել է 580 միլիարդ տենգե[63]։
2015 թվականի հունիսից 2016 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում Ղազախստանում օտարերկրյա ներդրողներին պատկանող ձեռնարկությունների ընդհանուր թիվն աճել է 2,3%-ով և հասել 9000-ի։ Ղազախստանում գործող 6691 արտասահմանյան ընկերությունները փոքր բիզնեսներ են համարվում[64]։
2016 թվականի սկզբի դրությամբ, 1992 թվականից Համաշխարհային բանկը Ղազախստանում ներդրել է ավելի քան 6,8 միլիարդ դոլար գումար։ Այս միջոցները ներդրվել են ճանապարհների և սոցիալական այլ ենթակառուցվածքների զարգացման, փոքր և միջին ձեռնարկատիրությունների մրցունակության բարձրացման, կրթության, առողջապահության, շրջակա միջավայրի պահպանության և այլ ոլորտներում[65]։
2012 թվականին Ղազախստանը կատարել է OECD ներդրումային ստանդարտների առաջին վերանայումը, որի արդյունքում ստացվել է երկրի ներդրումային միջավայրը բարելավելու մասին 12 առաջարկություն։ Պետական-մասնավոր գործընկերության մասին օրենքն ընդունելուց հետո Ղազախստանը 2016 թվականին սկսեց OECD-ի երկրորդ վերանայումը[66]։
Ղազախստանում ներդրումների և զարգացման նախարարության զեկույցի համաձայն, 2016 թվականի մայիսի դրությամբ նավթի վերամշակման ոլորտում օտարերկրյա ներդրումների թիվն աճել է 80%-ով, սննդի արդյունաբերության ոորտում` 30%-ով, ճարտարագիտության ոլորտում` 7 անգամ։ Նախարարությունը նաև հաղորդել է, որ երկրում կա 200 ներդրումային նախագիծ, որոնք գերազանցում են 40 միլիարդ դոլարը[67]։
2016 թվականի կեսերին մի խումբ ընկերություններ Chevron-ի գլխավորությամբ հայտարարեցին Ղազախստանի Թենգիզ նավթային հանքավայրը շահագործելու համար 36,8 միլիարդ դոլար ներդնելու մասին[68]։
2016 թվականի առաջին եռամսյակում Ղազախստանում ներդրվել է 2,7 միլիարդ դոլար։ Ղազախստանի տնտեսության մեջ ամենամեծ ներդրողը Նիդեռլանդներն է (66 միլիարդ դոլար), որին հաջորդում են ԱՄՆ-ը (26 միլիարդ դոլար) և Շվեյցարիան (15 միլիարդ դոլար)[69]։ Ըստ Ղազախստանի ազգային բանկի նախագահի, օտարերկրյա ներդրումների թիվը մեծացնելու հարցում կարևորագույն գործոն է «Նուրլի ժոլ» պետական ծրագրի իրականացումը, որով կստեղծվեն բարենպաստ պայմաններ։ 2016 թվականի սեպտեմբերի դրությամբ Ղազախստանի տնտեսությունում օտարերկրյա ներդրումները կազմել են 5,7 մլրդ դոլար, ինչը 4,8%-ով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կատարած ներդրումներից[70]։
Ամփոփելով 2016 թվականը՝ Ղազախստանի արտաքին գործերի նախարար Էրլան Իդրիսովը նշեց, որ Ղազախստանը տարվա ընթացքում ստացել է 20 միլիարդ դոլարի ուղղակի օտարերկրյա ներդրումներ[71]։ 2016 թվականին ուղղակի օտարերկրյա ներդրումների ընդհանուր թիվը 2015-ի համեմատ աճել է 40%-ով և գերազանցել 2008-ի ռեկորդը։ Ղազախստանում գործող օտարերկրյա բիզնեսների թիվը, 2015-ի համեմատ, 2016 թվականին աճել է 25%-ով[72]։ Օտարերկրյա ուղղակի ներդրումները կատարվել են լեռնահանքային արդյունաբերության, երկրաբանական հետախուզման ու վերամշակման ոլորտներում։ Ամենամեծ ներդրումներ կատարած երկրներն են Նիդեռլանդները, Միացյալ Նահանգները, Շվեյցարիան և Ֆրանսիան[73]։
Ղազախստանը 2017 թվականից առանց վիզայի երկիր մուտք կատարելու ռեժիմ սահմանեց ԵԱՏՄ-ի, OECD-ի, Մոնակոյի, Մալայզիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Սինգապուրի քաղաքացիների համար[74]։
Գյուղատնտեսությունը Ղազախստանի ամենակարևոր ոլորտներից մեկն է. այս ոլորտում երկիրը ձգտում է ամենաշատ օտարերկրյա ներդրումները ստանալ` տնտեսության այս ոլորտի մրցունակությունը խթանելու համար։ Այդ նպատակով, 2017 թվականին KazAgro-ն Եվրոպական ներդրումային բանկի (EIB) հետ բանակցություններ վարեց 15 տարի ժամկետով 200 միլիոն եվրո վարկ ստանալու համար[75]։
1991-2019 թվականներին Ղազախստանը ստացել է 330 միլիարդ ԱՄՆ դոլարի չափ ուղղակի օտարերկրյա ներդրումներ, որը շուրջ 120 երկրներում կատարված ներդրումներից շատ է։ Ղազախստանում օտարերկրյա ներդրումների ավելի քան 50%-ը կատարել է Եվրամիությունը (ԵՄ), 15%-ը (48,4 միլիարդ ԱՄՆ դոլար)` Միացյալ Նահանգները, և 5-ական տոկոս Միացյալ Թագավորությունն ու Չինաստանը։ Սեպտեմբերի 2-ի իր ելույթում նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջնային է համարել օտարերկրյա ներդրումները[76]։ 2018 թվականին Ղազախստանը ստացել է 24 միլիարդ դոլար օտարերկրյա ներդրումներ։ Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը կարևոր դեր է խաղում երկիր օտարերկրյա ներդրումների գործում[77]։
2019 թվականին Ղազախստանում օտարերկրյա ներդրումները կազմել է 24,1 մլրդ դոլար։ 2019 թվականին հանքարդյունաբերությունը և մետաղագործությունը ստացել են օտարերկրյա ամենամեծ ներդրումները՝ 56,3%: Արդյունաբերությունը ստացել է ռեկորդային 13,586 միլիարդ դոլարի օտարերկրյա ներդրումներ։ Արդյունաբերությունն ու առևտուրը ներդրողների համար երկրորդ և երրորդ ոլորտներն էին։ 2019 թվականին 3,5 միլիարդ ԱՄՆ դոլարի ՕՈՒՆ են կատարվել արտադրական արդյունաբերության և 3 միլիարդ դոլար առևտրում[78]։
2019 թվականին Ղազախստանի տնտեսության մեջ առավելագույն ներդրումներ կատարող առաջատար հնգյակը մնացել է անփոփոխ։ Նիդեռլանդները Ղազախստանում ներդրել է 7,3 միլիարդ դոլար (ներդրումների 30,2%-ը), որին հաջորդում են ԱՄՆ-ը՝ 5,5 միլիարդ դոլար (23,0%) և Շվեյցարիան՝ 2,2 միլիարդ դոլար։ Ներդրումների տեսանկյունից Չինաստանը գերազանցել է Ռուսաստանի Դաշնությանը և զբաղեցրել 4-րդ տեղը՝ 1,7 միլիարդ դոլար (7,0%), մինչդեռ Ռուսաստանի Դաշնությունը զբաղեցնում էր 5-րդ տեղը` 1,4 միլիարդ դոլար (5,8%) ներդրմամբ[79]։
Հատկանշական է, որ Ղազախստանի օտարերկրյա ներդրումների թիվը 2018 թվականին աճել է 15,8%-ով, իսկ 2019 թվականից մնացել նույնը` 24 միլիարդ դոլար, չնայած այդ ժամանակահատվածում այլ երկրների տնտեսություններում նկատվել են ներդրումների նվազում[80]։
Չնայած COVID-19 համաճարակին, 2020 թվականին Ղազախստանի 14 մարզերից 13-ում գրանցվել է ներդրումների աճ։ Ներդրումների մեծ աճը գրանցվել է շինարարության ոլորտում, մասնավորապես` Թուրքեստանի և Ժամբիլի տարածաշրջաններում, ինչպես նաև Շիմկենտ քաղաքում[81]։
Ներդրողների աջակցություն
Ոլորտը, որում ներդրումներ կատարելու անհրաժեշտություն կա, որոշվում է Ղազախստանի կառավարության և օտարերկրյա նորդրողների կողմից։ Օտարերկրյա ներդրումների հոսքը մեծացնելու համար երկիրը ստեղծեց ներդրումային ազգային ընկերություն։ Ղազախստան Ինվեստը ներդրողների համար մի ցանց է, որը տալիս է ներդրումային գաղափարներ և հասնում դրանց իրագործմանը, ինչպես նաև հոգում է տվյալ ոլորտի հետագա կարիքները։ 2018 թվականին Ղազախստան Ինվեստն օգնեց մշակել ավելի քան 70 ներդրումային պլաններ արդյունաբերության տարբեր ճյուղերում` մետաղագործություն, նավթաքիմիա, սննդի արդյունաբերություն, զբոսաշրջություն և այլն։ Այն իր մեջ ներառում էր նաև բիզնես պլանի ձևավորում, ֆինանսական մոդելի ստեղծում և կարճ նկարագիր[82]։
Օտարերկրյա ներդրումները հեշտացնելու համար Ղազախստանը 2020 թվականին գործարկել է elicense.kz առցանց պորտալը, որը թույլ է տալիս առցանց ներդրումային պայմանագրեր կնքել` կրճատելով բյուրոկրատիան[83] : Պորտալի միջոցով կնքված առաջին համաձայնագիրը «Kaz Solar 50»-ի և գերմանական «Solarnet Investment GmbH» ընկերությունների միջև կնքված պայմանագիրն էր, որը նախագծում էր վերականգնվող էներգիայի ծրագիր[83]։
Մտավոր սեփականություն
Ղազախստանը օրենսդրորեն անդրադարձել է մտավոր սեփականության իրավական կարգավորման, արտոնագրային օրենսդրության և հեղինակային իրավունքի պաշտպանության խնդիրներին[84]։
Հանրային քաղաքականություն
«Nurly Zhol» նոր տնտեսական քաղաքականություն
2014 թվականի նոյեմբերի 11-ին Նուրսուլթան Նազարբաևը ազգին ուղղված իր ուղերձում հռչակեց Ղազախստանի նոր տնտեսական քաղաքականությունը` «Դեպի ապագա» (Nurly Zhol)[85]: Առաջիկա մի քանի տարիների ընթացքում նոր տնտեսական քաղաքականությունը ենթադրում է արդյունաբերական ճյուղերում խոշորածավալ պետական ներդրումներ[86]։ Մոտակա ժամանակներում «Nurly Zhol» ծրագիրը կկիրառի հակաճգնաժամային միջոցառումներ` համաշխարհային տնտեսության խառնաշփոթը հաղթահարելու համար[87]։ Տնտեսական ենթակառուցվածքների զարգացման պետական ծրագրի երկարաժամկետ միջոցառումները կօգնեն ստեղծել տնտեսական աճի նոր ու ամուր հարթակ[87]։
Չորրորդ արդյունաբերական հեղափոխության ընթացքում Ղազախստանը սահմանել է պետության և տնտեսության արդիականացման հինգ առաջնային պլաններ[88]։
Բիզնես
Համաշխարհային բանկի 2018 թվականին հրապարակած «Ease of Doing Business» զեկույցում Ղազախստանը 36-րդն էր։ Զեկույցում գնահատվել է բիզնեսի ճիշտ կարգավորումը և սեփականության իրավունքի ամրությունը։
Վաշինգտոնի «The Heritage Foundation» կոչվող հետազոտական կենտրոնը «Տնտեսական ազատության ինդեքս-2018»-ում Ղազախստանը դասում է 41-րդ տեղը։ Այս ընդհանուր գնահատականն աճել է 0,1-ով[89]։
Ղազախստանը նպատակ ունի խթանել տնտեսության աճը` ներգրավելով մասնավոր ներդրողների, ովքեր հետաքրքրված են ազգային ընկերությունների զարգացմամբ։ Սա է սեփականաշնորհման հիմնական նպատակը, որը, հավանաբար, կկրճատի հանրային ունեցվածքի մասնաբաժինը ՀՆԱ-ում մինչև 15%-ով։ Ակնկալվում է, որ որոշ ընկերություններ, օրինակ` Ղազախստանի երկաթուղիները, Սամրուկ-Էներգոն, Կազատոմպրոմը, Կասպոստը, ԿազՄունայԳազը և Էյր Աստանան, վաճառվելու են IPO-ի միջոցով[90]։
2018 թվականի IMD համաշխարհային մրցունակության վարկանիշային աղյուսակում Ղազախստանը 32-րդից իջել է 38-րդ տեղը։ Զեկույցը գնահատել է բիզնեսի արդյունավետությունը, պետական ֆինանսները և ներքին տնտեսությունը[91]։
Հատուկ տնտեսական գոտիներ
Հատուկ տնտեսական գոտին` SEZ-ը, Ղազախստանի տարածքի մի մասն է, որն ունի հատուկ իրավական ռեժիմ՝ բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով՝ առաջնահերթ գործունեություն ծավալելու համար[92]։
Ղազախստանի Հանրապետության տարածքում կան 12 հատուկ տնտեսական գոտիներ՝ տարբեր ոլորտային կողմնորոշումներով։ Դրանք են`
- SEZ «Աստանա - Նոր քաղաք»
- SEZ «Սարիարկա»
- SEZ «Ազգային արդյունաբերական նավթաքիմիական տեխնոպարկ»
- SEZ «Ծովային Ակտաու նավահանգիստ»
- SEZ «Օնտուստիկ»
- SEZ «Քիմիական Տարազ պարկ»
- SEZ "Խորգոս - Արևելյան Դարպաս"
- SEZ «Նորարարական տեխնոլոգիաների պարկ»
- SEZ «Պավլոդար»
- SEZ «Աստանա - Տեխնոպոլիս»
- SEZ «Թուրքիստան»
- SEZ ««ICBC» Խորգոս»[93]
Փոքր և միջին ձեռնարկատիրություններ
Ղազախստանում 2015 թվականի փետրվարին մեկնարկել է փոքր բիզնեսներին աջակցելու նոր ծրագիր[94]։ 2015 թվականը, ըստ սպասումների, պետք է լիներ այս ծրագրի փորձնական ժամանակահատվածը[94], որում նախաձեռնությունը կուղղվեր երեք հիմնական ոլորտների` ագրոբիզնեսը, մեքենաշինություն և շինանյութերի արտադրություն, և այն հետագայում պետք է տարածվեր նաև այլ արդյունաբերությունների վրա[94]։
2015 թվականի մայիսին վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը համաձայնեց տրամադրել 41 միլիոն եվրո տեխնիկական համագործակցության ծրագրերի, փոքր և միջին ձեռնարկությունների խորհրդատվական աջակցության, ինչպես նաև «Կանայք բիզնեսում» ծրագրի համար[95]։
2016 թվականին Ղազախստանի հեռահաղորդակցության սկսնակ ձեռնարկությունների թիվը 2015 թվականի համեմատ աճել է 10%-ով։ 2016 թվականի դրությամբ երկրում գրանցված են եղել շուրջ 9,400 փոքր հեռահաղորդակցական ընկերություններ[96]:]
Ղազախստանի կառավարությունը լայն աջակցություն է ցուցաբերում բիզնեսին, հատկապես փոքր և միջին ձեռնարկատիրություններին։ Դրանց զարգացումը Ղազախստանի «Բիզնես ճանապարհային քարտեզ 2020» պետական ծրագրի բաղկացուցիչ մասն է։ Ղազախստանի ՀՆԱ-ում փոքր և միջին ձեռնարկատիրությունների մասնաբաժինը 2018 թվականին հասել է 28,4%-ի, մինչդեռ 2015 թվականին 24,9% էր։ Ղազախստանը նախատեսում է այս ցուցանիշը մինչև 2050 թվականը հասցնել 50%-ի[97]։
2014 և 2015 թվականների զարգացումը
2014 թվականից սկսած երկրում տնտեսական աճի տեմպերի դանդաղեցում նկատվեց նավթի գների ցածրացման և ուկրաինական ճգնաժամի հետևանքով[11]։ 2014 թվականի փետրվարին տենգեն արժեզրկվեց 19%-ով[98]։ Եվս 22% արժեզրկում տեղի ունեցավ 2015 թվականի օգոստոսին[99]։ Ղազախստանը, 2017 թվականին Ֆրեյզերի ինստիտուտի կողմից հրապարակված զեկույցում զբաղեցնում էր 54-րդ տեղը աշխարհի տնտեսապես զարգացած երկրների շարքում, բայց Գենդերային անհամամասնության ինդեքսի համաձայն 66 տեղից զբաղեցրել է 12-րդը. այս ինդեքսը կանանց և տղամարդկանց նույն իրավունքներն ունենալու ցուցանիշն է ողջ աշխարհի մակարդակով, որը փոխկապակցված է տնտեսական ազատության գնահատականի հետ[100]։
Ղազախստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2017 թվականի դրությամբ 2013-ի համեմատ նվազել է մոտ 40%-ով[101]։
2016-2020 թվականների մասնավոր սեփականություններ
2015 թվականի դեկտեմբերին Ղազախստանի կառավարությունը հաստատել է առաջիկա 2016-2020 թվականների սեփականաշնորհման նոր ծրագիրը[102]։ Դա մասնավորեցման լայնածավալ ծրագիր է, որը շարունակում է 2014 թվականի ծրագիրը և ներառում 60 խոշոր պետական ընկերություններ ևս[103]։ Ըստ Ղազախստանի ֆինանսների նախարարության, 2016 թվականի սեպտեմբերի 20-ի դրությամբ 2014-2016 թվականների սեփականաշնորհման ծրագրի շրջանակներում ձեռք բերված գործարքներից պետական բյուջեն ստացել է 6,99 միլիարդ տենգե (20,6 միլիոն դոլար)։ Ղազախստանի մասնավորեցման ծրագիրը նպատակ ունի շուրջ 15%-ով կրճատել տնտեսության զարգացման մեջ պետության ներգործությունը. սա համարվում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության երկրների համար սահմանված մակարդակ[104]։
Այլ
Վերջին տարիներին Ղազախստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրային ուղի է ստեղծվել, որով արտահանվում և ներմուծվում է տարեկան 350,000 տոննա աղ (աշխարհում աղի արտահանված ու ներմուծված աղի 54%-ը)[105]։
Ծանոթագրություններ
- ↑ https://data.worldbank.org/indicator/NY.GDP.MKTP.CD?locations=KZ
- ↑ http://www.imf.org/external/datamapper/NGDP_RPCH@WEO?year=2016
- ↑ https://data.worldbank.org/indicator/NY.GDP.PCAP.CD?locations=KZ
- ↑ http://www.imf.org/external/datamapper/PCPIEPCH@WEO?year=2016
- ↑ https://data.worldbank.org/indicator/SI.POV.GINI?locations=KZ
- ↑ http://hdr.undp.org/en/indicators/137506
- ↑ https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/rankorder/2129rank.html#up
- ↑ Vakulchuk, R. 2014. Kazakhstan's Emerging Economy: Between State and Market. Frankfurt/Main: Peter Lang. https://www.researchgate.net/publication/299731455
- ↑ «What We Do». wri.org. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «RosBusinessConsulting – News Online». rbcnews.com.
- ↑ 11,0 11,1 Kazakhs battle to stave off chill blowing in from Russian steppe, Financial Times, 21 May 2014
- ↑ «Global Competitiveness Index». reports.weforum.org.
- ↑ «Competitiveness Rankings». reports.weforum.org.
- ↑ OECD Investment Policy Reviews, P112, OECD, 2012
- ↑ Oil, Cash and Corruption, The New York Times, 5 November 2006
- ↑ «Corruption Perceptions Index 2018 Executive Summary p. 3» (PDF). transparency.org. Transparency International. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «World Bank Vice President Visits Kazakhstan, Discusses 25 Year Partnership and New Opportunities to Benefit People». www.worldbank.org.
- ↑ Vakulchuk, R., 2016. Public administration reform and its implications for foreign petroleum companies in Kazakhstan. International Journal of Public Administration, 39(14), pp.1180-1194. https://www.researchgate.net/publication/297675776
- ↑ «Global Innovation Index 2018». globalinnovationindex.org. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ 20,0 20,1 «2018 Economic Freedom Index: Kazakhstan». The Heritage Foundation. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Edit/Review Countries». imf.org. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Report for Selected Countries and Subjects». www.imf.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ «Statistical Agency». Statistical Agency.
- ↑ «asd». vestifinance.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «The Kazakhstan's GDP growth in the first quarter of 2014». newskaz.ru.
- ↑ «$2.5 billion will be allocated by the World Bank for the diversification of the Kazakhstans' economy». kapital.kz.
- ↑ «Kazakhstan Overview». www.worldbank.org.
- ↑ «Kazakhstan Shows Economic Growth in Key Sectors, President Tells Officials». astanatimes.com.
- ↑ «0.4% GDP growth observed in Kazakhstan since Jan 2016». inform.kz.
- ↑ «Doing Business 2020» (PDF). doingbusiness.org.
- ↑ «Kazakh Government to Update Strategic Development Plan For 2025, Liberalize Regulations on Businesses». The Astana Times.
- ↑ Yergaliyeva, Aidana (2020 թ․ սեպտեմբերի 10). «Real Sector of Kazakh Economy Has Continuous Positive Growth, Says Economy Minister». The Astana Times.
- ↑ 33,0 33,1 33,2 «Kazakh Economy Records Growth in Real Sector, Says Economy Minister». The Astana Times.
- ↑ «Uranium in Kazakhstan – Nuclear Power in Kazakhstan». world-nuclear.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Uranium Supplies: Supply of Uranium». world-nuclear.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Company Overview». tengizchevroil.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «USGS Minerals Information: Europe and Central Eurasia». usgs.gov.
- ↑ 38,0 38,1 «Production of Toyota Fortuner kicks off in Kostanay». en.tengrinews.kz.
- ↑ «Kazakhstan expands car production». en.tengrinews.kz.
- ↑ «Focus2move| Kazakhstan Automotive Industry Outlook 2017–2022». focus2move.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «GE Transportation acquires 50% stake in Lokomotiv Kurastyru Zauyty». Railway Gazette. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ 42,0 42,1 «World Bank finances innovation in Kazakhstan». cistranfinance.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Global Retail Development Index 2015». www.atkearney.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Global Retail: Expansion at a Crossroads». www.atkearney.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Kazakhstan follows China, India and Malaysia in Offering Potential for Retailers». www.cnbc.com.
- ↑ Joanna Lillis for EurasiaNet, part of the New East. «Summer holiday in Kazakhstan? Astana eases visa restrictions to attract tourists | World news». The Guardian. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Kazakhstan: Astana Announces Visa-Free Travel for 10 High-Investing States». EurasiaNet.org. 2014 թ․ հունիսի 16. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Country profiles». Travel and Tourism Competitiveness Report 2017 (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «Casinos and gambling in Kazakhstan». www.worldcasino.expert. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Kazakhstan Plans to Ramp Up Investment into Economy, Build High Value Industry». The Astana Times.
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 29-ին.
{cite web}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ Lt. Gov. Dalrymple (2006 թ․ հոկտեմբերի 16). «N.D. Companies To Attend Trade Mission To Kazakhstan, Ukraine And Russia». kxnet.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Chart: High-Tech Exports Gaining Ground in Kazakhstan». blogs.worldbank.org.
- ↑ 54,0 54,1 «China, Kazakhstan Sign $23.6 Billion in Deals». ibtimes.com.
- ↑ «Kazakhstan's foreign trade turnover rises by 19.7% in 2018». Kazinform.
- ↑ Satubaldina, Assel. «QazTrade Launches New Program to Support Local Kazakh Exporters Reach Foreign Markets». The Astana Times.
- ↑ 57,0 57,1 «National investment strategy seeks 26% foreign investment increase in five years». astanatimes.com.
- ↑ «Kazakhstan's economic diplomacy: on solid footing and with clear goals in mind». The Astana Times.
- ↑ «OECD Investment Policy Reviews: Kazakhstan 2017».
- ↑ «OECD Investment Policy Reviews: Kazakhstan 2017». OECD.
- ↑ 61,0 61,1 «Kazakhstan Enacts Investor Tax Breaks». tax-news.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ 62,0 62,1 «Kazakhstan Investment Climate Statement 2015» (PDF). www.state.gov.
- ↑ 63,0 63,1 63,2 «Kazakhstan attracted $16 billion to the manufacturing industry». www.azernews.az.
- ↑ «Kazakhstan remains attractive for foreign investors». en.trend.az. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Kazakhstan to ratify 3 new joint projects with WB in 2016». www.inform.kz. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Investments and Development Ministry attracted over $200 bln investments since 2005 – Issekeshev». inform.kz. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Kazakhstan launches proactive policy to attract investment». www.turkishweekly.net. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Chevron Drives Oil Companies and Kazakhstan to Boost Oil Production in a Major Way». fortune.com.
- ↑ «Kazakhstan Attracts $2.7 Billion in FDI in Q1». astanatimes.com.
- ↑ «Kazakh Economy Experiences Inflow of Foreign Investments». astanatimes.com.
- ↑ «Kazakh FM Reports on 2016 Results: UNSC Membership, Attracting Investment Major Achievements». astanatimes.com.
- ↑ «Number of foreign companies in Kazakhstan increases 25 percent in the past year». astanatimes.com.
- ↑ «Kazakhstan attracts record amount of foreign investment in 2016 – The Astana Times». The Astana Times (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ ապրիլի 18. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Growing FDI in Kazakhstan». kazakh-tv.kz. Արխիվացված է օրիգինալից 2016-12-21-ին. Վերցված է 2021-04-04-ին.
- ↑ «EIB to provide €200 mln loan to KazAgro». inform.kz.
- ↑ «Kazakhstan attracts $330 billion FDI since 1991». astanatimes.com.
- ↑ «Kazakhstan targets to invite USD 34 bln of investments by 2025». inform.kz.
- ↑ «Investment opportunities in Kazakhstan: which sectors are most attractive to foreign investors?». Kazakh-TV. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Kazakhstan attracts $24.1 billion of FDI in 2019, $350 billion since independence». The Times of Central Asia.
- ↑ «FDI to Kazakhstan Reaches $3.6 billion, AIFC to Become Key Driving Factor for Economic Development in Future». The Astana Times.
- ↑ «13 regions of Kazakhstan see investment growth - minister». MENAFN.
- ↑ «The Investor's Partner» (PDF). invest.gov.kz.
- ↑ 83,0 83,1 «Investment contract concluded via elicense.kz portal for first time». MFA of Kazakhstan.
- ↑ «Kazakhstan». www.wipo.int. World Intellectual Property Organization.
- ↑ «NURLY ZHOL – THE PATH TO THE FUTURE». kazakhembus.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «In Surprise State of the Nation Address, Kazakh President Unveils Massive Infrastructure Investments». astanatimes.com.
- ↑ 87,0 87,1 «THE PROGRAM "NURLY ZHOL" CREATES A STRONG BASE FOR THE ECONOMIC GROWTH OF KAZAKHSTAN». ortcom.kz. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «Kazakh Leader Outlines Five Priorities of Kazakhstan's Third Stage of Modernisation». The Astana Times.
- ↑ «2018 Index of Economic Freedom». www.heritage.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «National companies increasing their profitability». www.inform.kz (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.
- ↑ «The 2018 IMD World Competitiveness Ranking» (PDF). www.imd.org.
- ↑ «Special Economic Zone». invest.gov.kz.
- ↑ «List of special economic zones». Kazakh Invest.
- ↑ 94,0 94,1 94,2 «Kazakhstan launches a new program to support small businesses». Tengri News.
- ↑ «EBRD to expand SME support with €41 million from the government of Kazakhstan». ebrd.com.
- ↑ «Number of telecom start-ups up 10% in Kazakhstan in 2016». www.telecompaper.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Prime Minister: Business Road Map 2020 programme proved its efficiency». Kazinform.
- ↑ "Tenge Fever", The Economist, 22 February 2014
- ↑ Kazakhstan's currency plunges, The New York Times, 21 August 2015
- ↑ «Economic Freedom of the World: 2017 Annual Report» (PDF). www.fraserinstitute.org. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «GDPpc in current USD». worldbank.org.
- ↑ «New Wave of Privatization in Kazakhstan» (PDF). www.worldfinancereview.com. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ Kynge, James; Farchy, Jack (2015 թ․ նոյեմբերի 12). «Kazakh privatisation drive shapes up as a hard sell». Financial Times. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ «Kazakhstan gets over $20M from privatization program». Trend.Az (ռուսերեն). 2016 թ․ սեպտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «OEC exports». mit.edu. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
Արտաքին հղումներ
- Ազգային էկոնոմիկայի նախարար
- Էներգետիկայի նախարար
- World Bank Summary Trade Statistics Kazakhstan
- U.S. Department of Energy Country Analysis Brief
- Kazakhstan Plans to Build Highway Connecting China and Europe
- Kazakh central bank misspells 'bank' on money
- International Business; China Pays Dearly for Kazakhstan Oil
- Kazakh President's Daughter Chides Steel Baron Mittal
- Commercial gold and copper discoveries in Kazakhstan
- Kazakhstan Changes Energy Strategy on the Way to WTO
- "Agriculture in Kazakhstan"
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղազախստանի տնտեսություն» հոդվածին։ |
|