Ղուլը
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Երկիր | ԽՍՀՄ Հայկական ԽՍՀ |
---|---|
Ժանր | դրամա |
Թվական | 1927 |
Պրեմիերա | հունվարի 20 1928 թ |
Լեզու | համր |
Ռեժիսոր | Արկադի Յալովոյ |
Սցենարի հեղինակ | Միքայել Մանվելյան Արկադի Յալովոյ |
Դերակատարներ | Հասմիկ, Նինա Մանուչարյան, Ավետ Ավետիսյան, Միքայել Գարագաշ և Արամ Ամիրբեկյան |
Օպերատոր | Արկադի Յալովոյ |
Կինոընկերություն | Հայաստանի Պետֆոտոկինո |
Տևողություն | 65 րոպե |
Ղուլը, 1927 թվականին Հայֆիլմ կինոստուդիայի նկարահանած համր գեղարվեստական ֆիլմ, Միքայել Մանվելյանի «Սուրբ Գևորգի ղուլը» վիպակի էկրանավորումն է։
Սյուժե
Քաղաքացիական պատերազմի ժամանակ իրար կորցրած քույր ու եղբայր տարիներ անց գտնում են միմյանց։ Ֆիլմի ցուցադրումը Հայաստանում արգելված էր հասարակաց տան տեսարանների պատճառով։
Դերերում
- Թագուհի (Հասմիկ) Հակոբյան – Նեկտար
- Բ. Մադաթովա – Անիկ
- Նինա Մանուչարյան – Եղսան
- Ավետ Ավետիսյան – Օնիկ
- Խրիստաֆոր Աբրահամյան – ոստիկան
- Միքայել Գարագաշ – առևտրական
- Արամ Ամիրբեկյան – Սարգիս
- Լ. Սահակյան – Գևո
- Երանուհի Ադամյան -
Ստեղծագործական խումբ
- սցենարի հեղինակ - Միքայել Մանվելյան, Արկադի Յալովոյ
- բեմադրող ռեժիսոր / բեմադրող օպերատոր - Արկադի Յալովոյ (տիտրերում՝ Յալովի)
- բեմադրող նկարիչ - Մ. Սուրգունով
- 2-րդ ռեժիսոր - Ա. Դանիելյան
- գլխավոր ադմինիստրատոր - Միքայել Գարագաշ
Արտաքին հղումներ
- «Ղուլը»․ Հայ կինոյի առաջին արգելված ֆիլմը
- «Ղուլը» ֆիլմը «Հայկական կինո» կայքում Արխիվացված 2022-10-15 Wayback Machine
|