Ղուկաս Ա Կարնեցի
Ղուկաս Ա Կարնեցի | |
---|---|
Ծնվել է | 1722[1] |
Մահացել է | 1799[1] |
Մասնագիտություն | քահանա |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Ղուկաս Ա Կարնեցի (1722[1] - 1799[1]), Ամենայն Հայոց կաթողիկոս 1780 թվականից։ Հաջորդել է Սիմեոն Ա Երևանցուն։
Կենսագրություն
Ծնվել է 1722 թվականին - մահացել է 1799 թվականին, Վաղարշապատում և ամփոփվել է Սուրբ Գայանե վանքի գավթի հարավային կողմում։ Կրթությունն ստացել է Էջմիածնի Հոգևոր դպրոցում, որտեղ այն տարիներին դասավանդում էր ապագա կաթողիկոս Սիմեոն Ա Երևանցին։ Նրան համարել են Սիմեոնի «շնորհածին և անդրանիկ որդի»։ 1751 թվականին Էջմիածնի վանքում ձեռնադրվում է քահանա։ Սիմեոն Երևանցին իր մահից երկու օր առաջ կանչել էր բոլոր եպիսկոպոսներին և հայտնել, որ ինքը Ղուկասին է տեսնում իրեն որպես հաջորդ։ Սիմեոն Երևանցու թաղումից 7 օր անց՝ օգոստոսի 2-ին, կիրակի օրը, տեղի ունեցավ Ղուկաս Ա Կարնեցու կաթողիկոսական օծումը։ 1786 թվականին Հովնաթան Հովնաթանյանին նկարազարդել է տվել Էջմիածնի Մայր տաճարը, նրա հորդորանքով է Հարություն Շմավոնյանը 1784 թվականին Մադրասում հրապարակել հայկական առաջին պարբերական «Ազդարարը»։
Կաթողիկոսական գահին Ղուկաս Ա Կարնեցուն հաջորդել է Դավիթ Ե Էնեգեթցին։
Աշխատություններ
- Ղուկաս կաթողիկոս (1780-1800),- Դիւան Հայոց Պատմութեան, Գիրք Դ, հրատ. Գիւտ Քահանայ Աղանեանց, Թիֆլիս, Տպ. Մ. Շարաձէ, 1899։
- Գրիգորյան Վարդան, Ղուկաս Կարնեցու մի անտիպ երկասիրութիւնը,- «Բանբեր մատենադարանի», 6, Երեւան, 1962, էջ 429-435։
- «Դիվան հայոց պատմության, նոր շարք, գիրք առաջին, Ղուկաս Կարնեցի», հատոր Ա, 1780—1785, աշխատասիրությամբ Վարդան Գրիգորյանի, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1984, 595 էջ։
- «Դիվան հայոց պատմության, նոր շարք, գիրք առաջին, Ղուկաս Կարնեցի», հատոր Բ, 1786—1792, աշխատասիրությամբ Վարդան Գրիգորյանի, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան, 2003, 804 էջ։
- Армяно-русские отношения в XVIII веке, 1760-1800 гг., Сборник документов, Изд. АН АрмССР, Ереван, 1990.
Գրականություն
- Վ. Ռ. Գրիգորյան, Երևանի խանությունը (1780-1800), Երևան, 1958։
- Պավել Չոբանյան, Հայ-ռուս-վրացական փոխհարաբերությունները ԺԸ դարի երկրորդ կեսին, Ս. Էջմիածին, 2006 (Պատմա-բանասիրական ուսումնասիրություններ, Ա)։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
Նախորդող՝ Սիմեոն Ա Երևանցի |
Կաթողիկոս 1780–1799 |
Հաջորդող՝ Դավիթ Ե Էնեգեթցի |