Ճաճա

Ճաճա (վրաց.՝ ჭაჭა), վրացական[1][2] թունդ ալկոհոլային ըմպելիք, պատկանում է բրենդիի դասին։ Սա չեչի (խաղողի մզվածք) խմորումից և թորումից ստացվող ալկոհոլային խմիչք է։
Պատրաստում
Գոյություն ունեն ինչպես տնայնագործական, այնպես էլ գործարանային պատրաստման եղանակներ, որոնց բաղադրատոմսերը տարբերվում են։ Չեչի պատրաստման համար օգտագործվում են խաղողի` գինու համար ոչ պիտանի ողկույզները։
Արևմտյան Վրաստանում ճաճայի համար հիմնական հումք է հանդիսանում Ռքածիթելի տեսակի խաղողը, Աջարիայում և Աբխազիայում` Իզաբելա և Կաչիչ խաղողի տեսակները։ Թորում են երկու, հազվադեպ մեկ անգամ։ Ստացված խաղողի սպիրտի 70-80° թնդությունը նորմայի սահմաններում թուլացնում են ջրով և շշալցնում։ Որոշ տեսակներ պահպանում են կաղնե տակառներում։
2011 թվականին Վրաստանի իշխանությունները ճաճայի համար արտոնագիր են ստացել[3]։
Օգտագործում
Սովորաբար օգտագործվում է մաքուր տեսքով։ Օգտագործվում է նաև տարբեր կոկտեյլների պատրաստման համար` ավելացնլով մրգեր և սառույց։ Ստրկատիրական Վրաստանում ավանդություն կար առավոտյան խմել մեկ գավաթ ճաճա, հատկապես ցուրտ եղանակներին։ Արևմտյան Վրաստանում ճաճան խմելուց հետո քաղցրեղեն էին ուտում, իսկ Արևելյան Վրաստանում` աղի ուտելիք։ Աբխազիայում ճաճան օգտագործել են որպես նախուտեստ, իսկ այժմ որպես ոչ պաշտոնական ճաշկերույթների հիմնական խմիչք, հատկապես ձմռանը։
Ճաճան ունի խաղողի նուրբ բույր։ Սա ավելի թունդ խմիչք է (55-60% թնդություն), քան բրենդիի, վիսկիի և օղու շատ տեսակներ։
Ճաճա հյուրասիրելու վրացական ավանդույթը օտարերկրացիների մոտ ընդունվում է ոչ միանշանակ։ Մասնավորապես, BBC-ի թղթակիցը գրում է[4].
Ճաճան հայտնի մարդկանց կյանքում
Ըստ Անդրեյ Գրոմիկոյի հիշողությունների Յալթայի համաժողովում Ստալինը Չերչիլին և Ռուզվելտին նվիրում է ճաճա և նշում. «Սա, իմ կարծիքով, օղու ամենալավ տեսակն է։ Թեպետև, ես ինքս այն չեմ խմում, նախընտրում եմ թեթև չոր գինիներ»[5]։
Ծանոթագրություններ
- ↑ start with an appetiser of pickled vegetables — the perfect chaser for your home brewed cacha(georgian vodka)
- ↑ If the grape skins are not added to the pressed juice for Kakhetian-style wine, they are used to make Georgian chacha or vodka
- ↑ Хачапури, чача и сулугуни стали патентованными брендами Грузии
- ↑ «10 things you might not know about Georgia», BBC, 4 July 2013
- ↑ http://vlastitel.com.ru/stalin/vov/grom.html Громыко А. А. Памятное. — М., 1988. — С. 196—205.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ճաճա կատեգորիայում։ |