«ՄՔ մարզադաշտ» (անգլ.՝ Stadium mk, հայտնի է նաև «Միլտոն Քինս Սթեդիում» և «Denbigh Stadium» անվանումներով), մարզադաշտԱնգլիայի Միլտոն Քինս քաղաքում։ Հանդիսավոր բացումը տեղ է ունեցել 2007 թվականին, Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ի մասնակցությամբ[6]։ Երկյարուս մարզադաշտ է՝ ընդհանուր առմամբ 45 հազար նստատեղով։ Սակայն ներկայոմս օգտագործվում է միայն ստորին յարուսը՝ 22 հազար նստատեղով[7]։
Այս մարզադաշտում է իր տնային հանդիպումներն ու մարզումներն անցկացնում «Միլտոն Քինս Դոնզ» ֆոտբոլային ակումբը։ Երբեմն անց են կացվում նաև ռեգբիի մրցախաղեր. ռեգբիի 2015 թվականի աշխարհի առաջնության հանդիպումներից երեքը կայացել է ՄՔ մարզադաշտում[8][9]։