Մադս Բիտստրուպ
Քաղաքացիությունը | Դանիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 25, 2001[1][2] (23 տարեկան) | ||
Ծննդավայր | Køge, Roskilde County, Դանիա | ||
Հասակ | 1,75 մետր | ||
Դիրք | կենտրոնական կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Մադս Բիդստրուպ (դան․՝ Mads Bidstrup,փետրվարի 25, 2001[1][2], Køge, Roskilde County, Դանիա), դանիացի ֆուտբոլիստ, ավստրիական «Ռեդ Բուլ» ակումբի կիսապաշտպան։
Կարիերա
Մադսը Դանիայի Կեգե քաղաքի բնիկ է, որը գտնվում է Զելանդիայի Կեգե կոմունայում՝ Կեգե կոմունայի վարչական կենտրոնում։ Սկսել է ֆուտբոլով զբաղվել «Հերֆելգե» թիմում, ինչպես նաև մարզվել է «Բրոնդբյու» և «Կոպենհագեն» թիմերում։ 2018 թվականի հունվարին տեղափոխվել է «ՌԲ Լայպցիգ» ակադեմիա։ Փոխհատուցման գումարը կազմել է 15 մլն կրոն[3]։ Հանդես է եկել երիտասարդական թիմում։ 2020 թվականի հուլիսին, չնայած եռամյա պայմանագիր ունենալուն, հեռացել է «ՌԲ Լայպցիգից»[4]։
2020 թվականի հուլիսի 16-ին «Բրենթֆորդի» հետ կնքել է եռամյա պայմանագիր, որը ներառում էր ևս մեկ տարով երկարաձգելու տարբերակ[5]։ Ծրագրվում էր, որ ֆուտբոլիստը մրցաշրջանը կսկսի անգլիացիների երիտասարդական թիմում, սակայն հավաքին մեկնել է առաջին թիմի հետ։ Հավաքի ընթացքում ծնկի վնասվածք է ստացել և վիրահատության պատճառով բաց է թողել մրցաշրջանի առաջին կեսը[6]։ 2021 թվականի փետրվարից կիսապաշտպանն ընդգրկվել է թիմի հիմնական կազմում և սկսել է անընդհատ հայտնվել հայտացուցակում։ 2020 թվականի ապրիլի 10-ին Անգլիայի ֆուտբոլային լիգայի առաջնությունում նորամուտն է նշել «Պրեստոն Նորթ Ընդի» դեմ խաղով՝ 83-րդ րոպեին փոխարինման դուրս գալով Վիտալի Յանելտի փոխարեն[7]։ Ընդհանուր առմամբ, մեկնարկային մրցաշրջանում անցկացրել է 6 հանդիպում, այդ թվում խաղացել է նաև Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆի եզրափակչում՝ փոխարինման դուրս գալով «Սուոնսի Սիթիի» հետ հաղթական խաղում[8], որը օգնել է Բրենտֆորդին առաջին անգամ դուրս գալ Անգլիայի Պրեմիեր լիգա:
2021 թվականի օգոստոսի 13-ին Բիդստրուպը ակումբի հետ Լոնդոնի «Արսենալի» դեմ խաղով նորամուտն է նշել Պրեմիեր լիգայում։ Ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել 80-րդ րոպեին Ֆրանկ Օնիեկի փոխարեն և օգնել է «Բրենտֆորդին» պահպանել սենսացիոն հաղթանակը 2:0 հաշվով[9]։
Բիդստրուպը հանդես է եկել նաև Դանիայի տարբեր տարիքի պատանեկան հավաքականներում:
Ելույթների վիճակագրություն
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Միջազգային | Ընդհամենը | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Լիգա | Հանդիպումներ | Գոլեր | Հանդիպումներ | Գոլեր | Հանդիպումներ | Գոլեր | Հանդիպումներ | Գոլեր | ||
Բրենտֆորդ | 2020/2021 | Չեմպիոնշիփ | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 0 |
2021/2022 | Պրեմիեր լիգա | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | |
Ընդամենը կարիերայի ընթացքում | 7 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 7 | 0 |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «FCK-teenager solgt for 20 millioner: 'Jeg har ikke opnået en skid'» (դանիերեն). information.dk. Արխիվացված է օրիգինալից 2021-04-10-ին. Վերցված է 2021-08-18-ին.
{cite web}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Auch Talent Mads Bidstrup verlässt RB Leipzig» (գերմաներեն). muensterschezeitung.de. Արխիվացված է օրիգինալից 2021-08-18-ին. Վերցված է 2021-08-18-ին.
{cite web}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «MADS BIDSTRUP JOINS BRENTFORD B FROM RB LEIPZIG» (անգլերեն). Официальный сайт ФК «Брентфорд». Արխիվացված է օրիգինալից 2021-04-10-ին. Վերցված է 2021-08-18-ին.
{cite web}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «MADS BIDSTRUP OFFICIALLY PROMOTED TO FIRST TEAM SQUAD» (անգլերեն). Официальный сайт ФК «Брентфорд». Արխիվացված է օրիգինալից 2021-06-13-ին. Վերցված է 2021-08-18-ին.
{cite web}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Preston North End - Brentford» (անգլերեն). soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2021-11-21-ին. Վերցված է 2021-08-18-ին.
{cite web}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Brentford - Swansea City» (անգլերեն). soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2021-08-18-ին. Վերցված է 2021-08-18-ին.
{cite web}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Brentford - Arsenal» (անգլերեն). soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2021-08-18-ին. Վերցված է 2021-08-18-ին.
{cite web}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադս Բիտստրուպ» հոդվածին։ |
|