Մալեֆիսենտ (ֆիլմ)
Մալեֆիսենտ անգլ.՝ Maleficent | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | ֆենթեզի ֆիլմ[1][2][3], դրամա, մարտաֆիլմ, ֆիլմ անչափահասների համար, ընտանեկան ֆիլմ, մութ ֆենթեզի, արկածային ֆիլմ, ռոմանտիկ դրամա, ռոմանտիկ ֆիլմ և ֆիլմ-հեքիաթ |
Հիմք | Մայր սագի հեքիաթները |
Թվական | մայիսի 30, 2014[4] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռոբերտ Ստրոմբերգ[5][6][7][…] |
Պրոդյուսեր | Ջո Ռոթ |
Սցենարի հեղինակ | Լինդա Վուլվերտոն |
Դերակատարներ | Անջելինա Ջոլի[6][7][8][…], Էլ Ֆենինգ[6][8][9][…], Շարլտո Կոպլի[8][9][10][…], Ջունո Թեմփլ[8][9][2], Սեմ Ռեյլի[8][9][10][…], Միրանդա Ռիչարդսոն[2], Իմելդա Սթոնթոն[8][9][2], Բրենտոն Թուեյտես[8][9][2], Ջանեթ ՄակԹիր[8], Քեննեթ Քրենհեմ[8][2], Լեսլի Մենվիլ[8][9][2], Հանա Նյու, Սառա Ֆլինդ և Էլլա Փարնել |
Օպերատոր | Դին Սեմլեր |
Երաժշտություն | Զեյմս Նյուտոն Հովարդ |
Մոնտաժ | Քրիս Լեբենզոն և Ռիկ Փիրսոն |
Պատմվածքի վայր | Ֆրանսիա |
Կինոընկերություն | Walt Disney Pictures և Roth Films |
Տևողություն | 97 րոպե |
Բյուջե | 180 000 000 $[11][12] |
Շահույթ | 758 410 378 $[13] |
Հաջորդ | Մալեֆիսենտա: Խավարի տիրուհին |
Պաշտոնական կայքէջ | |
![]() |
Մալեֆիսենտ (անգլ.՝ Maleficent), ռեժիսոր Ռոբերտ Ստրոմբերգի կողմից նկարահանված եռաչափ ֆենթեզի ժանրի ֆիլմ, որն ստեղծվել է «Walt Disney Pictures» ստուդիայի կողմից։ Ֆիլմը հանդիսանում է 1959 թվականին նկարահանված «Քնած գեղեցկուհին» անիմացիոն ֆիլմի ռիմեյքը, որտեղ պատմությունը ներկայացվում է Մալեֆիսենտ փերու տեսանկյունից։ Փերու դերը խաղում է ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին։ Ֆիլմում հանդես են եկել նաև դերասաններ Էլ Ֆենինգը, Շարլտո Կոպլին, Ջունո Թեմփլը, Սեմ Ռայլին և այլք։ Ֆիլմը ԱՄՆ-ում էկրան է բարձրացել 2014 թվականի մայիսի 28-ին[14]։
Սյուժե
Երիտասարդ փերի Մալեֆիսենտը իր կյանքն էր վարում Ճահճուտներում, որը շրջապատված էր հեքիաթային արարածներով։ Մի անգամ նա ծանոթանում է մի տղայի հետ որի անունը Ստեֆան էր և նրանց միջև միանգամից առաջանում է ընկերություն, որը հետագայում վերածվում է սիրո։ Չնայած դրան տարիների ընթացքում Ստեֆանը ավելի է հեռանում Մալիֆիսենտից։
երբ լրանում է Մալիֆիսենտի 20 տարին, ճահճուտի վրա հարձակվում է զորք որը թագավոր Հենրիինն էր, որը միշտ ցանկացել է տիրել նրանց հարստությանը։ Մալիֆիսենտը և ուրիշ կախարդական էակներ կանգնում են պաշտպանելու իրենց տունը քշելու նրանց, իսկ Մալիֆիսենտին հաջողվում է ծանր վիրավորել թագավորին։ թագավոր Հենրին մահամերձ լինելով հայտարարում է որ ցանկացածըՙ ով կսպանի Մալիֆիսենտին, կժառանգի գահը և կամուսնանա իր աղջկաՙ արքայադուստր Լեիլայի հետ։ որոշ ժամանակ անց Մալիֆիսենտի մոտ է գնում Ստեֆանը և տեղեկացնում նրան վտանգի մասին։ Մալիֆիսենտը հավատում է նրան և ամբողջ հաջորդ երեկոն նրանք անց են կացնում միասին, մինչև փերին չի քնում քնաբերի ազդեցության տակ, որը տվել էր նրան Ստեֆանը։ Ստեֆանը ուզում էր սպանել փերիին, բայց չի կարողանում իրեն թույլ տալ անել դա։ Նա կտրում է Մալիֆիսենտի թևերը և տանում է իր հետ որպես ճահճի պաշտպանի մահվան ապացույց։
Առավոտյան Մալիֆիսենտը բացահայտում է, որ Ստեֆանը կտրել է իր թևերը, բայց չի կարողանում հասկանալ այդ արարքի իմաստը։ Որոշ ժամանակ անց փերին օգնում է Դիավալ անունով ագռավին, և նա որպես շնորհակալություն համաձայնում է ծառայել Մալիֆիսենտին։ Նրա օգնությամբ Մալիֆիսենտը իմանում է որ Ստեֆանը դավաճանել է իրեն և կտրել է իր թևերը թագավոր դառնալու համար։ Զայրանալով՝ հուզված փերին վերադառնում է ճահճուտ և իրեն թագուհի է հռչակում։
Որոշ ժամանակ անց Դիավալը հայտնում է Մալիֆիսենտին, որ ծնվել է Ստեֆանի աղջիկը և այդ առիթով լինելու է կնունք։ Ցանկանալով վրեժղնդիր լինել Ստեֆանից, կնունքի օրը Մալիֆիսենտան հայտնվում է ամրոցում և կախարդում է Ստեֆանի աղջկան՝ Ավրորային, հավերժական անեծքով. 16 տարեկանը լրանալուն պես արքայադուստրը կծակի իր մատը և կքնի հավերժական քնով։ թագավորը խնդրում է մեղմացնել պատիժը, և այդ ժամանակ Մալիֆիսենտը ավելացնում է որ Ավրորան կարող է արթնանալ քնից սիրո համբույրի օգնությամբ։ Վախեցած իր և իր աղջկա համար, Ստեֆանը տալիս է աղջկան 3 փերիներին՝ Նոտգրասին, Ֆլիտլին և Ֆիսլվիտին, որոնք տանում են աղջկան անտառի խորքը։ Իսկ ինքը թաքնվում է հենց իր սեփական ամրոցում։
Դերերում
- Անջելինա Ջոլի - Մալեֆիսենտ
- Էլ Ֆաննինգ - Ավրորա
- Շարլտո Կոպլի - Ստեֆան
- Ջունո Թեմփլ - Ֆիլսվիթ
- Սեմ Ռայլի - Դիավալ
- Միրանդա Րիչարդսոն - Ուլլա
- Իմելդա Ստոնտոն - Նոթգրասս
- Լեսլի Մենվիլլ - Ֆլիթլլ
- Բրենտոն Տուեյստ - Ֆիլիպ
- Էլլա Պերնելլ - երիտասարդ Մալեֆիսենտ
- Իզաբելլ Մոլլոյ - մանուկ Մալեֆիսենտ
- Թոբի Ռեգբո - երիտասարդ Ստեֆան
- Մայքլ Հիգգինս - մանուկ Ստեֆան
- Վիվյեն Ջոլի-Փիթթ - փոքր Ավրորա
- Էլեոնոր Ուորթինգտոն Կոկս - Ավրորան մանուկ ժամանակ
- Հաննա Նյու - թագուհի Լեյլա
- Քեննեթ Կրենեմ - թագավոր Հենրի
- Փիթեր Կապալդի - թագավոր Քինլոհ
Ծանոթագրություններ
- ↑ http://www.nytimes.com/2014/05/30/movies/angelina-jolie-stars-in-maleficent-from-disney.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 http://www.metacritic.com/movie/maleficent
- ↑ http://www.filmaffinity.com/en/film986989.html
- ↑ McClintock P. Pixar's 'The Good Dinosaur' Pushed Back Nearly 18 Months After Losing Director // The Hollywood Reporter / J. Min — LA: Penske Media Corporation, 2013. — ISSN 0018-3660
- ↑ http://www.imdb.com/title/tt1587310/?ref_=fn_al_tt_1
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.interfilmes.com/filme_28007_Malevola-(Maleficent).html
- ↑ 7,0 7,1 http://www.filmaffinity.com/es/film986989.html
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 http://www.imdb.com/title/tt1587310/fullcredits
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 http://www.bbfc.co.uk/releases/maleficent-2014
- ↑ 10,0 10,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=201429.html
- ↑ http://www.thewrap.com/angelina-jolies-maleficent-tracking-strong-xx-million-opening/
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=maleficient.htm
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ Patten, Dominic (2013 թ․ սեպտեմբերի 18). «Disney Shifts 'Maleficent', 'Good Dinosaur' & 'Finding Dory' Release Dates». Deadline Hollywood. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 18-ին.
Արտաքին հղումներ
- Մալեֆիսենտի էջը Դիսնեյի պաշտոնական կայքում(չաշխատող հղում)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալեֆիսենտ (ֆիլմ)» հոդվածին։ |
|