Ստացել է բարձրագույն աստվածաբանական կրթությունԱթենքում (1938-1943)։ Հունաստանում պայքարել է գերմանական օկուպանտների դեմ։ 1946-1948 թվականներին սովորել է Բոստոնիհամալսարանի աստվածաբանության ֆակուլտետում։ 1950 թվականի հունվարին գլխավորել է Կիպրոսում տեղի ունեցած հանրաքվեն, որի ընթացքում հույներն արտահայտվեցին էնոզիսի՝ Հունաստանի հետ վերամիավորման օգտին։ 1950 թվականի հոկտեմբերին ժողովրդական քվեարկությամբ ընտրվել է արքեպիսկոպոս և էթնարխիս (ժողովրդի առաջնորդ)՝ հունական համայնքիխորհրդի նախագահ։ 1956 թվականին անգլիական իշխանությունները Մակարիոսին ձերբակալել և աքսորել են Սեյշելյան կղզիներ։ Ազատվել է 1957 թվականին։ 1959 թվականին մասնակցել է Կիպրոսի հարցին նվիրված հույն-թուրք-անգլիական կոնֆերանսներին Ցյուրիխում և Լոնդոնում։ 1959 թվականի դեկտեմբերին ընտրվել է Կիպրոսի նախագահ։ Գլխավորել է կառավարող «Հայրենական ճակատ» կուսակցությունը։ Մակարիոս III հանդես է եկել Կիպրոսի հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության, ՄԱԿ-ի որոշումների համաձայն Կիպրոսի հարցի լուծման օգտին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 171)։