Վարել է պատերազմներ Պարսկաստանի, Ավստրիայի և Ռուսաստանի հետ։ Պարսկաստանի հետ վարած իր պատերազմները հիմնականում անհաջող էին, և նա ստիպված էր Պարսկաստանին զիջել սուլթանական Թուրքիայի կողմից 1720-ականներին գրաված տարածքները, այդ թվում՝ Արևելյան Հայաստանի որոշ շրջանները (Երևան և Նախիջևան)։ Ավստրիական ճակատում օսմանցիներն ավելի հաջողակ էին և նրանց հաջողվեց վերագրավել հյուսիսային Սերբիան՝ Բելգրադի հետ միասին։