Մամադու Սակո (ֆր.՝ Mamadou Sakho, փետրվարի 13, 1990(1990-02-13)[1][2][3], Փարիզի 18-րդ շրջան, Փարիզ), ֆրանսիացի ֆուտբոլիստ, Ֆրանսիայի հավաքականի և Լիվերպուլի կենտրոնական պաշտպան։
Կարիերա
Վաղ տարիներ
Սակոն իրենց ընտանիքի 4-րդ երեխան է։ Սակոն սկսել է հետաքրքրվել ֆուտբոլով 6 տարեկան հասակում և սկսել խաղալ Փարիզ կոչվող ակումբում։ 2002 թվականին նրան տեղափոխեցին պրոֆեսիոնալ ակումբ ՊՍԺ։ Սակոն սկզբից խաղում էր հարձակվողի դիրքում, սակայներբ թիմում նկատվեց պաշտպանների խնդիր, նա տեղափոխվեց պաշտպանություն։ 2005 թվականի ապրիլին նա իր թիմին օգնեց հաղթել Coupe Nationale-ն։ Նա այդ թվականին հրավիրվեց ՊՍԺ-ի մինչև 18 տարեկանների թիմ, որտեղ հաղթեց առաջնությունը։
ՊՍԺ
2008 թվականի հունիսի 14-ին Սակոն կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը ՊՍԺ-ի հետ[4]։ Նա պաշտոնապես տեղափոխվեց առաջին թիմ և ստացավ 3 համարի մարզաշապիկը։ Աշխատած գումարով փակեց հոր պարտքերը[5]։
Հաջորդ մրցաշրջանում Սակոն անցկացրեց 34 խաղ ՊՍԺ-ի կազմում, օգնելով իր թիմին դառնալ առաջնության փոխչեմպիոն, հասնել գավաթի կիսաեզրափակիչ և Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակիչ։ 2009 թվականի հունվարի 30-ին, Սակոյի հաջողություններին համընթաց, ՊՍԺ-ն Սակոյին առաջարկեց պայմանագիր մինչև 2012 թվականը։ Երկու շաբաթ անց նա խփեց իր առաջին գնդակը թիմում, Սենտ-էտյենի դեմ խաղի ժամանակ, Սակոն սկսեց 2010/11 մրցաշրջանը՝ պաշտպանությունում խաղալով Զումանա Կամարայի հետ։ Նա նաև թիմի ավագն էր Եվրոպա Լիգայում։ Օգոստոսի կեսերին Սակոն սկսեց խաղալ պաշտպանությունում վետերան՝ Սիլվենո Արմանոյի հետ։ 2010 թվականի սեպտեմբերի 11-ին նա խփեց իր առաջին գնդակը այդ մրցաշրջանում։
Հաջողություններ
ՊՍԺ
- Ֆրանսիայի չեմպիոն՝ 2012/13
- Ֆրանսիայի գավաթակիր՝ 20099/10
- Ֆրանսիական լիգայի հաղթող՝ 2007/2008
- Ֆրանսիայի սուպերգավաթակիր՝ 2013
Ծանոթագրություններ
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|