Մայք Մանջինի
Մայք Մանջինի | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 18, 1963[1] (61 տարեկան) Նյութոն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[1] |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | Պրոգրեսիվ մետալ |
Մասնագիտություն | թմբկահար, երաժշտության ուսուցիչ, կոմպոզիտոր և երգերի հեղինակ |
Գործիքներ | հարվածային համակարգ |
Աշխատավայր | Բերկլիի երաժշտական քոլեջ |
Կրթություն | Bentley University? |
Անդամակցություն | Dream Theater, Annihilator?, MullMuzzler? և Extreme? |
Կայք | mikemangini.com |
Mike Mangini Վիքիպահեստում |
Մայք Մանջինի (Mike Mangini, ապրիլի 18, 1963[1], Նյութոն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[1]), ամերիկացի թմբուկահար-վիրտուոզ, 2011 թվականից համարվում է Dream Theater խմբի թմբկահար։ Անցյալում հայտնի էր որպես Annihilator թրեշ–մետալ խմբի մասնակից,ում հետ ձայնագրել է 3 ալբոմ։ Նաև hանդես է եկել Extreme−ի, Սթիվ Վայի և Ջեյք Լաբրիի հետ։ Հայտնի նստաշրջանային երաժիշտ, Բերքլի երաժշտական քոլեջի պրոֆեսոր և մի քանի «World’s Fastest Drummer» («Աշխարհի ամենաարագ թմբուկահար») անվանակոչման ռեկորդակիր։
Կարիերա
Մայք Մանջինին սկսել է զբաղվել թմբկահարությամբ հինգ տարեկանից։ Միջնակարգ դպրոցում նա արդեն հանդես էր գալիս տարբեր երաժշտական կոլեկտիվներում։ 1981 թվականին դպրոցն ավարտելուց հետո Մանջինին թողեց երաժշտությամբ զբաղվելը` քոլեջում համակարգչային տեխնոլոգիաներով ուսումնասիրելու նպատակով։ Այն ավարտելուց հետո, նա որոշ ժամանակ աշխատել է մասանգիտությամբ։ Սակայն, 1987 թվականին Մանջինին սկսեց ակտիվորեն հանդես գալ Բոստոնում, որպես նստաշրջանի թմբկահար և մասնավոր դասեր տալ։
1993 թվականին Մայքը մտավ Annihilator թրեշ-մետալ խումբ։ Նա մասնակցել է ստուդիայի Set the World on Fire (1993) ալբոմի ձայնագրությանը։ Մանջինին Annihilator-ի հետ հանդես է եկել մինչև 1994 թվականը։ Իսկ հետո ընդունել է Extreme-ից Նունո Բետենկուրայի հրավերը, փոխարինելով Փոլ Գիրին։ Extreme-ի հետ Մանջինին ձայնագրել է Waiting For The Punchline (1995) ալբոմը։ Իսկ 1995-ին Բետենկուրի համար ձայնագրել է թմբուկի հատված իր Schizophonic սոլո ալբոմի համար, որը դուրս է եկել 1997 թվականին։ Extreme-ի փլուզումից հետո Մայք Մանջինին հաջողությամբ անցել է Սթիվ Ուայի համերգային կազմի լսումները։ Եվ 1966-2000 թվականներին նրա հետ հանդես եկել, նաև մասնակցել է Fire Garden (1996) և The Ultra Zone (1999) ստուդիա ալբոմների, նաև Alive in an Ultra World (2001) համերգային ալբոմի որոշ երգերի ձայնագրություններին։ 2000 թվականին Մանջինին Սթիվ Ուայի հետ մասնակցել է G3 կիթառի ծրագրի շրջագայությանը։ Նույն 2000 թվականին Մանջինին վերադարձել է Բոստոն և դասավանդել Բերկլի քոլեջում՝ որպես պրոֆեսոր։ Միևնույն ժամանակ, նա մասնակցել է ֆրոտմանի Extreme Գարի Շարոնի նախագծին, որը կոչվում էր Tribe of Judah և մի շարք ձայնագրություններում, ներառյալ ՝ Annihilator All for You (2004) և Metal (2007) ալբոմները։ 2010 թվականի վերջին Մայք Մանջինին դարձել էյոթ հավակնորդներից (Մարկո Մինմանեն, Փիթեր Ուայլդոր, Վիրջիլ Դոնատի, Աքիլես Փրեսթեր, Դերեկ Ռոդի և Թոմաս Լանգ) մեկը`փոխարինելու Մայք Պորտնոյին, ով լքել է Dream Theater-ից։ 2011 թվականի ապրիլի 29-ին խումբը Մանջինիին պաշտոնապես հայտարարել է նոր թմբկահար։ Հավակնորդների լսումների ընթացքը նկարահանվել և կազմակերպվել էր վավերագրական ֆիլմի տեսքով[2][3][4]։
Լրացուցիչ Փաստեր
Մանջինին ունի «Աշխարհի ամենաարագ թմբկահարների» չորս տիտղոսներից երեքը։ Դրանք են՝ «Ամենաարագ սիմետրիկ բռնելը»`1247 հարված 60 վայրկյանում, « Ամենաարագ ձեռքերը »` 1203 հարված 60 վայրկյանում `առանց ձողեր օգտագործելու և « Ամենաարագ ավանդական բռնելը »` 1126 հարված 60 վայրկյանում։ Բացի դա, նա ունի ոտքերով միայնակ հարվածի արագության ռեկորդ ՝13 222 հարված 15 րոպեում և 5222 հարված 5 րոպեում։
Մայք Մանգինին գրել է երկու գիրք ՝«Ռիթմի գիտելիք» (Rhythm Knowledge) վերնագրով, որն ուսումնասիրում է կառուցվածքների տարրալուծման և պարզեցման տեխնիկան։ Մանջինին եղել է Time Warp ծրագրի անդամ Discovery Channel ալիքում, որտեղ նա ցուցադրել է թմբուկի տեխնիկան ՝ արագընթաց տեսախցիկների առջև (դադաղեցված ռեժիմով)[5]։
Սկավառակագրություն
- Annihilator-ի հետ
- Set the World on Fire (1993)
- All for You (2004)
- Metal (Annihilator album)|Metal (2007)
- Extreme-ի հետ
- Waiting for the Punchline (1995)
- Սթիվ Վայ|Սթիվ Վայի հետ
- Fire Garden (1996)
- G3: Live in Concert (1996)
- The Ultra Zone (1999)
- Alive in an Ultra World (2001)
- Ջեյմս Լաբրիի հետ
- Keep It to Yourself (1999)
- MullMuzzler 2 (2001)
- Elements of Persuasion (2005)
- Dream Theater-ի հետ
- A Dramatic Turn of Events (2011)
- Dream Theater (2013)
- Live at Luna Park (2013)
- Breaking the Fourth Wall (2014)
- The Astonishing (2016)
- Distance over Time (2019)
- Distant Memories - Live in London (2020)
- A View from the Top of the World (2021)
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #104778694X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Dream Theater — кастинг барабанщиков, часть 1
- ↑ Dream Theater — кастинг барабанщиков, часть 2
- ↑ Dream Theater — кастинг барабанщиков, часть 3
- ↑ YouTube — Mike Mangini on Discovery Channel’s Time Warp
Արտաքին հղումներ
- официальный сайт Майка Манджини (անգլ.)
- Майк Манджини на MySpace
- страница Майка Манджини на Facebook
- Майк Манджини на Drummerworld
- Новым барабанщиком DREAM THEATER стал Майк Манджини Արխիվացված 2020-03-02 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայք Մանջինի» հոդվածին։ |
|