Մանի թերակղզի
Մանի
հուն․՝ Μάνη | ||
![]() | ||
Երկիր | Հունաստան ![]() | |
Մանի[1] (հուն․՝ Μάνη, ինչպես նաև հայտնի որպես Մայնա), Հարավային Հունաստանի տարածքում գտնվող թերակղզի։ Այս թերակղզին իրենից ավելի խոշոր Պելոպոնեսի երեք ծայրամասերից մեկն է։
Թերակղզու բնական սահմանը Միջերկրական ծովն ու վերջինիս ծովածոցերն են՝ Մեսինիակոսը և Լակոնիկոսը։ Մանին, որը տեղակայված է դրանց մեջտեղում, իր հերթին կազմված է երկու մասերից՝ Արտաքին Մանիից և Ներքին Մանիից, որոնք Իտալիոնի մոտ միմյանցից բաժանվում են կիրճով[1]։ Արտաքին Մանիի բնությունն ավելի հարուստ և բազմատեսակ է։ Կարդամիլի գյուղի մերձակայքում են գտնվում Վիրոս և Ստուպա կիրճերը, տարածքում նաև լողեզերքներ կան։ Զբոսաշրջիկների և լեռնագնացների շրջանում մեծ ճանաչում ունի Թայգեթ լեռը։ Ներքին Մանիում է գտնվում Իյթիոն քաղաքը։
Մանի թերակղզու արևմտյան ափին է գտնվում Ապիդիման, որն իրենից ներկայացնում է չորս ոչ մեծ քարանձավների համալիր[2]։ Քարանձավային համալիրի երկրաբանական պեղումների ժամանակ հայտնաբերվել են պալեոլիթի ժամանակաշրջանի նեանդերթալյան[3] և բանական մարդու բրածոներ[4][5][6]։ H. sapiens-ի մնացորդների բրածոները, որոնք հայտնաբերվել են 2019 թվականի հուլիսի պեղումների ժամանակ, հանդիսանում են Աֆրիկայի սահմաններից դուրս գտնված՝ ժամանակակից մարդու ամենավաղ և հայտնի նմուշը[7][8]։
Հետազոտությունները, որոնք հրապարակվել են 2019 թվականի հուլիսին, ցույց տվեցին, որ Ապիդիմա 2-ի գանգը (նշագրված LAO 1 / S2[9][10]) նեանդերթալյան մարդու գանգի ձևաբանություն ունի և ուրան-տորիևյան մեթոդի[11] կիրառմամբ թվագրվում է ավելի քան 170 հազար տարեկանի[7][12][13]։ Ապիդիմա 1 գանգը (նշագրված LAO 1 / S1[9]) իրենից ներկայացնում է ժամանակակից և հասարակ մարդու խառնուրդ և նույն այդ մեթոդի կիրառմամբ ճանաչվել է ավելի հին՝ ավելի քան 210 հազար տարեկան[14], ինչն ավելի քան 150 հազար տարիով ավելին է, քան դրան նախորդած H. sapiens-ների բրածոները՝ գտնված Եվրոպայում[12][14][15][16]։ Այս հետազոտությունների արդյունքների հիման վրա Ապիդիմա 1-ը դառնում է Homo sapiens-ի՝ Աֆրիկայի սահմաններից դուրս առկայության ամենահին ապացույցը[7][14][15][17]։
Պատմություն
Մանի թերակղզին երկար և բարդ պատմություն ունի, որն իր մեջ ներառում է անտիկ և միջն ադարյան իրադարձություններով լեցուն ժամանակահատվածներ։ Անտիկ Մանին կառավարվում էր հին սպարտացիների կողմից, որոնք իրենց զինվորական կարգ ու կանոնի և խստապահանջության շնորհիվ ազդեցիկ դիրք և համբավ ունեին անգամ տարածաշրջանի սահմաններից դուրս։ Շրջանի՝ քրիստոնյա դառնալը որոշ չափով մեղմացրեց տեղական բարքերի խստությունը, բայց չկարողացավ ոչնչացնել հայրիշխանության արմատացած համակարգը և արյան վրեժի ինստիտուտը։ Ընդ որում՝ հույների կլանավորումը ս ունեցավ իր ակներև ազդեցությունը, ինչը միտված էր արտասահմանյան ազդեցությունից սեփական անկյունը, լեզուն և մշակույթը պահպանելուն[18]։ Միջնադարյան Մանին առավել հայտնի էր անվերջանալի միջկլանային պայքարներով, որոնք թե՛ տեղական, թե՛ արտաքին բնույթ էին կրում՝ իրենց մեջ ներատժռելով այնպիսի պետությունների, ինչպիսիք են՝ Բյուզանդիան, Օսմանյան կայսրությունը և այլն։ Այսպիսի բախումների և պայքարի արդյունքում թերակղզու վրա հետզհետե ավելացավ դղյակների թիվը։ 16-րդ դարից սկսած հակամարտող կլաններն սկսեցին օգտագործել աշտարակները, որոնք կիրառվում էին հակառակորդ կլանին կրակի տակ առնելու համար։ 18-րդ դարի վերջում սկսվում է կլանների աստիճանաբար միավորման գործընթացը, ինչին նպաստում էր Օսմանյան կայսրությունից Հունաստանի ազատագրման և անկախության համար մղվող պայքարը, որն իր բռնկման բարձրագույն կետին հասավ 1821-1830 թվականներին։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Греция : Справочная карта : Масштаб 1:1 000 000 / гл. ред. Я. А. Топчиян; ред.: Г. А. Скачкова, Н. Н. Рюмина. — М. : Роскартография Омская картографическая фабрика
- ↑ Harvati-Delson 1999K.; Harvati Conference Report: Paleoanthropology of the Mani Peninsula (Greece)(անգլ.) // Journal of Human Evolution[en] : journal. — 1999. — Т. 36. — № 3. — С. 343—348. —
- ↑ Дробышевский С. В. Обнимашки неандертальца и сапиенса в Греции. Сенсация или кривая реконструкция?
- ↑ Katerina Harvati et al. Apidima Cave fossils provide earliest evidence of Homo sapiens in Eurasia, 2019
- ↑ Eric; Delson An early dispersal of modern humans from Africa to Greece - Analysis of two fossils from a Greek cave has shed light on early hominins in Eurasia. One fossil is the earliest known specimen of Homo sapiens found outside Africa; the other is a Neanderthal who lived 40,000 years later.(անգլ.) // Nature : journal. — 2019. —
- ↑ Apidima Cave. Արխիվացված 2021-02-10 Wayback Machine Accessed on 10 July 2019.
- ↑ 7,0 7,1 7,2 Earliest modern human found outside Africa. BBC News. 10 July 2019.
- ↑ Sample, Ian (2019 թ․ հուլիսի 10). «Piece of skull found in Greece 'is oldest human fossil outside Africa' - Remains discovered on Mani peninsula could rewrite history of Homo sapiens in Eurasia». The Guardian. Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ 9,0 9,1 K.; Harvati Conference Report: Paleoanthropology of the Mani Peninsula (Greece)(անգլ.) // Journal of Human Evolution[en] : journal. — 1999. — Т. 36. — № 3. — С. 343—348. —
- ↑ Katerina Harvati, Chris Stringer, Panagiotis Karkanas. Multivariate analysis and classification of the Apidima 2 cranium from Mani, Southern Greece, 2011
- ↑ Waters, Conny (2019 թ․ հուլիսի 11). «Mysterious 210,000-Year-Old Apidima Skull Could Re-Write Human History». AncientPages.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ 12,0 12,1 Zimmer, Carl (2019 թ․ հուլիսի 10). «A Skull Bone Discovered in Greece May Alter the Story of Human Prehistory - The bone, found in a cave, is the oldest modern human fossil ever discovered in Europe. It hints that humans began leaving Africa far earlier than once thought». The New York Times. Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Antonis; Bartsiokas U-series dating and classification of the Apidima 2 hominin from Mani Peninsula, Southern Greece(անգլ.) // Journal of Human Evolution[en] : journal. — 2017. — Т. 109. — С. 22—29. —
- ↑ 14,0 14,1 14,2 Katerina Harvati Apidima Cave fossils provide earliest evidence of Homo sapiens in Eurasia(անգլ.) // Nature : journal. — 2019. — Т. in press. —
- ↑ 15,0 15,1 Yong, Ed (2019 թ․ հուլիսի 10). «The Story of Humans and Neanderthals in Europe Is Being Rewritten - A 210,000-year-old skull is the oldest Homo sapiens fossil found outside Africa». The Atlantic. Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Staff (2019 թ․ հուլիսի 10). «'Oldest remains' outside Africa reset human migration clock». Phys.org. Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Some Apidima Skull Is Earliest Homo Sapiens Outside Africa, Say Researchers. Արխիվացված 2019-07-11 Wayback Machine Gemma Tarlach, Discover. July 10, 2019.
- ↑ Димитропулос, Став (2017 թ․ նոյեմբերի 5). «Со щитом или на щите? Чем сейчас заняты потомки спартанцев». Русская служба Би-би-си. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 5-ին.
Արտաքին հղումներ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանի թերակղզի» հոդվածին։ |
|