Մաշենկա (վեպ)
Մաշենկա ռուս.՝ Машенька | |
---|---|
Հեղինակ | Վլադիմիր Նաբոկով |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Բնօրինակ լեզու | ռուսերեն և անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | 1926 |
Նկարագրում է | Բեռլին |
Հաջորդ | King, Queen, Knave? |
Երկիր | Վայմարյան Հանրապետություն |
Հրատարակման տարեթիվ | 1926 |
OCLC | 19920697 |
«Մաշենկա» (ռուս.՝ Машенька), Վլադիմիր Նաբոկովի առաջին վեպը, որ գրվել է ռուսերենով[1] 1926 թվականին՝ բեռլինյան ժամանակաշրջանում։
Սյուժե
Գլխավոր հերոս Գանինն ապրում է Բեռլինի ռուսական պանսիոնում։ Հարևաններից մեկը՝ Ալֆյորովը, ամբողջ ժամանակ խոսում է իր կնոջ՝ Մաշենկայի՝ շաբաթվա վերջում Խորհրդային Ռուսաստանից գալու մասին։ Նկարով Գանինը ճանաչում է իր նախկին սիրուն և որոշում է առևանգել նրան կայարանից։ Ամբողջ շաբաթ Գանինն ապրում է հիշողություններով։ Մաշենկայի ժամանելու նախօրյակին Գանինը հարբեցնում է Ալֆյորովին և սխալ զարթուցիչ դնում։ Այնուամենայնիվ, վերջին պահին Գանինը որոշում է, որ հին կերպարը չես վերադարձնի և գնում ուրիշ կայարան՝ ընդմիշտ հեռանալով Բեռլինից։ Մաշենկան գրքում հայտնվում է միայն Գանինի հիշողություններում։
Մաշենկան և նրա ամուսինը հետագայում հայտնվում եմ Նաբոկովի «Լճակի պաշտպանությունը» վեպում (13-րդ գլուխ)։
Էկրանավորում
1987 թվականին Մեծ Բրիտանիայում գրքի հիման վրա նկարահանվեց համանուն ֆիլմը[2], որի ռեժիսորը Ջոն Գոլդշմիդտն է։
Դերերում
- Մաշենկա՝ Իրինա Բրուկ
- Գանին՝ Կերի Էլվես
- Լիլի՝ Սանի Մալես
- Պոդտյագին՝ Ֆրեդի Ջոնս
- Հայրը՝ Մայքլ Գոֆ
- Քոլին՝ Ժան֊Կլոդ Բրիալի
Ծանոթագրություններ
- ↑ НАБОКОВ, ВЛАДИМИР ВЛАДИМИРОВИЧ, Онлайн Энциклопедия «Кругосвет»
- ↑ «Maschenka»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Աղբյուրներ
|