Մաշթա ալ-Հալու (արաբ․՝ مشتى الحلو), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության Տարտուսի մարզում։ Հանդիսանում է Բանիասի գավառի 7 շրջաններից մեկի՝ Մաշթա ալ-Հալուի շրջանի կենտրոնը։ 2004 թվականի դրությամբ շրջանում ապրում էր 12 577 մարդ[1]։
Մաշթա ալ-Հալուն գտնվում է ծովի մակերևույթից 600 մետր բարձրության վրա, շրջապատված է անտառապատ լեռներով։ Քաղաքից 45 կմ արևմուտք Տարտուս քաղաքն է, 62 կմ արևելք՝ Հոմսը։ Սիրիական մայրաքաղաքից Դամասկոսից հեռու է մոտ 220 կմ։