Մաորիներ

Մաորիները հակա ծիսական պարը կատարելիս

Մաորիներ, Նոր Զելանդիայի բնիկները։ Թիվը՝ մոտ 875 300 (2021[1])։ Պատկանում են պոլինեզիական ռասային, նմանություններ կան մոնղոլոիդների և ավսարալոիդների հարավային ճյուղի հետ։ Խոսում են մաորիական լեզվով, մեծ մասը տիրապետում է նաև անգլերենին։ ժամանակակից Մաորիները քրիստոնյաներ են (անգլիկաններ, կաթոլիկներ, բապտիստներ են)։ XIX դարի 1-ին կեսին Մաորիների բազմաթիվ ցեղերի մեջ քայքայվել են նախնադարյան համայնական կարգերը։ Այժմյան նորզելանդացիների մեջ Մաորիները կազմում են ազգային փոքրամասնություն։ Մաորիները զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ, անտառային տնտեսությամբ և այլն։ XX դարում սկսվեց Մաորիներիի էթնիկական համախմբումը, որն ընթանում է անգլո-նորզելանդացիների հետ նրանց ձուլմանը զուգահեռ։

Ծանոթագրություններ

  1. «Māori population estimates». Արխիվացված է օրիգինալից 2022-01-24-ին. Վերցված է 2022-03-04-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 263
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաորիներ» հոդվածին։