Մաջ Քենեդի
Մաջ Քենեդի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 19, 1891[1] |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
Մահացել է | հունիսի 9, 1987[1] (96 տարեկան) |
Մահվան վայր | Վուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և դերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Մաջ Քենեդի (անգլ.՝ Madge Kennedy, ապրիլի 19, 1891[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - հունիսի 9, 1987[1], Վուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։
Կենսագրություն
Ծնվել է Չիկագոյում, իսկ 1906 թվականին տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ պլանավորել է դառնալ նկարազարդող, ընդունվել է Ուսանողական նկարչական լիգա։ Այնտեղ նա սկսել է մասնակցել տեղի թատրոնի բեմադրություններին և այդ ժամանակ ամբողջովին խորասուզվել է թատերական ստեղծագործությունների մեջ։ 1912 թվականին Քենեդին առաջին անգամ ելույթ է ունեցել Բրոդվեյում, որտեղ հետագա մի քանի տարիների ընթացքում ճանաչում է ձեռք բերել ժողովրդի և քննադատների կողմից։ 1917 թվականին դերասանուհին պայմանագիր է կնքել Մետրո-Գոլդուին-Մայեր կինոֆիլմերի արտադրության ընկերության հետ, և մի քան տարի մնացել է բեմում՝ հայտնվելով մի քանի ֆիլմերում, որոնց շարքում են «Ծաղկող հրեշտակ» (1920) և «Ճիշտ է» (1920) ֆիլմերը։ Ֆիլմերում նրա հաջողակ կարիերան տևել է մինչև 1920-ական թվականները, որտից հետո վերադարձել է Բրոդվեյ։
1927 թվականին մահացել է առաջին ամուսինը՝ Հարոլդ Բոլսթերը՝ Նյու Յորքում խոշոր ֆինանսական կազմակերպության աշխատակից։ Ամուսնու մահից հետո նրա ողջ կարողությունը ժառանգել է կինը, որը կազմում էր շուրջ 500,000$: 1934 թվականին Քենեդին երկրորդ անգամ ամուսնացել է դերասան և ռադիոհաղորդավար Ուիլյամ Բ. Հենլիի հետ, որից հետո գրեթե երկու տասնամյակ հեռացել է դերասանակ կարիերայից։
1952 թվականին նորից հայտնվել է կինոէկրանին և հաջորդող տարիներին ակտիվորեն նկարահանվել ֆիլմերում և հեռուստատեսությունում։ Այդ տարիներին նրա մասնակցությամբ թողարկված ֆիլմերից են «Փրկիր ամուսնությունը» (1952), «Ամուսնական նախաճաշ» (1956), «Կյանքի ծարավ», «Լողացող տունը» (1958), «Հյուսիսից հյուսիս-արևմուտք» (1959) և «Ուժասպառ ձիերին կրակում են, ճիշտ չէ՞» (1969): Հեռուստաէկրանում նա «Ալֆրեդ Հիչկոկը ներկայացնում է» սերիալում ունեցել է մշտական դեր։ 1965 թվականին 33 տարվա ընդմիջումից հետո վերադարձել է Բրոդվեյ «Շատ հարուստ կինը» պիեսում, որտեղ նրա գործընկերը Ռութ Գորդոնն էր, ում հետ նրանք կապված են եղել երկար տարիների ընկերությամբ։ Դերասանական կարիերան շարունակվել է մինչև 1976 թվականը, երբ էկրանին է հայտնվել նրա մասնակցությամբ վերջին ֆիլմը՝ «Մարաթոն», որտեղ դերասանուհին հայտնվել է էպիզոդներից մեկում։
Կյանքի վերջին տարիները Մաջ Քենեդին անց է կացրել կալիֆորնիական Վուդլենդ-Հիլլզ քաղաքում, որտեղ էլ 1987 թվականին 96 տարեկանում մահացել է՝ շնչառական անբավարարությունից։ Կինոարտադրության մեջ իր թողած ավանդի համար նա Հոլիվուդյան փառքի ծառուղում ունի աստղ։
Ծանոթագրություններ
Աղբյուրներ
- «Usual Variety Of Pictures On View». Los Angeles Times. 1923 թ․ հուլիսի 22. էջ III27.
- «Written On The Screen». New York Times. 1918 թ․ դեկտեմբերի 1. էջ 76.
- «The Play». New York Times. 1925 թ․ դեկտեմբերի 2. էջ 22.
- «Madge Kennedy to Play Here». New York Times. 1923 թ․ նոյեմբերի 29. էջ 23.
Արտաքին հղումներ
- Мадж Кеннеди (англ.) на сайте Find a Grave
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաջ Քենեդի» հոդվածին։ |
|