ՄաստերՇեֆ (Ուկրաինա)
ՄաստերՇեֆ | |
---|---|
Տեսակ | հեռուստահաղորդում |
Ժանր | reality show? |
Արտադրող երկիր | Ուկրաինա |
Հեռարձակում | |
Ալիք | ՍՏԲ, First Baltic channel? և Tv channel Ю? |
Սկզբնական եթեր | օգոստոսի 5, 2011 |
«ՄաստերՇեֆ», ռեալիթի շոու, որը ցուցադրվել է ուկրաինական «ՍՏԲ» հեռուստատեսությամբ 2011 թվականի օգոստոսին։ Նման շոուներ են թողարկվել նաև Ավստրալիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Հունաստանում, Դանիայում, Իսրայելում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Իռլանդիայում, Իտալիայում, Մալայզիայում, Նիդերլանդներում, Նոր Զելանդիայում, Նորվեգիայում, Պերուում, Պորտուգալիայում, Ռումինիայում, ԱՄՆ-ում, Թուրքիայում, Ֆիլիպիններում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Խորվաթիայում, Շվեդիայում, Ռուսաստանում։
Շոուի ընթացքում 20 հոգի մրցում է՝ ըստ խոհարարական հմտությունների։ Հաղթողը ստանում է դրամական պարգև՝ 500 հազար գրիվենի չափով, և իրավունք՝ սովորելու ֆրանսիական հեղինակավոր «Le Cordon Bleu» խոհարարական դպրոցում[1]։
ՄաստերՇեֆի հիմքի վրա ստեղծվել են նաև այլ տարբերակներ, ինչպիսիք են՝ «ՄաստերՇեֆ․ Երեխաներ», «Խոհարարական տոհմ», «ՄաստերՇեֆ․ Շոուից հետո», «Խոհարարական մենամարտ»։
Ձևաչափ
ՄաստերՇեֆը հիմնված է BBC-ի «MasterChef» (UK TV series) շարքի վրա։ Մրցույթներն անցկացվում են որպես պահեստ ոճավորված շենքում, որն ունի խոհանոց՝ հագեցած սեղաններով, վառարաններով և բոլոր անհրաժեշտ սարքավորումներով։ Կա նաև պատշգամբ, մթերանոց, սառնարանային մաս և ռեստորան, որն օգտագործվում է տարբեր մրցույթների անցկացման համար։
Մասնակիցների ընտրությունը կայանում է Կիևում, Խարկովում, Դնեպրում, Օդեսայում, Լվովում, իսկ մինչև 5-րդ եթերաշրջանը՝ նաև Դոնեցկում։ 4-րդ եթերաշրջանի մասնակիցների ընտրությունն առաջին անգամ անցկացվել է Ուկրաինայի սահմաններից դուրս՝ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում[2][3], իսկ 6-րդ եթերաշրջանից ավելացել է նաև Վիտեբսկը։ 7-րդ եթերաշրջանում նախընտրական փուլ առաջին անգամ անցկացվել է Թբիլիսիում[4]։ Փակ ընտրության ժամանակ, երբ մասնակիցից հարցազրույց են վերցնում և համտեսում տնային պայմաններում պատրաստված ուտեստը, ընտրվում են 100 լավագույն խոհարարները, որոնք անցնում են ընտրության հեռուստատեսային փուլ։ 50-յակի համար նախատեսված պայքարում մասնակիցը պետք է պատրաստի իր հատուկ ուտեստը և այն սահմանափակ ժամկետում ներկայացնի ժյուրիի երեք անդամներին։ Դրանից հետո ժյուրին ճաշակում է ուտեստը և քվեարկում «այո» կամ «ոչ»։ Հաջորդ փուլ անցնելու համար մասնակիցը պետք է ստանա 2 «այո»։ Եթե մասնակիցը հաղթահարում է առաջադրանքը, նա ստանում է սպիտակ գոգնոց և անցնում փորձությունների հաջորդ փուլ։
Այս փուլում մասնակիցները պայքարում են լավագույն 30 խոհարարների ցանկում ընդգրկվելու համար։ Մասնակիցները պետք է կատարեն միևնույն առաջադրանքը, օրինակ՝ հավ մշակել, տարբեր տեխնիկայով բանջարեղեն կտրատել, մակարոն պատրաստել և այլն։ Ժյուրին վերահսկում է նրանց աշխատանքը և ցանկացած պահի կարող է որևէ մեկին հեռացնել մրցույթից՝ վերցնելով սպիտակ գոգնոցը։
Նախքան քսանյակ մտնելը՝ վերջին փուլում, մասնակիցները բաժանվում են թիմերի և հանձնարարում տարբեր առաջադրանքներ։ Ժյուրին ճաշատեսակները համտեսում է և մասնակիցներին բարձրացնում պատշգամբ կամ նրանցից վերցնում գոգնոցը։
Քսանյակում առաջադրանքները լինում են անհատական, թիմային և արտագնա-թիմային։ Երեք մրցույթի արդյունքում ընտրվում են առաջադրանքն ամենավատը կատարած մասնակիցները, որոնք ստանում են սև գոգնոցներ։ Վերջին՝ 4-րդ մրցույթում, սև գոգնոցավորների պայքարն է նախագծում մնալու համար։ Սովորաբար յուրաքանչյուր թողարկումից հետո հաղորդումը լքում է մեկ մասնակից, իսկ երբեմն՝ 2 և ավելի։ 7-րդ եթերաշրջանում՝ մարտերից մեկում, նախագիծը լքել է միանգամից 3 մասնակից։
Նկարահանումներ
Բացի արտագնա մրցույթներից, որոնք նկարահանում են Կիևում կամ Կիևի մարզում, մնացած բոլոր նկարահանումներն անցկացվում են Կիևի արվարձանում՝ Բրովարի քաղաքում։ Բոլոր մասնակիցներն ապրում են Բրովարիի մոտ գտնվող Զազիմյե գյուղում։ Մեկ եթերաշրջանը տևում է 4-5 ամիս։ Սկզբնական փուլերը նկարահանում են մայիսին, իսկ եզրափակիչը՝ հոկտեմբերի սկզբին։ Մեկ թողարկման նկարահանումը տևում է մեկ շաբաթ։ Յուրաքանչյուր եթերաշրջանում մասնակիցներն այցելում են նշանավոր վայրեր, ինչպիսիք են Անդրեևսկի դարիվայրը կամ Կիևի մարզի Տրեբուխով գյուղը։ Առաջին եթերաշրջանի նկարահանումներն անցկացվել են Ուկրանիայի հյուսիսային և արևելյան մարզերում՝ Սևաստոպոլում, Կարպատներում։
Ժյուրի
Ժյուրիի անդամներ | Եթերաշրջան | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | ԱԽ | 8 | ՊՐ | 9 | |
Էկտոր Հիմենես-Բրավո | |||||||||||
Նիկոլայ Տիշենկո | |||||||||||
Անֆիսա Չեխովա | |||||||||||
Ժաննա Բադոևա | |||||||||||
Տատյանա Լիտվինովա | |||||||||||
Սերգեյ Կալինին | |||||||||||
Դմիտրի Գորովենկո | |||||||||||
Ելիզավետա Գլինսկայա | |||||||||||
Վլադիմիր Յարոսլավսկի |
Գործող
- Էկտոր Հիմենես-Բրավո - կոլումբիական ծագումով շեֆ-խոհարար, բիզնեսմեն, հեռուստահաղորդավար
- Ելիզավետա Գլինսկայա - հրուշակագործ, խոհարարական գրքերի հեղինակ, «ՄաստերՇեֆ»-ի երկրորդ եթերաշրջանի հաղթող
- Վլադիմիր Յարոսլավսկի - շեֆ-խոհարար, ճաշարանատեր
Նախկին
- Ժաննա Բադոևա - ուկրաինական հեռուստահաղորդավար, դերասանուհի և ռեժիսոր
- Անֆիսա Չեխովա - ռուս հաղորդավար, երգչուհի և դերասանուհի
- Նիկոլայ Տիշենկո - ճաշարանատեր, «Наша Карта» ընկերության խմբի նախագահ, հեռուստահաղորդավար[5]
- Սերգեյ Կալինին - ճաշարանատեր[6]
- Տատյանա Լիտվինովա - հեռուստահաղորդավար, խոհարարական փորձագետ[7]
- Դմիտրի Գրովենկո - շեֆ-խոհարար
Եթերաշրջաններ
Եթերաշրջան | Թողարկումներ | Հեռարձակման ժամանակաշրջան | Մասնակիցներ | Հաղթող | Ֆինալիստներ | Ժյուրի №1 | Ժյուրի №2 | Ժյուրի №3 |
---|---|---|---|---|---|---|---|---|
1 | 18 | 2011 թվականի օգոստոսի 31 - 2011 թվականի դեկտեմբերի 28 |
20 | Սվետլանա Շեպուխա | Աննա Տարասենկո | Էկտոր Հիմենես Բրավո | Անֆիսա Չեխովա | Նիկոլայ Տիշենկո |
2 | 18 | 2012 թվականի օգոստոսի 29 - 2012 թվականի դեկտեմբերի 26 | Ելիզավետա Գլինսկայա | Տատյանա Նեմիրովեց
Միխայիլ Սոսնովսկի |
Ժաննա Բոդոևա | |||
3 | 18 | 2013 օգոստոսի 30 -
2013 դեկտեմբերի 25 |
Օլգա Մարտինովսկի | Օլեգ Կոշեվոյ | Տատյանա Լիտվինովա | |||
4 | 18 | 2014 օգոստոսի 27 -
2014 դեկտեմբերի 24 |
Եվգենի Զլոբին | Սամվել Ադամյան Օքսանա Մանսիրովա | ||||
5 | 18+2 | 2015 օգոստոսի 26 -
2015 դեկտեմբերի 24 |
Եվգենի Կլոպոտենկո | Կատերինա Վելիկայա Նատալյա Լևինզոն | ||||
6 | 36 | 2016 օգոստոսի 30 - 2016 դեկտեմբերի 27 |
Հասմիկ Գասպարյան | Կատերինա Պեսկովա | Սերգեյ Կալինին | |||
7 | 36 | 2017 օգոստոսի 29 - 2017 դեկտեմբերի 27 |
Վադիմ Բժեզինսկի | Միխայիլ Գրուշեցկի Վլադիմիր Տրոզկի |
Դմիտրի Գորովենկո | |||
ԱԽ | 18 | 2018 հունվարի 31 - 2018 մայիսի 30 |
Անաստասիա Կոբիլյացկայա | Կարոլինա Զալևսկայա Տատյանա Կուրիլենկո | ||||
8 | 36 | 2018 օգոստոսի 28- 2018 դեկտեմբերի 26 |
Իվան Միլանովիչ | Անժելա Լիպսկա | ||||
ՊՐ | 14 | 2019 մարտի 2- 2019 հունիսի 1 |
15 | Պավել Սերտնիկ | Յուլիա Պրոխոդա
Յուրի Նեգրիչ |
Ելիզավետա Գլինսկայա | Վլադիմիր Յարոսլավսկի | |
9 | ԿԱՈՒ | 2019 օգոստոսի 30 - 2019 դեկտեմբերի 27 |
20 | ԿԱՈՒ |
Սկանդալ
Վեցերորդ եթերաշրջանի 30-րդ թողարկման մեջ՝ սև գոգնոցավորների մարտի ժամանակ, մասնակիցներից պահանջվեց օձ սպանել և ուտեստ պատրաստել։ Այս մրցույթը մեծ իրարանցում առաջացրեց մամուլում, որին անդրադարձավ Մեժիգորեի կենդանաբանական այգու տնօրեն Սերգեյ Գրիգորևը՝ ասելով, որ այդ օձերը ձեռք են բերվել նրա ընկեր Նիկոլայից՝ միջնորդ աղջկա՝ Քսենիայի միջոցով[8]։
Երեկ՝ «ՄաստերՇեֆ - ՍՏԲ» հաղորդման մեջ, մասնակիցներն օձ սատկացրին․․․ կտրեցին կենդանի օձի գլուխը, հանեցին կաշին։ Այսօր ինձ զանգահարեց իմ վաղեմի ծանոթը և ասաց, որ այդ օձին հենց ինքն է պահել։ Դա տնային, ձեռքի օձ էր, խառնածին ոչ թունավոր օձ, որին գնել էին իր կարծիքով բարեկիրթ անձինք։ Նա մանրամասն պատմել է, թե ինչպես պետք է նրան խնամեն, կերակրեն։ Այդ օձը տնային կենդանի էր, ինչպես կատուն և շունը։ Նա ասաց, որ եթե իմանար՝ ինչի համար են գնում, ոչ մի կերպ չէր վաճառի իր պահած օձին[9]։ |
Ըստ Նիկոլայի՝ կազմակերպիչները 800 գրիվենով գնել են 5-6 օձ՝ խոստանալով նկարահանումներից հետո կենդանիներին ուղարկել կենդանաբանական այգի[10]։
Իմ օգնականը զանգեց և ասաց, որ մարդիկ կգան և կվերցնեն իմ օձերը նկարահանման համար։ Ես մտածում էի, որ նրանք վարձակալելու են և կվերադարձնեն վարձավճարով, բայց նրանք ցանկացան գնել դրանք։ Եկան, տեսան, ասացին, որ ուզում են գնել։ Ես հարցրի, թե ինչ նպատակով են գնում օձերին, նրանք պատասխանեցին՝ նկարահանումների համար, և ասացին, թե իբր կվերադարձնեն կենդանաբանական այգի։ Ասացին, որ իրենց ավելի հարմար է գնել դրանք[11]։ |
Կենդանիները, որոնք այդպես էլ կենդանաբանական այգի չհասան, սպանվեցին մրցույթներից մեկի ժամանակ, և քանի որ դրանք հիբրիդ էին՝ եզակի գույնով, սեփականատերը վստահ էր, որ դրանք հենց իր կենդանիներն են։ Ուկրաինայի՝ «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին» օրենքի համաձայն՝ օձերին անմարդկային եղանակով սպանելը քրեական պատժի է արժանի, և որոշ իրավապաշտպաններ կոչ են արել պատասխանատու անձանց պատժել, քրեական գործ հարուցել և այն հասցնել ավարտին։ STB հեռուստաալիքը հրաժարվել է մեկնաբանել միջադեպը։
Պարգևներ
2015 թվականին ծրագիրն արժանացել է Ժողովրդական 11-րդ «Հեռուստաաստղ» մրցանակի՝ «Ոգեշնչող շոու» անվանակարգում[12]։ Մրցույթը նաև «Տելետրիումֆ» մրցանակի «Ձևաչափային ռեալիթի շոու» անվանակարգի հաղթող է (2015-2016 մրցաշրջանի համար)[13]։
Ծանոթագրություններ
- ↑ ВокругТВ — МастерШеф
- ↑ Кастинг на украинский проект «Мастер Шеф» пройдёт в Беларуси(ռուս.)
- ↑ В Минске пройдёт кастинг на Мастершеф-4(ռուս.)
- ↑ Руководитель «МастерШефа» рассказал, чего ждать зрителям в новом сезоне Արխիվացված 2020-06-16 Wayback Machine(ռուս.)
- ↑ Николай Тищенко уходит из шоу «МастерШеф»(ռուս.)
- ↑ МастерШеф начинает съемки нового сезона с изменения состава жюри(ռուս.)
- ↑ Перемены в составе: Татьяна Литвинова станет новой судьей МастерШефа(ռուս.)
- ↑ «Воспитатель змеи, убитой на программе "Мастер Шеф", шокирован жестокой расправой над животным». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին.
- ↑ Скандал в соцсети: «В программе «МастерШеф» на СТБ убили ручную змею»
- ↑ Скандал на Мастер Шеф 6: воспитатель змеи, убитой на проекте, в шоке от жесткого обращения с животными
- ↑ Правозащитник: за убийство змей в эфире "МастерШеф" нужно возбудить уголовное дело
- ↑ Стали известны обладатели народной премии «Телезвезда»
- ↑ Переможці «Телетріумфу»