Մասրենի Դամասկոսի
Մասրենի դամասկոսի | |
Մասրենի դամասկոսի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Վարդազգիներ (Rosaceae) |
Ենթաընտանիք | Վարդայիններ (Rosoideae) |
Ցեղ | Վարդենի (Rosa) |
Տեսակ | Մասրենի դամասկոսի (R. damascena) |
Միջազգային անվանում | |
Rosa damascena Mill., 1768
|
Մասրենի Դամասկոսի (լատին․՝ Rosa damascena Mill), վարդազգիներ ընտանիքի, մասրենիների ցեղի բույս։
Նկարագրություն
Տերևաթափ թուփ է 0,5 — 1,5 մ (երբեմն ավելի) բարձրությամբ։ Տերևիկները երկու կողմից մազմզուկապատ են, ձվաձև նշտարաձև, հասարակ կամ աղեղնաեզր։ Փշերը միանման են, ամուր, կեռիկանման ծռված, տափակ, հաճախ' կարմրավուն։ Տերևիկները գեղձաթարթիչաեզր են։ Ծաղիկները սովորաբար հավաքված են վահանիկներում, վարդագույն են, խոշոր, բուրումնավետ։ Հիպանթիումը երկարավուն է, կարմիր, հազվադեպ է հասունանում։
Տարածվածություն
Տարածված է Արևմտյան Անդրկովկասում, Թալիշում, Արևմտյան Եվրոպայում (մշակվում է հատկապես Բուլղարիայում), Միջին Ասիայում, Իրանում, Իրաքում։ Հայաստանում մշակվում է ամենուրեք։ Պսակաթերթիկներից վարդի յուղ են ստանում, որն օգտագործում են օծանելիքի արտադրության մեջ[1]։
Ծանոթագրություններ
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասրենի Դամասկոսի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասրենի Դամասկոսի» հոդվածին։ |
|