Մատիաս Լաբա
Քաղաքացիությունը | Արգենտինա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 11, 1991[1][2] (33 տարեկան) | ||
Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա | ||
Հասակ | 177 սանտիմետր | ||
Քաշ | 78 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Մատիաս Ալեխանդրո Լաբա (իսպ.՝ Matías Alejandro Laba,դեկտեմբերի 11, 1991[1][2], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, «Ունիոն Լա Կալերա» ակումբի կիսապաշտպան։
Ակումբային կարիերա
Լաբան պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Արգենտինիոս Խունիորս» ակումբում։ 2010 թվականին ընդգրկվել է հիմնական թիմի հայտացուցակում։ 2011 թվականի փետրվարի 27-ին «Վելես Սարսֆիլդ» ակումբի դեմ մրցախաղում Մատիասը նորամուտ է ունեցել Արգենտինայի ֆուտբոլի առաջնությունում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Գուստավո Օբերմանին[3]։ Իր երկրորդ խաղաշրջանում տեղ է գրավել հիմնական կազմում։ 2013 թվականին Լաբան տեղափոխվել է Կանադայի «Տորոնտո» ակումբ։ Տրանսֆերի գումարը կազմել է 1,2 մլն եվրո[4]։ Մայիսի 5-ին «Կոլորադո Ռեպիդս» ակումբի դեմ մրցախաղում Մատիասը նորամուտ է ունեցել MLS-ում[5]։ Օգոստոսի 5-ին «Նյու Ինգլենդ Ռեվոլյուշն» ակումբի դեմ խաղում խփել է առաջին գոլը «Տորոնտո» ակումբի կազմում[6]։
Մրցաշրջանի վերջում թիմ են եկել Ջերմեն Դեֆոն, Մայքլ Բրեդլին և Ժիլբերտուն, որից հետո ակումբը պետք է տեղ ազատեր այդ խաղացողների համար և Լաբան տեղափոխվել է «Վանկուվեր Ուայտկեպս»[7]։ 2014 թվականի մարտի 9-ին «Նյու Յորք Ռեդ Բուլզ» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել նոր ակումբի կազմում[8]։ 2015 թվականին Մատիասը օգնել է ակումբին դառնալ Կանադայի չեմպիոն։ Հուլիսի 19-ին «Պորտլենդ Թիմբերս» ակումբի դեմ խաղում Լաբան խփել է իր առաջին գոլը «Վանկուվեր» ակումբի կազմում[9]։
2018 թվականի հունվարին Լաբան վերադարձել է Արգենտինա՝ ստորագրելով մեկամյա պայմանագիր «Էստուդիանտես» ակումբի հետ[10][11]։
Միջազգային կարիերա
2011 թվականին Արգենտինայի երիտասարդական հավաքականի կազմում Լաբան մասնակցել է Կոլումբիայում կայացած Աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Մրցախաղում նա խաղացել է Մեքսիկայի[12], Անգլիայի[13], ԿԺԴՀ-ի[14], Եգիպտոսի[15] և Պորտուգալիայի[16] հավաքականների դեմ խաղերում։
Նույն թվականին օլիմպիական հավաքականի կազմում Մատիասը մեկնել է Մեքսիկա, որտեղ Պանամերիկյան խաղերում նվաճել է արծաթը։ Մրցախաղում նա խաղացել է Բրազիլիայի[17], Կոստա Ռիկայի[18], Կուբայի[19], Ուրուգվայի[20] և Մեքսիկայի[21] թիմերի դեմ մրցախաղում։ Կուբացիների դեմ խաղում Լաբան դարձել է գոլի հեղինակ։
Ձեռքբերումներ
- «Վանկուվեր Ուայտկլեպս»
- Կանադայի ֆուտբոլի առաջնություն՝ 2015
- Արգենտինա (մինչև 23)
- Պանամերիկյան խաղեր՝ 2011
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Архентинос Хуниорс VS. Велес Сарсфилд 1:1» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ փետրվարի 27. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Reds Sign Midfielder Matías Laba». Toronto FC (անգլերեն). 2013 թ․ ապրիլի 25. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Колорадо Рэпидз VS. Торонто 1:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ մայիսի 5. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Нью-Инглэнд Революшн VS. Торонто 0:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 5. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Whitecaps FC acquire midfielder Matías Laba». Vancouver Whitecaps FC (անգլերեն). 2014 թ․ փետրվարի 26. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Ванкувер Уайткэпс VS. Нью-Йорк Ред Буллз 4:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ մարտի 9. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Портленд Тимберс VS. Ванкувер Уайткэпс 1:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ հուլիսի 19. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
- ↑ Alicia Rodriguez (2018 թ․ հունվարի 27). «Matias Laba officially leaves Vancouver Whitecaps FC for Argentina return». MLSsoccer.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Matías Laba, nuevo jugador de Estudiantes». TyC Sports (իսպաներեն). 26/01/2018. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Аргентина (до 20) VS. Мексика (до 20) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 30. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Аргентина (до 20) VS. Англия (до 20) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 2. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Аргентина (до 20) VS. Северная Корея (до 20) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 5. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Аргентина (до 20) VS. Египет (до 20) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 10. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Аргентина (до 20) VS. Португалия (до 20) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 14. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Аргентина (до 20 лет) VS. Бразилия (до 20 лет) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Коста-Рика (до 20 лет) VS. Аргентина (до 20 лет) 0:3» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հոկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Куба (до 20 лет) VS. Аргентина (до 20 лет) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Аргентина (до 20 лет) VS. Уругвай (до 20 лет) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Мексика (до 20 лет) VS. Аргентина (до 20 лет) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
Արտաքին հղումներ
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը worldfootball.net կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատիաս Լաբա» հոդվածին։ |
|