Ռակոշի Մատյաշ (հունգ.՝ Rákosi Mátyás, մարտի 9, 1892(1892-03-09)[1][2][3], Ադայի շրջան, Հունգարիայի թագավորություն - փետրվարի 5, 1971(1971-02-05)[4][1][3], Նիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[5]), հունգարացի քաղաքական գործիչ։ Հունգարիայի սովետական հանրապետության շրջանում (1919) զբաղեցրել է առևտրի ժող․ կոմիսարի տեղակալի, հասարակական արտադրության ժող․ կոմիսարի պաշտոնները։ 1921-1924 թվականներին աշխատել է Կոմինտերնում։ Մասնակցել է Հունգարիայի կոմկուսի վերաստեղծմանը։ 1926 թվականի սեպտեմբերին ձերբակալվել և դատապարտվել է երկարատև բանտային կալանքի (կալանքից ազատվել է 1940 թվականի հոկտեմբերին)։ Հունգարիան ֆաշիզմի լծից ազատվելուց հետո (1945) մի շարք պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել կոմկուսում և երկրի կառավարությունում։ Գտնվելով այդ պաշտոններում Ռակոշի սոցիալիստական շինարարության գործում թույլ է տվել սխալներ (պլանային առաջադրանքների չհիմնավորված բարձրացում, կուսակցական կյանքի լենինյան նորմերի, սոցիալիստական օրինականության խախտումներ)։ 1956 թվականի հուլիսին Հունգարիայի աշխատանքի կուսակցության (ՀԱԿ) ԿԿ որոշմամբ ազատվել է ՀԱԿ ԿԿ առաջին քարտուղարի պաշտոնից և հանվել ՀԱԿ ԿԿ Քաղբյուրոյի կազմից։ 1962 թվականի օգոստոսին ՀՍԲԿ ԿԿ Ռակոշին հեռացրել է կուսակցությունից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։