Մատտիաս Գինտեր (գեր.՝ Matthias Ginter; հունվարի 19, 1994, Մարխում), գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, ով ներկայումս խաղում է գերմանական Բորուսիա Դորտմունդ ակումբում, Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ է։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում։ 2014 թ. հուլիսի 10-ի դրությամբ տրանսֆերային արժեքը 12,000,000€ է։
Ակումբային կարիերա
Փոքր ժամանակվանից էլ տեսանելի էր, որ Գինտերը օժտված է յուրահատուկ տաղանդով։ 11 տարեկանում արդեն խաղում էր «Ֆրայբուրգ» ակումբում։ Սկզբում նա խաղում էր կիսապաշտպանությունում, ցույց տալով իր գիտելիքները ինչպես պաշտպանությունում, այդպես էլ հարձակվողի դերում։ Իսկ Բունդեսլիգայում Մատտիասը խաղում է միայն որպես պաշտպան։
2012 թ.-ի հունվարի 21-ին Մատտիասը նորամուտը նշեց «Ֆրայբուրգի» հիմնական կազմում՝ «Աուֆսբուրգի» դեմ պաղում՝ դուրս գալով 70-րդ րոպեին և 88-րդ րոպեին իր հաշվին առաջին գոլը գրանցեց[1]։ Այդ գոլը թիմի խաղացողներից ամենափոքր տարիքում է խփել՝ Բունդեսլիգայում։ Նախորդ ռեկորդը պատկանում էր Դենիս Աոգոյին։ Հունվարի 23-ին՝ նորամուտից 2 օր անց, Մատտիասը «Ֆրայբուրգի» հետ պրոֆեսիոնալ պայմանագիր կնքեց[2]։
2014 թ.-ի հուլիսի 17-ին Գինտերը մինչև 2019 թ.-ը պայմանագիր կնքեց «Բորուսսիա Դորտմունդի» հետ[3]։
Կարիերան հավաքականում
2014 թ.-ի մարտի 5-ին կայացած Չիլիի դեմ խաղում իր նորամուտը նշեց հավաքականում։ Մատտիասը դարձավ 900-րդ ֆուտբոլիստը, ով խաղացել է Գերմանիայի հավաքականում[4]։ Յոահիմ Լյովը նրան հրավիրեց մասնակցելու Բրազիլիայում կայանալիք աշխարհի 20-րդ առաջնությանը, որտեղ նա մասնակցեց 1 խաղի[5]։
Ձեռքբերումներ
Թիմային
«Ֆրայբուրգ»
«Բորուսիա Դորտմունդ»
Հավաքականի հետ
Գերմանիայի հավաքական
Անձնական
- Ֆրից Վալտերի մրցանակ (Մ18) (1)։ 2012[6].
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|
---|
| Ոսկի | |
---|
| Արծաթ |
- 2005. Զ. Հալֆար
- 2006. Էբերլայն
- 2007. Շուպո-Մոտինգ
- 2008. Ռուդի
- 2009. Բերտրամ
- 2010. Յաբո
- 2011. Կիտել
- 2012. Պլյոդլ
- 2013. Կիմիխ
- 2014. Օզտունալի
|
---|
| Բրոնզ |
- 2005. Կ-Պ. Բոատենգ
- 2006. Իկենգ
- 2007. Ռայնարց
- 2008. Սուկուտա-Պասու
- 2009. Ֆ. Կրոս
- 2010. Ցիմերման
- 2011. Մենդլեր
- 2012. Կոր
- 2013. Սիրե
- 2014. Ֆյորենբախ
|
---|
|