Մարգարետ Էբոթ
Մարգարետ Էբոթ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 15, 1876[1][2] |
Ծննդավայր | Կալկաթա, Բրիտանական կայսրություն |
Մահացել է | հունիսի 10, 1955[3] (78 տարեկան) |
Մահվան վայր | Գրինվիչ |
Գերեզման | Հարմոնի Գրուվ գերեզման[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | գոլֆ խաղացող |
Ամուսին | Finley Peter Dunne? |
Ծնողներ | հայր՝ Charles Patterson Abbott?, մայր՝ Mary Abbott? |
Երեխաներ | Philip Dunne? |
![]() |
Մարգարետ Էբոթ Իվես (անգլ.՝ Margaret Abbott, հունիսի 15, 1876[1][2], Կալկաթա, Բրիտանական կայսրություն - հունիսի 10, 1955[3], Գրինվիչ), ամերիկացի սիրողական գոլֆ խաղացող։ Եղել է առաջին ամերիկուհին, որը հաղթել է Օլիմպիական խաղերում՝ 1900 թվականի ամառային օլիմպիական խաղերի կանանց գոլֆի մրցաշարում։
Էբոթը ծնվել է 1978 թվականին Բրիտանական տիրապետության Կալկուտա (այժմ՝ Կալկաթա) քաղաքում, իսկ 1884 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Չիկագո։ Այնտեղ միացել է Չիկագոյի գոլֆի ակումբին Ուիտոնում, որտեղ մարզվել է Չարլզ Բ. Մակդոնալդի և Հ. Ջ. Ուիգհեմի հետ։ 1899 թվականին մոր հետ մեկնել է Փարիզ՝ արվեստ սովորելու։ Հաջորդ տարի մոր հետ գրանցվել է կանանց գոլֆի մրցաշարի՝ չիմանալով[5][6], որ դա եղել է ժամանակակից երկրորդ Օլիմպիական խաղերը։ Էբոթը հաղթել է մրցաշարում 47 հարվածով, նրա մայրը զբաղեցրել է յոթերորդ հորիզոնականը։ Էբոթը որպես մրցանակ ստացել է ճենապակյա աման։
1902 թվականի դեկտեմբերին Էբոթն ամուսնացել է գրող Ֆինլի Փիթեր Դանի հետ։ Ավելի ուշ նրանք տեղափոխվել են Նյու Յորք, ամուսնության ընթացքում ունեցել են չորս երեխա։ Էբոթը մահացել է 76 տարեկանում 1955 թվականին՝ առանց իմանալու, որ հաղթել է օլիմպիական խաղերում։ Նա հայտնի չի եղել մինչև այն պահը, երբ Ֆլորիդայի համալսարանի պրոֆեսոր Պոլա Ուելչն ուսումնասիրել է նրա կյանքը։ 2018 թվականին «Նյու Յորք Թայմսը» հրապարակել է նրա ուշացած մահախոսականը։
Կյանք և կարիերա
Վաղ կյանք
Էբոթը ծնվել է 1978 թվականին Բրիտանական տիրապետության Կալկուտա (այժմ՝ Կալկաթա) քաղաքում, Չարլզ և Մերի Էբոթների ընտանիքում։ Նրա հայրը ամերիկացի մեծահարուստ վաճառական է եղել, որը մահացել է 1879 թվականին։ Մարգարետը մոր, եղբայրների ու քույրերի հետ տեղափոխվել է Բոստոն։ Պատանեկության տարիներին նրա մայրը դարձել Է «Չիկագո Հերալդի» գրական խմբագիրը, իսկ 1884 թվականին ընտանիքը տեղափոխվել է Չիկագո։
19-րդ դարի վերջին կանանց արգելվել է մասնակցել տարբեր մարզաձևերի մրցումներին։ Գոլֆի ակումբները կանանց թույլ են տվել խաղալ միայն այն դեպքում, եթե նրանց ուղեկցել է տղամարդ։ Էբոթը մոր հետ սկսել է գոլֆ խաղալ Չիկագոյի արվարձանում գտնվող Ուիթոն քաղաքի՝ Չիկագոյի գոլֆի ակումբում։ Նրան մարզել են սիրողական գոլֆ խաղացողներ՝ Չարլզ Բ. Մակդոնալդը և Ուիգհեմը։ Էբոթը և Մակդոնալդը եղել են գործընկերներ 1897 թվականին՝ Վաշինգտոն Պարկում կայացած մրցաշարում։ Մինչև 1899 թվականը հաղթել է մի քանի տեղական մրցաշարերում։ Նրան անվանել են «կատաղի մրցակից» և հայտնի է, որ ունեցել է «հիանալի ճոճանակ»[7]։ Նույն տարում Էբոթը և իր մայրը ճանապարհորդել են դեպի Փարիզ։ Նրա մայրը ուսումնասիրել և գրել է «Կանանց Փարիզ, Առօրյա կյանքի ուղեցույց Ֆրանսիայի մայրաքաղաքում» (1900) ուղեցույցը, Մարգարեթը արվեստ է սովորել Օգյուստ Ռոդենի և Էդգար Դեգայի հետ միասին։
Փարիզի Օլիմպիական խաղեր
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/04/Margaret_Abbott_golf_event_1900_Olympic_Games.png/220px-Margaret_Abbott_golf_event_1900_Olympic_Games.png)
![Refer to the caption](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/89/Margaret_Abbott_Chicago_Tribune_%28cropped2%29.jpg/220px-Margaret_Abbott_Chicago_Tribune_%28cropped2%29.jpg)
1900 թվականի ամառային օլիմպիական խաղերը, որոնք տեղի են ունեցել Փարիզում մայիսից հոկտեմբեր ամիսներին, երկրորդ ժամանակակից Օլիմպիական խաղերն են եղել։ Օլիմպիական խաղերի հիմնադիր Պիեռ դը Կուբերտենն ի սկզբանե նախատեսել է անցկացնել միայն տղամարդկանց համար նախատեսված խաղեր։ Այնուամենայնիվ, 1900 թվականին կանանց թույլատրվել է մրցել հինգ մարզաձևերում՝ գոլֆ, թենիս, առագաստանավային սպորտ, թիավարություն և ձիասպորտ[9]: Ընդհանուր 997 մարզիկներից 22-ը եղել են կանայք։ Մրցումները չեն ունեցել համապատասխան սարքավորումներ, ինչպես նաև չի եղել բացման կամ փակման արարողություն, և խաղերում ներառված են եղել այնպիսի մարզտաձևեր, ինչպիսիք են պարանի ձգումը, օդապարիկ թռցնելը և աղավնիների մրցավազքը[10][11]: Նախատեսված է եղել գոլֆի երկու մրցաշար՝ մեկը տղամարդկանց և մեկը կանանց համար[12]: «Prix de la ville de Compiègne» կոչվող կանանց մրցույթը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին Կոմպիենում, Փարիզից մոտ 30 մղոն (48 կիլոմետր) հյուսիս[13][14]:
Գոլֆի մրցաշարը հայտարարվել է որպես «ցուցահանդեսային մրցույթ» կամ «համաշխարհային ցուցահանդես Փարիզում»՝ օլիմպիական իրադարձություն կոչվելու փոխարեն[11]: Օլիմպիական խաղերի պատմաբան Բիլ Մալոնը ավելի ուշ ասել է՝ «1900 թվականին շատ մրցումներ համարվում էին ցուցադրական մարզաձևեր։ Շատ դժվար է ասել, թե որն էր օլիմպիական մարզաձևը, ինչը՝ ոչ»։ Մալոնի խոսքով՝ «շատ մարզիկներ չգիտեին, որ մասնակցում են Օլիմպիական խաղերին»։
Էբոթը մրցաշարի մասին իմացել է թերթի հայտարարությունից։ Սովորելուց դադար վերցնելուց հետո որոշել է գրանցվել այս միջոցառմանը։ Հաղթել է 47 հարվածով։ Պոլին Ուիթիերը 49 հարվածով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, իսկ Էբի Պրատը 53 հարվածով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը[8]: Մերի Էբոթը նույնպես մասնակցել է մրցաշարին և 65 միավորով զբաղեցրել է յոթերորդ հորիզոնականը[15]: Բոլոր տասը մասնակիցները հանդես են եկել երկար կիսաշրջազգեստներով և գլխարկներով։ Ֆիլիպ Դանի խոսքով՝ մայրը հետագայում իր ընտանիքին ասել է, որ հաղթել է մրցաշարում, «քանի որ բոլոր ֆրանսիացի աղջիկներն ակնհայտորեն սխալ են հասկացել այդ օրը նախատեսված խաղի բնույթը և եկել են խաղալու բարձրակրունկներով և կիպ կիսաշրջազգեստով»[16]:
Իր հաղթանակի համար Էբոթը պարգևատրվել է հին սաքսոնական ճենապակյա ամանով[8]: Փարիզի խաղերի որոշ մրցումների հաղթողները պարգևատրվել են ֆրանսիացի քանդակագործ Ֆրեդերիկ Վերնոնի նախագծած ուղղանկյունաձև ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով[17]: Շատ այլ մրցումներում, ներառյալ գոլֆը, մեդալներ չեն շնորհվել, և դրանց փոխարեն եղել են գավաթներ, ամաններ և նմանատիպ այլ առարկաներ[18]: Էբոթի հաղթանակի մասին հաղորդվել Է Chicago Tribune-ում։
Հետագա կյանք
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/ef/Margaret_Abbott_in_1902.jpg/220px-Margaret_Abbott_in_1902.jpg)
Էբոթը մնացել է Փարիզում և հաղթել Ֆրանսիայի առաջնությունում, նախքան 1901 թվականին Ամերիկա վերադառնալը։ Ամուսնացել է գրող Ֆինլի Փիթեր Դանի հետ 1902 թվականի դեկտեմբերի 9-ին։ Ըստ Chicago Tribune-ի, չնայած հարսանեկան արարողությունը «նշվել է հնարավորինս հանգիստ և հնարավորինս քիչ ցուցադրությամբ», նրանք տասնյակ հեռագրեր են ստացել ներառյալ Արթուր Կոնան Դոյլը։ Ավելի ուշ զույգը բնակություն է հաստատել Նյու Յորքում։ Նրանք ունեցել են չորս երեխա, այդ թվում՝ Ֆիլիպ Դաննը[19]: Էբոթը շատ մրցաշարերի չի մասնակցել մանկության դժբախտ պատահարի հետևանքով ծնկի վնասվածքի պատճառով[16]: Չիկագոյի գոլֆի ակումբի հետ Էբոթի կապերի մասին գրառումները ոչնչացվել են 1912 թվականին ակումբի շենքում բռնկված հրդեհի ժամանակ։ Էբոթը մահացել է 76 տարեկանում 1955 թվականի հունիսի 10-ին Գրինվիչում՝ 77 տարեկան դառնալուց հինգ օր առաջ[11]:
Ժառանգություն
Էբոտը երբեք չի իմացել, որ մասնակցել է օլիմպիական մրցումներին և դարձել է առաջին ամերիկուհին, որը հաղթել է դրանք։ Հայտնի չի եղել այնքան ժամանակ, մինչև Ֆլորիդայի համալսարանի պրոֆեսոր և Օլիմպիական խաղերի տնօրենների խորհրդի անդամ Պոլա Ուելչը ուսումնասիրել է նրա կյանքը 1970-ականներին, երբ 1973 թվականին առաջին անգամ տեսել է Էբոթի հիշատակումը որպես օլիմպիական չեմպիոնի։ Ուելչը տասը տարի ուսումնասիրել է այն թերթերի հոդվածները, որոնք նշում էին Էբոթի հաջողությունները գոլֆի տարբեր մրցումներում։ 1980-ական թվականների կեսերին կապվել է Էբոթի որդու՝ Ֆիլիպի հետ՝ տեղեկացնելով նրան իր մոր օլիմպիական հաղթանակի մասին, վերլուծելով նրա անհայտության պատճառները՝ Ուելչն ասել է․ «Նա վերադարձել է, ամուսնացել և մեծացրել իր ընտանիքը։ Շատ քիչ է գոլֆ խաղացել, բայց իրականում մրցաշարերի չի մասնակցել»։
1984 թվականին Ֆիլիպը Golf Digest-ի համար գրել է․ «Ամեն օր չէ, որ իմանում ես, որ մայրդ օլիմպիական չեմպիոն է եղել այդ փաստից ավելի քան 80 տարի անց։ Ինքը՝ չեմպիոնը, մեզ միայն ասել է, որ հաղթել է Փարիզի գոլֆի առաջնությունում»[20]։ 1996 թվականին Էբոթը Ատլանտայի Օլիմպիական խաղերի պաշտոնական ծրագրում ճանաչվել է 1900 թվականի Օլիմպիական խաղերի լավագույն մարզիկ։ 1904 թվականից հետո գոլֆը ներառված չի եղել Օլիմպիական խաղերի ծրագրում մինչև 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերը։ 2018 թվականին «Նյու Յորք թայմսը» հրապարակել է նրա ուշացած մահախոսականը։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Olympedia — 2006.
- ↑ 2,0 2,1 India Births and Baptisms - FamilySearch Historical Records
- ↑ 3,0 3,1 3,2 Find A Grave — Find a Grave, 1996.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ https://olympics.com/en/news/margaret-abbott-the-olympic-golf-champion-who-died-without-knowing-it.
{cite web}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ https://www.nbcsports.com/author/olympictalk (2021 թ․ մարտի 8). «Margaret Abbott became U.S.' first female Olympic champion without knowing it». NBC Sports (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
{cite web}
:|last=
has generic name (օգնություն); External link in
(օգնություն)|last=
- ↑ Welch 1982, էջ. 753
- ↑ 8,0 8,1 8,2 Barnard (1900).
- ↑ Taylor (2021).
- ↑ Holmes (2016).
- ↑ 11,0 11,1 11,2 Fox (2018).
- ↑ Mallon (1998), էջ. 129.
- ↑ Mallon (1998), էջեր. 129, 131.
- ↑ Olympics.
- ↑ Mallon (1998).
- ↑ 16,0 16,1 Welch (1982), էջ. 754.
- ↑ Paris 1900 Medals.
- ↑ Mallon (1998), էջ. 9.
- ↑ Ellis (1969), էջ. 260.
- ↑ Jones, Maddie (2020 թ․ մարտի 7). «An unknowing historymaker: Margaret Abbott was the first American female to be an Olympic champion | U.S. Olympic & Paralympic Museum». United States Olympic & Paralympic Museum (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
Մեջբերված աշխատանքներ
Առցանց աղբյուրներ
- «Margaret Abbott: A Study Break». Encyclopædia Britannica. 2006 թ․ հունվարի 19. Վերցված է 2022 թ․ մայիսի 11-ին.
- Fox, Margalit (2018 թ․ մարտի 8). «Margaret Abbott: The First American Woman to Win an Olympic Championship». [he New York Times. Վերցված է 2022 թ․ մայիսի 11-ին.
- Holmes, Tao Tao (2016 թ․ օգոստոսի 10). «The First American Woman to Win an Olympic Championship Didn't Even Know It». Atlas Obscura. OCLC 960889351. Վերցված է 2022 թ․ մայիսի 11-ին.
- Lieberman, Stuart (2016 թ․ մարտի 21). «Margaret Abbott Aced Team USA's First Women's Olympic Gold Medal and Didn't Know It». United States Olympic & Paralympic Committee. Վերցված է 2022 թ․ մայիսի 11-ին.
- «Margaret Ives Abbott». Olympic Games. Վերցված է 2022 թ․ մայիսի 11-ին.
- «Margaret Abbott, the Olympic Golf Champion Who Died Without Knowing It». Olympic Games. 2021 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2022 թ․ մայիսի 12-ին.
- «Olympic Games Paris 1900 — Medal Design». International Olympic Committee. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
- Rumore, Kori (2021 թ․ օգոստոսի 4). «Chicago Golfer Margaret Abbott was the 1st American Woman to Win a Gold Medal at the Olympics – But She Never Knew it. Here's Why». Chicago Tribune. Վերցված է 2022 թ․ մայիսի 11-ին.
- Taylor, Katie (2021). «Margaret Ives Abbott». National Women's History Museum. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 11-ին.
- «An Unknowing Historymaker: Margaret Abbott was the First American Female to be an Olympic Champion». United States Olympic & Paralympic Museum. 2020 թ․ մարտի 7. Վերցված է 2022 թ․ մայիսի 12-ին.
- «Recognizing First U.S. Women's Champion Is A Step In The Right Direction». University of Florida. 1996 թ․ հուլիսի 9. Վերցված է 2022 թ․ հուլիսի 27-ին.
Տպագիր աղբյուրներ
- Abbott, Mary (1900). A Woman's Paris: A Handbook of Every-day Living in the French Capital. Small, Maynard & Company – via the Internet Archive.
- Barnard, C. I. (1900 թ․ հոկտեմբերի 6). Written at Paris. «Wins Women's Golf Cup. — Miss Margaret Abbott Leads Play Near Paris». Chicago Tribune. Chicago. էջ 9. Վերցված է 2023 թ․ հունիսի 16-ին – via Newspapers.com.
- «Playing Dress-Up Hurt Athletes in 1900». Los Angeles Times. 1984 թ․ հուլիսի 25. Վերցված է 2023 թ․ հունիսի 16-ին – via Newspapers.com.
- Costa, D. Margaret; Guthrie, Sharon Ruth, eds. (1994). Women and Sport: Interdisciplinary Perspectives. Human Kinetics. ISBN 978-0-87322-686-8 – via the Internet Archive.
- Ellis, Elmer (1969) [1941]. Mr. Dooley's America: A Life of Finley Peter Dunne. Archon Books. ISBN 978-0-208-00734-6 – via the Internet Archive.
- Emery, Lynne (1984). «Women's Participation in the Olympic Games: A Historical Perspective». [ournal of Physical Education, Recreation & Dance. 55 (5): 62–72. doi:10.1080/07303084.1984.10629768.
- Fuller, Linda K. (2018). Female Olympian and Paralympian Events: Analyses, Backgrounds, and Timelines. Springer Publishing. ISBN 978-3-319-76792-5 – via Google Books.
- Mallon, Bill (1998). The 1900 Olympic Games: Results for All Competitors in All Events, with Commentary. McFarland & Company. ISBN 978-0-7864-8952-7. Վերցված է 2022 թ․ հունիսի 11-ին – via Internet Archive.
- Mallon, Bill; Jerris, Randon (2011). Historical Dictionary of Golf. Scarecrow Press. ISBN 978-0-8108-7465-7 – via Google Books.
- «International Tournament at Compiègne». Golf Illustrated. Vol. 6, no. 70. London. 1900 թ․ հոկտեմբերի 12. էջեր 28–29 – via Google Books.
- Warner, Patricia Campbell (2006). «Part One: The Influence of Fashion. Chapter 5, Women Enter the Olympics: A Sleeker Swimsuit». When the Girls Came Out to Play: The Birth of American Sportswear. University of Massachusetts Press. ISBN 978-1-55849-548-7.
- Welch, Paula (1982). «Search for Margaret Abbott» (PDF). Olympic Review. 182: 752–754. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարետ Էբոթ» հոդվածին։ |
|